Լրահոս
2022-08-15
-
ՄիջազգայինՀրդեհ՝ Կահիրեի ուղղափառ եկեղեցում. 41 մարդ մահացել էԵգիպտոսում հրդեհի պատճառով 41 մարդ է մահացել, մոտ 5 տասնյակը վիրավոր է: Կրակը բռնկվել է Կահիրեի ուղղափառ եկեղեցիներից մեկում: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանութան նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է էլեկտրական կարճ միացման պատճառով: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի ժողովրդին և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ-ին:Ավելին16:2015.08.22 -
Արտաքին քաղաքականությունԹեհրանը մինչև կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանըԹեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխան կտա մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 23:30-ը): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը: «Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձեւով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին»,- մեջբերում Է նրա խոսքը Tasmin գործակալությունը: Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի ռեալիստական եւ ճկուն, ապա համաձայնությունը ձեռք կբերվի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի դարձյալ վարել բանակցություններ»: Նա նշել Է, որ «վերջերս Վիեննայում կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել Է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց պետք Է հետեւեն գրավոր (երաշխիքներ)»: Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործաքի վերականգման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Էր արեւմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1315.08.22 -
ԱռողջապահականԱշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումըԱշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Հիշեցնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Համաձայն օրենքի՝ • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում, • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում, • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի՝ 756-Ն 2005 թ. (https://bit.ly/3zdSObl), 842-Ն 2005 թ. (https://bit.ly/3INB2yJ), 27-Ն 2010 թ. (https://bit.ly/3aKbaHJ 15-Ն 2012 թ հրամաններով (https://bit.ly/3zdlbq5):Ավելին16:0515.08.22 -
Հայաստան«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածների ցանկում 1 անուն էլ ավելացավՕգոստոսի 15-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար, 10 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը, 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 7 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966թ․)։ Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981թ․ 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Վանիկ Կարապետյան 16․ Նարինե Կարապետյան 17․ Վալոդ Կարապետյան 18․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի) 19․ Մելինե Տալոյան, ծնված 1997թ․Ավելին15:5615.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱֆղանստանը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել ՌուսաստանիցՔաբուլը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Մոսկվայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին: «Մենք Ռուսաստանին շուրջ մեկ միլիոն (բարել) ենք առաջարկել, եթե նա կարողանա ավելի շատ ուղարկել, ապա դա խնդիր չԷ»,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ նավթի ու գազի նախագիծն ամենակարեւորն Է լինելու աֆղանական կողմի համար: «Մենք կցանկանայինք քննարկել նաեւ փոխանակային առեւտրի տարբերակը, պայմանով, որ Ռուսաստանն աֆղանական որեւԷ արտադրանքի կարիք ունենա»,-հավելել Է Ազիզին: Աֆղանստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պատվիրակությունը, որն ուղարկվել Է թալիբների կառավարության կողմից, Մոսկվա Էր ժամանել նախօրյակին: Ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները պլանավորվել են օգոստոսի 15-ին եւ 16-ին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել Է Քաբուլում դեսպան Դմիտրի Ժիրնովը, խոսքը նավթի, հացահատիկի եւ արեւածաղկի ձեթի մատակարարումների մասին Է: Ուղիղ մեկ տարի առաջ «Թալիբան»-ի ջոկատները կառավարական ուժերի վրա հարձակման հետեւանքով մտան Քաբուլ եւ վերջնականապես Աֆղանստանը վերցրեցին վերահսկողության ներքո: Դա տեղի ունեցավ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Արեմուտքի երկրների քաղաքացիների զանգվածային տարհանումը շարունակվել Է եւս երկու շաբաթ, իսկ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:Ավելին15:4815.08.22 -
ՏարածաշրջանԿիևը մինչև տարեվերջ Արևմուտքից 12-16 միլիարդ դոլար ստանալու հույս ունիՈւկրաինան մինչեւ 2022 թվականի վերջը հույս ունի ստանալու եւս 12 – 16 միլիարդ դոլար արեւմտյան գործընկերներից: Օգոստոսի 15-ին այդ մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Սերգայ Մարչենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ամեն ինչ կախված Է անցկացված բանակցությունների հաջողությունից, մինչեւ 30 միլիարդ դոլար կարող Է լինել: Մենք արդեն ստացել ենք 14 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ տարեվերջ կարող ենք ստանալ 12 միլիարդից մինչեւ 16 միլիարդ դոլար»,- ասել Է նախարարը: Մարչենկոյի խոսքով՝ արդեն սեպտեմբերին կառավարությունն սպասում Է մակրոֆինանսական աջակցության ծրագրով մուտքեր ԵՄ-ից: Ընդամենը ծրագրով Կիեւը պետք Է ստնանա 8 միլիարդ եվրո. փողը կփոխանցվի մի քանի մասնաբաժիններով: Նախարարը հույս Է հայտնել, որ «մակրոֆինանսական օժանդակությունն Ուկրաինան կստանա լրիվ ծավալով»: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինային կտրամադրեն 4,5 միլիարդ դոլար նրա բյուջեի օժանդակության համար: Միջոցները կտրամադրվեն Միջազգային զարգացման գործակալության կողմից, որը գործում Է Պետդեպարտամենտի կառույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:4015.08.22 -
ՀայաստանԱնհետ կորածների թիվն ավելացել է՝ հասնելով 19-ի«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 19-ի։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․ 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Վանիկ Կարապետյան 16․ Նարինե Կարապետյան 17․ Վալոդ Կարապետյան 18․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի) 19․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․ Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։Ավելին15:3815.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Զոհերի ու անհետ կորածների թիվն աճում է. իրավիճակը՝ «Սուրմալուում» | 15.08.2022Ավելին15:3015.08.22 -
Արտաքին քաղաքականությունՀարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ին վերստին օգնություն Է խոստացել միջուկազերծման փոխարենՀարավային Կորեան պատրաստ Է զգալիորեն նպաստել ԿԺԴՀ-ի տնտեսության, Էներգետիկայի, առեւտրի եւ գյուղատնտեսության զարգացմանը, եթե Փհենյանը ձեռնամուխ լինի իրական միջկազերծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 77-ամյակի առթիվ արտասանած իր ճառում: Նախագահն իր խոսքում վերստին շարադրել Է Հյուսիսային Կորեայի տնտեսության բարելավման վերաբերյալ Սեուլի «համարձակ պլանի» մանրամասներն այն դեպքում, եթե նա քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Այս առաջարկությունը ԿԺԴՀ-ի հասցեին Յուն Սոկ Յոլն արել Է դեռ մայիսին՝ իր պաշտոնակալման արարողության ժամանակ: «Պայմանով, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային զենքի մշակումը եւ ձեռնամուխ կլինի իրական միջուկազերծման, ես առաջարկում եմ Հյուսիսային Կորեայի տնտեսության եւ նրա ժողովրդի կյանքի բարելավման վիթխարի պլան, որը կիրականացվեր դրա (միջուկազերման) փուլերին համապատասխան»,-հայտարարել Է նախագահը, որի խոսքը հեռարձակվել Է KTV կառավարական հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:2815.08.22 -
ՀասարակականԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարարԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է, փրկարարները վերացնում են հնարավոր ռիսկերը, նոր աշխատանքներ իրականացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը: «Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Փրկարարական աշխատանքները չեն դադարում, հաշվի են առնվում ռիսկերը, անվտանգության կանոնները, պետք է վերացնենք ռիսկերը, որ կարողանանք աշխատել: Շինության փլուզման վտանգ կա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիակներ վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից»,- ասաց Վարդազարյանը: Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի խոսքով՝ ներկայումս փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 փրկարար ծառայող, 102 կամավոր Հայկական կարմիր խաչ ընկերությունից և 15 կամավոր «ՈՄԱ» կազմակերպությունից:Ավելին15:2415.08.22 -
ՀայաստանԿինոլոգիական շները «Սուրմալու»-ի փլատակների տակ մարդկանց հետք են գտել. ԱԻՆ խոսնակՈրոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքները: Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Հիմա այդ հատվածում տարվում են աշխատանքներ՝ տեսնելու՝ արդյոք կան մարդիկ, թե չէ: Որոշակի ժամանակ հետո հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Կոստանյանը: ԱԻՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե հրդեհի մարման, թե որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար:Ավելին15:2015.08.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: ՀՀ երկրորդ նախագահը մասնավորապես գրել է. «Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին»։ 0 0Ավելին15:1515.08.22 -
ՔաղաքականՎրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։ «Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք մեր հայ բարեկամների հետ այս դժվարին պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ գրել է նախարարությունը:Ավելին15:1315.08.22 -
ԱրցախՕգոստոսի 14-ին Արցախում ստացվել է հրդեհի մասին երեք ահազանգԱրցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է օգոստոսի 14-ին հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների ամփոփ տեղեկագիրը: Օգոստոսի 14-ին ժամը 12:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ: Ժամը 12:39-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Ժամը 13:05-ին օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը Ժամը 13:27-ին օգնության է մեկնել նաև երկրորդ մարտական հաշվարկը՝ հրշեջ-մեքենայով Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել` ժամը 15:14-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 8 հա չոր խոտ, թփեր և ծառեր: *** Նույն օրը ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում գտնվող նախկին երկաթուղու տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ: Ժամը 14:15-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքից մեկնել է դեպքի վայր: Ժամը 14:37-ին նույն տարածքից օգնության է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու համար օգնության է մեկնել նաև երկրորդ հրշեջ-մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել`ժամը 16:20-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 15 հա չոր խոտ և թփուտներ: *** Նույն օրը Ժամը 16:50-ին հաղորդում է ստացվել Խնածախ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ: Ժամը 16:51-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գանահատելուց հետո դեպքի վայր է ուղարկվել երկրորդ հրշեջ-մեքենան և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:43-ին, մարվել`ժամը 18:53-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 7 հա չոր խոտ, թփեր և աղբ: Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:Ավելին15:1315.08.22 -
Արտաքին քաղաքականությունԻսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանումԻսրայելացի զինվորականները հայտնաբերել եւ չեզոքացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատկանող թունելը, որը փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասի սահմանի շրջանում: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է -ը: «Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել եւ չեզոքացրել Է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում Էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:0515.08.22 -
ՀասարակականԱԻՆ-ը ցուցակ է թարմացրել. անհետ կորածների շարքում նաև Իրանի քաղաքացի կաԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․ 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Վանիկ Կարապետյան 16․ Նարինե Կարապետյան 17․ Վալոդ Կարապետյան 18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի):Ավելին14:5715.08.22 -
Արցախ«Չեմ կարող գալ Երևան ու նայել, թե ոնց է թուրքն այստեղ ապրում». Աղավնոյի բնակիչն այրել է իր տունըԱղավնոյի երիտասարդ բնակիչն այրել է իր հայրական տունը, որպեսզի, նրա խոսքով, թուրքին չմնա: Ինչպես գիտեք, Արցախի իշխանությունը զգուշացրել էր Բերձորի, Աղավնոյի բնակիչներին՝ հեռանալուց առաջ չայրել տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեն ստանա: Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը, օգոստոսի 25-ին հանձնվում է Ադրբեջանին:Ավելին14:5015.08.22 -
ՀայաստանՎերջին 10 օրում 4-րդ զինծառայողն է մահացել՝ ոչ մարտական պայմաններումՎերջին 10 օրվա ընթացում ոչ մարտական պայմաններում 4-րդ զինծառայողն է մահացել: «41-ամյա պայմանագրային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կիրակի ցերեկը: Չնայած անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը:Ավելին14:4315.08.22 -
ՀայաստանԵրևանի մետրոյում, կարևորագույն օբյեկտներում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել. ԱԻՆԵրևանի մետրոյի կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ռումբերի մասին ահազանգերը կեղծ են եղել: Հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ահազանգերը ԱԻՆ-ը ստացել էր Սուրմալույում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց: Մինչև երեկոյան 10-ը կաթվածահար էր մետրոպոլիտենի աշխատանքը:Ավելին14:3515.08.22 -
Հայաստան«Սուրմալուի» պայթյունը. ականատեսների վկայություններ7 զոհ և 61 վիրավոր կա, ըստ պաշտոնական վերջին տվյալի, «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի ցերեկը տեղի ունեցած պայթյունի պատճառով: Անհետ կորած է համարվում 16 մարդ: Փլատակների տակ են նաև մի հղի կին, նրա 5 տարեկան տղան և կնոջ քույրը: Ոչ հաստատված տեղեկութուններ կան, որ նրանք առևտրի կենտրոնի նկուղային հարկում են: Պայթյունից տուժած 6 տասնյակից ավելի քաղաքացիների 21-ը դեռ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներում: Երկուսը փրկարար է: Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։ Դեպքի վայր վաղ առավոտյան այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 7 զոհ և 61 վիրավոր կա, ըստ պաշտոնական վերջին տվյալի, «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի ցերեկը տեղի ունեցած պայթյունի պատճառով: Անհետ կորած է համարվում 16 մարդ: Փլատակների տակ են նաև մի հղի կին, նրա 5 տարեկան տղան և կնոջ քույրը: Ոչ հաստատված տեղեկութուններ կան, որ նրանք առևտրի կենտրոնի նկուղային հարկում են: Պայթյունից տուժած 6 տասնյակից ավելի քաղաքացիների 21-ը դեռ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներում: Երկուսը փրկարար է: Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։ Դեպքի վայր վաղ առավոտյան այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին14:2615.08.22