Լրահոս

2022-08-15
  • Առողջապահական
    Թունավորում՝ պայթյունի և հրդեհի հետևանքով. տասնյակ քաղաքացիներ հոսպիտալացվել են
    Թունավորման աշխտանշաններով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիների մեծ մասը արդեն դուրս է գրվել: «Հայլուր»-ին բժիշկներն ասել են, որ թունավորման սուր դեպքեր չեն եղել: Դեռ բուժում ստացողների վիճակը գնահատվում է բավարար: 60-ից ավելի մարդ էր տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել: Հիմա մայրաքաղաքի հիվանդանոցներում ավելի քան 1 տասնյակ քաղաքացի է շարունակում բուժումը:
    20:31
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
    N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում օգոստոսի 12-ից 14-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը, իրականացված ամրաշինական աշխատանքները։ Ստուգայցերի արդյունքներով արձանագրվել է, որ հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողները բարձր մարտական ոգով և զգոնությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
    20:30
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսել
    Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները կնոջ ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը: Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:
    20:24
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ
    Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/15/1220148/
    20:21
    15.08.22
    Ավելին
  • Իրավական
    Երկու անձի կալանավորում Աչաջուր համայնքի բնակչի առևանգման գործով. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են: Ինչպես արդեն տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և «Opel» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:20
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes-ն ու Honda Civic-ը. 3 վիրավորներից մեկն անչափահաս է
    Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 40 –ամյա Նվեր Շ.-ի վարած Mercedes մակնիշի և 46-ամյա Գագիկ Կ.-ի վարած Honda Civic մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/15/1220146/
    20:17
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
    20:10
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
    Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել։ Տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։ Այժմ փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։ Փրկվածի անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվությունը, հավանաբար, ավելի ուշ կլինի։ Տեղում է նաև Շտապօգնության մեքենան, որով քաղաքացուն կտեղափոխեն հիվանդանոց։
    20:09
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս պահին անհետ կորածների թիվը 22 է․ որոնվում է ևս մեկ իրանցի
    ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․) 17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի) 18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․) 19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․) 20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) 21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի) 22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
    20:07
    15.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Ահաբեկչությո՞ւն, վախի մթնոլորտի ստեղծո՞ւմ, թե՞ դժբախտ պատահար. ինչո՞ւ պայթյուն եղավ «Սուրմալուում»
    Հիմնական երեք վարկած է շրջանառվում Սուրմալուում կիրակի ցերեկը տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Արտակարգ իրավիճակների նախարարը գրեթե բացառում է, որ պայթյունի պատճառը կարող է ռումբը լինել: Արմեն Փամբուխչյանը հերքում է ահաբեկչության վարկածը: ՔՊ-ական պատգամավոր Խաչտուր Սուրքիասյանի ներկայացուցիչը արձագանքել է լուրերին, թե պայթած շենքի տարածքում Սուքիասյանը պատրաստվում է բնակելի թաղամաս կառուցել: Երրորդ վարկածի վերաբերյալ դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել:
    20:05
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են․ ԱԻՆ պաշտոնյա
    Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան: «Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշեց Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ գրանցվել է անհետ կորած քաղաքացների վերաբերյալ 20 ահազանգ, որից 4-ը վերաբերում են Իրանի քաղաքացիներին: Ահազանգը ստացվել է Իրանի դեսպանատնից: «Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնող թիմից»,-ասաց նա: Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին կլինի վերջնական որոշում այդ հարցի հետ կապված: ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կա փլվելու վտանգ:
    20:02
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
    Օգոստոսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1729 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ 54 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 9-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 10-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 212-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 562-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 60 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1163 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 112 անձ։ 14 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 118-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 579-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 9 անձի։
    20:00
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
    19:59
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը
    Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումն է: Օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15830 կգ կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված: Տնամերձ 43 հողամասից հայտնաբերվել է կանեփի 5055 բույս: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են 1746 գրամ մարիխուանա, 2,67 գրամ մեթամֆետամին, 3,92 գրամ ալֆա PVP, 2361 գրամ կանեփ, 1,23 գրամ կոկաին և 0,8 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 167 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, պահեստատուփ, 4 ատրճանակ, ինքնաձիգ և 2 հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող: Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:50
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Նշվել է, որ պատվիրակությունը բանակցություններ է վարելու «F-16» ինքնաթիռների մատակարարման և արդիականացման թեմայով: Փոխանցում է ermenihaber կայքը: Այս թեմայով արդեն 3 հանդիպում է անցկացվել Թուրքիայում 2021թ. դեկտեմբերին և 2022թ փետրվար և մարտ ամիսներին: Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության՝ բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը և արդիականացումն ամենասեղմ ժամկետներում իրականացնելը։
    19:40
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ-ն մարզերում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3581 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 10-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    19:30
    15.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Փլուզման վտանգ, ծխացող օջախներ. «Սուրմալուում» ողջ մնացած մարդկանց են փնտրում
    Ժամանակը, ցավոք, աշխատում է ի վնաս փլատակների տակ հայտնվածների: Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի խոսքով՝ ժամանակը որքան երկարեց, այնքան ողջ մնալու հավանականությունը հավասարվում է 0-ի:Պաշտոնական վերջին տվյալով՝ զոհերը 6-ն են: Փրկարարների հետ աշխատող շները մարդկանց հետք են գտել, սակայն նրանց հյատնաբերել դեռ չի հաջողվել:
    19:28
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
    «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³: Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³:
    19:20
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անհետ կորածների թիվն արդեն 21 է․ Իրանի ևս մեկ քաղաքացի է որոնվում
    ԱԻՆ-ը թարմացրել է անհետ կորածների ցանկը։ Որոնվողների ցուցակում Իրանի ևս մեկ քաղաքացու տվյալ է ավելացվել՝ Մոնիրե Նադերի ։ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․) 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 16․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․) 17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի) 18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․) 19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․) 20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․) 21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)
    19:19
    15.08.22
    Ավելին