Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:48
15.08.22
98

Աֆղանստանը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Ռուսաստանից

Img default alt hy

Քաբուլը պլանավորում Է շուրջ 1 միլիոն բարել նավթ գնել Մոսկվայից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարար Նուրիդդին Ազիզին:

«Մենք Ռուսաստանին շուրջ մեկ միլիոն (բարել) ենք առաջարկել, եթե նա կարողանա ավելի շատ ուղարկել, ապա դա խնդիր չԷ»,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ նավթի ու գազի նախագիծն ամենակարևորն Է լինելու աֆղանական կողմի համար: «Մենք կցանկանայինք քննարկել նաև փոխանակային առևտրի տարբերակը, պայմանով, որ Ռուսաստանն աֆղանական որևԷ արտադրանքի կարիք ունենա»,-հավելել Է Ազիզին:

Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությունը, որն ուղարկվել Է թալիբների կառավարության կողմից, Մոսկվա Էր ժամանել նախօրյակին: Ռուսաստանցի գործընկերների հետ բանակցությունները պլանավորվել են օգոստոսի 15-ին և 16-ին:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել Է Քաբուլում դեսպան Դմիտրի Ժիրնովը, խոսքը նավթի, հացահատիկի և արևածաղկի ձեթի մատակարարումների մասին Է: Ուղիղ մեկ տարի առաջ «Թալիբան»-ի ջոկատները կառավարական ուժերի վրա հարձակման հետևանքով մտան Քաբուլ և վերջնականապես Աֆղանստանը վերցրեցին վերահսկողության ներքո:

Դա տեղի ունեցավ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին: Արեմուտքի երկրների քաղաքացիների զանգվածային տարհանումը շարունակվել Է ևս երկու շաբաթ, իսկ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: