Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:05
15.08.22
99

Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում

Img default alt hy

Իսրայելացի զինվորականները հայտնաբերել և չեզոքացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը պատկանող թունելը, որը փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասի սահմանի շրջանում: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը:

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և չեզոքացրել Է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում Էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: