Լրահոս
Հայաստան
14:35
15.08.22
125

Երևանի մետրոյում, կարևորագույն օբյեկտներում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել. ԱԻՆ

Երևանի մետրոյի կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ռումբերի մասին ահազանգերը կեղծ են եղել: Հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ահազանգերը ԱԻՆ-ը ստացել էր Սուրմալույում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց: Մինչև երեկոյան 10-ը կաթվածահար էր մետրոպոլիտենի աշխատանքը: