Լրահոս
Միջազգային
16:20
15.08.22
122

Հրդեհ՝ Կահիրեի ուղղափառ եկեղեցում. 41 մարդ մահացել է

Եգիպտոսում հրդեհի պատճառով 41 մարդ է մահացել, մոտ 5 տասնյակը վիրավոր է: Կրակը բռնկվել է Կահիրեի ուղղափառ եկեղեցիներից մեկում: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանութան նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է էլեկտրական կարճ միացման պատճառով: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի ժողովրդին և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս Բ-ին: