Լրահոս

2022-08-15
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԱԾ-ն պարտավոր է սպառիչ տեղեկատվություն տրամադրել ռումբերի տեղադրման վերաբերյալ
    Միայն 2022 թվականի կտրվածքով ռումբերի տեղադրման վերաբերյալ արձանագրվել է առնվազն 11 ահազանգ: Մասնավորապես` Լևոն Տեր Պետրոսյանի կեցավայր (22.07, 14.08), մետրոպոլիտեն (20.06, 02.08, 14.08), «Զվարթնոց» օդանավակայան /17.03, 08.04, 21.04, 18.05, 08.06, 14.08/: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որի նախաքննության կատարումը վերապահված է եղել քննչական կոմիտեին և ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Նման ահազանգեր եղել են նաև նախկին տարիներին: Յուրաքանչյուր դեպքում ԱԱԾ-ն իր ողջ ներուժով և միջոցներով ձեռնամուխ է եղել դրանց հեղինակներին ու կատարման դրդապատճառները պարզելուն: Կարող ենք փաստել, որ այդ ահազանգերն ամբողջապես եղել են սուտ, չի եղել գեթ մեկ դեպք, որ հաստատվի ռումբի առկայությունը: Դրանք կատարվել են տարբեր դրդապատճառներով: Մասնավորապես կատարողները խնդիրներ են ունեցել բանկերի, օդանավակայանի, տարբեր առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկությունների կամ անձանց հետ ու այդ կերպ վրեժխնդիր եղել: Տեղի են ունեցել նաև դեպքեր, երբ զանգերի հեղինակները գործել են խուլիգանական դրդումներով, եղել են դեռահասներ, կամ անմեղսունակներ: Ունեցել ենք զանգեր, որոնք կատարվել են արտասահմանից, քողարկված աղբյուրից, որոնք նույնպես եղել են կենցաղային կամ խուլիգանական բնույթի: Հայաստանում կատարված զանգերի պարագայում ԱԱԾ-ի ու ոստիկանության ջանքերով գրեթե հարյուր տոկոսով բացահայտվում էին նման դեպքերը, դրանց հեղինակները ենթարկվում էին քրեական պատասխանատվության: Անմիջապես հանրայնացվում էր տեղի ունեցածը, բացահայտված անձը, որպեսզի քաղաքացիները գիտակցեին արարքի հասարակական վտանգավորությունը, բացահայտման ու պատժի անխուսափելիությունը: Այսօր իրավիճակն այլ է: Նման հանցագործությունները կամ չեն բացահայտվում, կամ բացահայտվելու դեպքում բավարար չափով չեն հանրայնացվում, ինչն արդարացիորեն առիթ է տալիս շահարկումների, խուճապային տրամադրությունների, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման: Խուճապային տրամադրությունները կանխելու համար ևս մեկ անգամ փաստում ենք, որ այս տարիների ընթացքում ռումբերի տեղադրման մասին հնչեցված տեղեկությունները եղել են սուտ, երբեք չեն հաստատվել, հիմնականում ունեցել են կենցաղային դրդապատճառներ: Իրավապահ մարմիններն, այդ թվում ԱԱԾ-ն պարտավոր են սպառիչ տեղեկատվություն տրամադրել հանրությանն այն մասին, թե ինչ են պարզել արձանագրված նախորդ դեպքերի հետ կապված, ովքեր են զանգերի հեղինակները և ինչ նպատակով են կատարվել: Այլապես շարունակվելու է ստահոդ լուրերի տարածումը, հասարակությունը գտնվելու է լարվածության մեջ: Ասվածի ուղիղ վկայությունն է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում կատարվածը, որը մարդիկ կապում են նախորդ օրերին ու նույն օրը հնչեցված կեղծ ահազանգերի հետ, այդ առթիվ տարբեր կասկածներ են հնչեցնում, իրականությանը մոտ կամ անարժանահավատ լուրեր տարածում: Ակնհայտորեն սա գալիս է նաև պետական կառույցների նկատմամբ վստահության, կոմպետենտության պակասից, ոչ թափանցիկ գործունեությունից:
    18:26
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր
    Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի է հանդես եկել 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել է նաև երկու փոքր ոսկե մեդալի: Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի: Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել են նաև Մերի Միսակյանը (55 կգ), Արմեն Հունանյանը (61 կգ) և Մարտին Պողոսյանը (67 կգ): Միսակյանը երկամարտի 148 կգ արդյունքով (84+64) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Հունանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել երկամարտի 230 կգ արդյունքով (128+102), իսկ Պողոսյանը 4-րդ տեղն է գրավել 272 կգ արդյունքով (120+152): Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ): Այսօր Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգան 89 կգ քաշայիններ Ռոմիկ Պողոսյանն ու Աշոտ Մարգարյանը: Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:
    18:25
    15.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեքենայի պատուհանից դուրս է եկել, թոռներին հիվանդանոց հասցրել «Սուրմալու»-ի պայթյունի ականատեսները
    Պայթյունից զոհվածների հարազատներին ցավակցել է Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը: Նա հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղի ունեցածը ծանր ողբերգություն է անվանել ու ցավակցել զոհերի հարազատներին: Պաշտոնական Երևանը ցավակցություններ է ստանցել հարևան Վրաստանի արտգործ նախարարությունից, մեր երկրում հավատամագրված դիվանագիտական ներկայացուցչություններից:
    18:15
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ունենք 6 մահ:
    18:09
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
    Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան հարցաքննված անձինք, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ «Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել` «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը հարցաքննվե՞լ է, կամ քաղաքո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկություն չեմ կարող փոխանցել, քանի որ նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասն տեղեկություններ կկարողանանք փոխանցել շատ ավելի ուշ»,- նշել է Թադևոսյանը։
    18:07
    15.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սուրմալուում» վերստուգում չի արվել՝ տեսչական մարմնի «ծանրաբեռնված լինելու» պատճառով
    Հայտնի է, որ պայթյունից փլվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի 3500 քառակուսի մետրանոց երկհարկանի շենքը: Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ մեկ տարի առաջ՝ 2021-ի մարտին առևտրի կենտրոնում ստուգումներ են արել ու հայտնաբերել հրդեհային անվտանգության կանոնների 1 տասնյակից ավելի պահանջների խախտումներ: Մեկ տարի անց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, «Սուրմալու»-ում վերաստուգում չի արել՝ պարզելու՝ վերացվե՞լ են արդյոք խախտումները:
    18:05
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի Մ-18 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
    Հայաստանի Մ-18 հավաքականը օգոստոսի 15-18-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Դավիթ Սուքիասյան-«Վաքեր Իննսբրուք-2» (Ավստրիա) Վահե Խաչատրյան-«Կալլիթեա» (Հունաստան) Հայկ Խաչատրյան-«Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Քևին Կևորկ Համալյան-«Բլենվիլ» (ԱՄՆ) Ֆեդերիկո Մանուելյան-«Լիվերպուլ» (Ուրուգվայ) Էրիկ Տեր-Մկրտչյան-«Դեբրեցեն» (Հունգարիա) Արմեն Երանոսյան-«Ուրարտու» Արթուր Թալասյան-«Ուրարտու» Մամիկոն Սարգսյան-«Փյունիկ» Բորիս Գազարով-«Փյունիկ» Նարեկ Համբարձումյան-«Արարատ-Արմենիա» Գրիգոր Նիկողոսյան-«Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Էնդրյու Դարաքչյան-«Վարդար ՄԼՍ Նեքսթ» (ԱՄՆ) Նեյթան Մենդելյան-«ԼԱ Սըրֆ» (ԱՄՆ) Վաչե Հակոբյան-ԲԿՄԱ Դավիթ Հակոբյան-ԲԿՄԱ Վարդան Թովմասյան-ԲԿՄԱ Ալիկ Հովհաննիսյան-Ուրարտու Դավիթ Պետրոսյան-«Արարատ-Արմենիա» Յուրա Գուսենկո-«Լոռի» Վյաչեսլավ Աֆյան-«Փյունիկ» Նարեկ Ջանոյան-«Շիրակ» Հարձակվողներ Երվանդ Սուքիասյան-«Վաքեր Իննսբրուք» (Ավստրիա) Նարեկ Բարոյան-«Փյունիկ» Արիս Կարապետյան-«Փյունիկ»
    17:55
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 17 հոգանոց ցանկ
    ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․ 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի) 16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․ 17․ Լյուբա Գլեբովա (ծնված 1959 թ․) Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
    17:45
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է
    Սևանա լճի մակարդակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.61մ (14.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.399մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 14-ը ներառյալ՝ 113.514մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ը ներառյալ՝ 150.974մլն. մ³:
    17:35
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
    Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել (խմբ. գրառումը հրապարակվել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին): Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ աշխատանք, իսկ փրկարար ծառայողներին հաջող աշխատանք»,- ասված է գրառման մեջ:
    17:27
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության։
    17:24
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում 2020 թվականի նոյեմբերից հետո ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին
    Եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ռիսկը գնահատվում Է որպես ամենաբարձրը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, տնտեսական անկումը հաջորդ 12 ամսում վրա կհասնի 60 տոկոս հավանականությամբ: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես գրում Է գործակալությունը, հուլիսին փորձագետները եվրոգոտում ռեցեսիա սկսվելու հավանականությունը գնահատել Էին 45 տոկոս, իսկ փետրվարին՝ մինչեւ հակամարտության սկսվելը, կարծում Էին, որ այն կկազմի 20 տոկոս: Եվրոգոտու ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում, նշել են տնտեսագետները, արդեն այս եռամսյակում կարող Է լճացում սկսվել: Տնտեսական իրադության վատթարացումը եւ ապրուստի արժեքի աճը տեղի են ունենում Ռուսաստանից ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների խնդիրների եւ Եվրոպայի մի շարք երկրներում երաշտի ֆոնին, այդ ամենը միասին պետք Է գնաճի հանգեցնի եվրոգոտում: Գաճը 2022 թվականին, տնտեսագետների գնահատումներով, միջին հաշվով կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը կրկնապատիկ բարձր Է Եվրոպայի կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից, որը կանխատեսում Է 4-տոկոսանոց շեմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:20
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվողների 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում
    «Փաստինֆո»-ն գրում է. Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսի տարհանված բնակիչներից շատերն այլեւս չեն ուզում վերաբնակվել Արցախում։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առայժմ հստակ թիվ չկա, թե քանիսն են վերաբնակվելու Հայաստանի հանրապետությունում, քանիսը՝ Արցախում, ցուցակները ճշտվում են, բայց բնակիչների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել վերաբնակվել Հայաստանում։ «Այս պահի դրությամբ տարհանվելիք բնակչության մոտ 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել, բայց հստակ թվեր դեռ չենք կարող ասել, քանի որ ցուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է։ Համայնքների ղեկավարներն ու վարչակազմի ղեկավարն այդ հարցով են զբաղված»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Վիկտորիա Պետրոսյանը։ Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին թշնամուն հանձնվելիք բնակավայրերից ոչ մեկը դեռ դուրս չի եկել․ մարդիկ առայժմ անձնական իրերն են տեղափոխում։ Այդ աշխատանքներում Աղավնոյի, Բերձորի և Ներքի Սուսի բնակիչներին օգնում է նաև Կարմիր խաչը։ Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսի բնակիչներին սեփականությունը տեղափոխելու հարցում ևս Կարմիր խաչը կաջակցի։ Նշենք, որ նախքան պատերազմը շուրջ 190 բնակիչ ունեցող գյուղում պատերազմից հետո շատ քիչ մարդ էր մնացել։ Մեզ հետ զրույցում գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշել էր, որ բնակիչների՝ գյուղ չվերադառնալու հիմնական պատճառը Ներքին Սուսը, վաղ թե ուշ, թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն են եղել։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսում ներկա դրությամբ առնվազն մեկ ընտանիք ապրում է։ Ոչ մշտական, բայց փաստացի ևս մի քանի հոգի աշխատանքի բերումով այնտեղ են ապրում, որոնց իրերի տեղափոխումը ևս Կարմիր խաչն է կազմակերպելու։ Ներքին Սուսի այն բնակիչներին, ովքեր պատեազմից հետո չէին վերադարձել գյուղ, ՀՀ-ում հաստատվելու դեպքում սերտիֆիկատ, իսկ Արցախում վերաբնակվելու դեպքում՝ բնակարան կտրամադրվի, թե ոչ, նախարարությունից դժվարացան պատասխանել։
    17:13
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նշվել են այն մթերքները, որոնցից հրաժարումը կամրապնդի իմունիտետը
    COVID-19-ով հիվանդացության աճի ժամանակաշրջանում հարկ Է օրաբաժնից բացառել որոշակի մթերքները. դա կօգնի ամրապնդել իմունիտետը: Այդ կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բժիշկ-թերապեւտ, սննդաբան Ելենա Իգնատիկովան: Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նա ճշտել Է, թե ինչի մասին Է խոսքը: Քաղցրեղենի չարաշահումը հանգեցնում Է իմունային համակարգի բջիջների ակտիվության նվազման, նախազգուշացրել Է Իգնատիկովան: «Եթե կա կոնֆետ, քաղցրաբլիթ, անուշահաց կամ օգտագործվում Է չափից ավելի քաղցր գազավորված ըմպելիք, վնաս Է հասցվում իմունիտետին: Չափից ավելի օգտագործելուց հետո ավելացված շաքարը երկու-երեք ժամվա ընթացքում նվազեցնում Է մեր իմունային համակարգի բջիջների ակտիվությունը: Այդպիսով, մեզ մոտ նվազում Է կայունությունը վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ»,-բացատրել Է նա: Շաքարային դիաբետ եւ ածխաջրերի փոխանակման այլ խանգարումներ ունեցող հիվանդները պատկանում են բնակչության՝ վարակների համար առավել խոցելի կատեգորիաներին, հիշեցրել Է բժիշկը: Իգնատիկովան հանձնարարել Է «դեն նետել» քաղցրեղենը «մթերքների զամբյուղից» այն ժամանակաշրջանում, երբ աճում Է COVID-19-ով հիվանդացությունը: Իմունային բջիջների ակտիվության նվազմանը նպաստում Է նաեւ սպիրտային խմիչքների օգտագործումը, շարունակել Է նա: «Ալկոհոլը նույնպես նվազեցնում Է իմունային բջիջների ակտիվությունը: Կարծիք կա, որ 50 գրամ օղին ախտահանում Է օրգանիզմը, բայց դա այդպես չԷ: Ոգելից խմիչքը միայն վնասում Է մեր օրգանիզմը»,-նշել Է Իգնատիկովան: Նրա խոսքով, ալկոհոլի անվնաս չափաբաժին չկա, ուստի օրգանիզմի իմունային պաշտպանության ամրապնդման համար ամենից լավը սպիրտային խմիչքներից հրաժարվելն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:05
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զարթոնք համայնքում ո՞վ և ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկել 16-ամյա պատանուն և նրա հորը
    #Հասարակություն 15 08 2022 Զարթոնք համայնքում ո՞վ և ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկել 16 -ամյա պատանուն և նրա հորը. 168.am Զարթոնք համայնքում ո՞վ և ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկել 16 -ամյա պատանուն և նրա հորը. 168.am 168.am-ը գրում է. «Երեկ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից ահազանգ էր հնչեցվում՝ Զարթոնք համայնքում մի խումբ անձինք մետաղյա ձողերով, մահակներով դաժանաբար ծեծի են ենթարկել 16-ամյա Վալերիկ Պողոսյանին և նրա հորը՝ Սուրեն Պողոսյանին: «16-ամյա երիտասարդը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ, ինչպես հարազատներն են պատմում, գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, և եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանային և համապատասխան օգնություն չցուցաբերվեր տղային, ապա երիտասարդն ուղղակի արնաքամ կլիներ: Պատճառը՝ Զարթոնք համայնքում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները»,- Ֆեյսբուքում մանրամասնել էր լրագրող օգտատերը՝ հնչեցնելով նաև միջադեպին մասնակցած անձանց անուններ և մականուններ՝ Աշոտ և Սարգիս Մխիթարյաններ, հայկաշենցի «խորոշի» Գագուլի քեռու տղա, ղամշլեցի Զապ: Արմավիրի մարզի (Մեծամոր խոշորացված համայնք) Զարթոնք համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի: «Սա ուրիշ թեմա է, էդ կռիվներն ուրիշ պատճառով են եղել. շառ են արել մի հարսի վրա, նրա տերերը՝ պատիվ են պահանջել: Այսպիսի թեմաներ են, քաղաքական ոչ մի բան չկա: Գործը քննվում է Արմավիրի մարզում, մարդիկ ցուցմունք են տալիս. կպարզվի»,- ասաց Սամվել Աղաջանյանը: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ նա նաև տեղեկացրեց, որ իրեն որպես համայնքի ղեկավար՝ ևս կանչել են ցուցմունք տալու: Դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների, Սուրեն և Վալերիկ Պողոսյաններին ծեծողներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրներ են, կամ ՔՊ-ականներ, նա արձագանքեց, թե մարդիկ ընդամենը պատիվ են պահանջում. ուրիշ բան չկա: Սուրեն Պողոսյանի հետ մինչև միջադեպը ունեցած հարաբերություններին անդրադառնալով էլ՝ Սամվել Աղաջանյանը հայտնեց. «Իմ տեղակալն է եղել, իրար հետ աշխատել ենք 2.5 տարի: Խոշորացում է գնացել համայնքների, կրճատվել է»: Սամվել Աղաջանյանի պնդումները, թե զուտ կենցաղային վեճ է եղել, տարակուսելի չէին լինի, եթե նախկինում համայնքում նմանատիպ միջադեպեր չլինեին: Ի դեպ, մամուլի հրապարակումները փաստում են, որ 2018 թվականից «թավշյա» Զարթոնքում կրքերը արթնացել ու այդպես էլ չեն մարում: 2020թ.-ին նախկին գյուղապետին առնչվող մի դրվագում կրկին համայնքի տեղակալ Սուրեն Պողոսյանն ու իր թիմակիցները ծեծի էին ենթարկվել: 168.am-ը կապ հաստատեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեղեկանալու 16-ամյա Վալերիկ Պողոսյանի առողջական վիճակի մասին: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մասնավորապես նշեց. «Մեզ մոտ ընդունվել է շաբաթ օրը, գլխի և մարմնի վրա վերքերով: Վերակենդանացման բաժանմունքում է եղել հսկողության տակ, հետո արդեն տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք: Վիճակը հիմա բավարար է, մեկ կամ երկու օր հետո դուրս կգրվի»»:
    16:57
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ
    Օգոստոսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 146 հրդեհի, 4 փլուզման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ՝ 189 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:
    16:50
    15.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Հղի կին ու երեխա՝ «Սուրմալուի» փլատակների տակ. տարածքում փլուզման վտանգ դեռ կա
    Պաշտոնական վերջին տվյալով՝ զոհերը 6-ն են: Մամուլում հայտնված տեղեկությունը, թե փրկարարները հայտնաբերել են ևս մեկ քաղաքացու դի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հաստատում: Փրկարարների հետ աշխատող շները մարդկանց հետք են գտել, սակայն նրանց հայտնաբերել դեռ չի հաջողվել: Պայթյունից 6 տասնյակից ավելի մարդ վնասվածքներ էր ստացել: 13-ը դեռ հիվադանոցում են: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
    16:43
    15.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Պայթյունից տուժածների վիճակը բավարար է գնահատվում, շուտով դուրսգրումներ կլինեն․ Նախարար
    Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: «Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին։ Համբերություն՝ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը՝ կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար», - նշել է նա:
    16:35
    15.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանում «Տանկային բիաթլոնին» մասնակցում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը
    Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում սկսվել է «Տանկային բիաթլոնի» 8-րդ միջազգային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի թիմը: Մեր հավաքականը կազմված է միայն ժամկետային զինծառայողներից: Հայ տանկիստները կմրցեն դեղին տանկերով: Պայքարին մասնակցում է 22 պետություն։ Մրցութային առաջին օրն արդեն լավ արդյունքներ են գրանցել Ուզբեկստանի, Իրանի հավաքականները: Ադրբեջանն առաջին փուլում պարտվել է Մոնղոլիայի թիմին:
    16:28
    15.08.22
    Ավելին