Լրահոս
Հայաստան
14:26
15.08.22
147

«Սուրմալուի» պայթյունը. ականատեսների վկայություններ

7 զոհ և 61 վիրավոր կա, ըստ պաշտոնական վերջին տվյալի, «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի ցերեկը տեղի ունեցած պայթյունի պատճառով: Անհետ կորած է համարվում 16 մարդ: Փլատակների տակ են նաև մի հղի կին, նրա 5 տարեկան տղան և կնոջ քույրը: Ոչ հաստատված տեղեկութուններ կան, որ նրանք առևտրի կենտրոնի նկուղային հարկում են: Պայթյունից տուժած 6 տասնյակից ավելի քաղաքացիների 21-ը դեռ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներում: Երկուսը փրկարար է: Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։ Դեպքի վայր վաղ առավոտյան այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: