Լրահոս
Սպորտ
18:10
08.08.22
193

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Img default alt hy

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթել Նիատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։

Հնդկաստանում անցկացվող մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին։