Լրահոս
Հասարակական
17:54
08.08.22
126

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին

Img default alt hy

Օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Հայկ Քոչարյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց  մեկնելուց: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: