Լրահոս
Կրթություն և գիտություն
17:10
08.08.22
138

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում

Img default alt hy

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի դիմում` ուղղված տնօրենին, սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, լուսանկար՝ 3x4 չափսի:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։

«Դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր: