Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:28
15.08.22
110

Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ին վերստին օգնություն Է խոստացել միջուկազերծման փոխարեն

Img default alt hy

Հարավային Կորեան պատրաստ Է զգալիորեն նպաստել ԿԺԴՀ-ի տնտեսության, Էներգետիկայի, առևտրի և գյուղատնտեսության զարգացմանը, եթե Փհենյանը ձեռնամուխ լինի իրական միջկազերծման: Այս մասին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 77-ամյակի առթիվ արտասանած իր ճառում:

Նախագահն իր խոսքում վերստին շարադրել Է Հյուսիսային Կորեայի տնտեսության բարելավման վերաբերյալ Սեուլի «համարձակ պլանի» մանրամասներն այն դեպքում, եթե նա քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Այս առաջարկությունը ԿԺԴՀ-ի հասցեին Յուն Սոկ Յոլն արել Է դեռ մայիսին՝ իր պաշտոնակալման արարողության ժամանակ:

«Պայմանով, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային զենքի մշակումը և ձեռնամուխ կլինի իրական միջուկազերծման, ես առաջարկում եմ Հյուսիսային Կորեայի տնտեսության և նրա ժողովրդի կյանքի բարելավման վիթխարի պլան, որը կիրականացվեր դրա (միջուկազերման) փուլերին համապատասխան»,-հայտարարել Է նախագահը, որի խոսքը հեռարձակվել Է KTV կառավարական հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: