Լրահոս
Միջազգային
17:58
08.08.22
146

Չինաստանի զինված ուժերը շրջափակել են Թայվանը

Չինաստանի զինված ուժերը 6 կողմից շրջափակել են Թայվանը: Պաշտոնական Թայբեն պնդում է, որ զորավարժությունների անվան տակ Պեկինը բլոկադայի է ենթարկել կղզին: 

Ի դեպ, Պեկինը վարժանքները երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը: Ռոյթերզը գրում է, որ Չինաստանի նախագահը մտադիր է շրջափակել ամբողջ կղզին, որ կարողանա Թայվանին բանակցային սեղանի շուրջ նստեցնել: