Լրահոս
Տարածաշրջան
15:40
15.08.22
103

Կիևը մինչև տարեվերջ Արևմուտքից 12-16 միլիարդ դոլար ստանալու հույս ունի

Img default alt hy

Ուկրաինան մինչև 2022 թվականի վերջը հույս ունի ստանալու ևս 12 – 16 միլիարդ դոլար արևմտյան գործընկերներից: Օգոստոսի 15-ին այդ մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Սերգայ Մարչենկոն:

«Ամեն ինչ կախված Է անցկացված բանակցությունների հաջողությունից, մինչև 30 միլիարդ դոլար կարող Է լինել:

Մենք արդեն ստացել ենք 14 միլիարդ դոլարը, իսկ մինչև տարեվերջ կարող ենք ստանալ 12 միլիարդից մինչև 16 միլիարդ դոլար»,- ասել Է նախարարը: Մարչենկոյի խոսքով՝ արդեն սեպտեմբերին կառավարությունն սպասում Է մակրոֆինանսական աջակցության ծրագրով մուտքեր ԵՄ-ից:

Ընդամենը ծրագրով Կիևը պետք Է ստնանա 8 միլիարդ եվրո. փողը կփոխանցվի մի քանի մասնաբաժիններով: Նախարարը հույս Է հայտնել, որ «մակրոֆինանսական օժանդակությունն Ուկրաինան կստանա լրիվ ծավալով»:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինային կտրամադրեն 4,5 միլիարդ դոլար նրա բյուջեի օժանդակության համար: Միջոցները կտրամադրվեն Միջազգային զարգացման գործակալության կողմից, որը գործում Է Պետդեպարտամենտի կառույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: