Լրահոս
Հայաստան
14:43
15.08.22
122

Վերջին 10 օրում 4-րդ զինծառայողն է մահացել՝ ոչ մարտական պայմաններում

Վերջին 10 օրվա ընթացում ոչ մարտական պայմաններում 4-րդ զինծառայողն է մահացել: «41-ամյա պայմանագրային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կիրակի ցերեկը: Չնայած անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը: