Լրահոս
17:30
08.08.22
186

Ռուս խաղաղապահները 5 հենակետ են տեղադրել Մեղրիում և ստուգում են մարդկանց ու մեքենաները

 

Մեղրի խոշորացված համայնքում ռուս խաղաղապահները մոտ 5 հենակետ են տեղադրել, որոնցում ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում, «Հայլուր»-ի հետ զրույցում հայտնել է Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ Մեղրի-Ագարակ և Մեղրի-Նռնաձոր ճանապարհին դեռ 8-9 ամիս առաջ են ռուս խաղաղապահներ տեղակայվել։