Լրահոս
2022-08-15
-
ՀայաստանՌազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը. ԶաքարյանՊաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Շուրջ չորս տարի մենք ապրում ենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների ծանր շրջափուլում: Ռազմա-քաղաքական, ահաբեկչական, բնական ու տեխնածին աղետները դարձել են մեր հանրային կյանքի ուղիղ սպառնալիքը: Պետք է զինվենք համբերությամբ, ցուցաբերենք բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն, գիտակցված վարքով հասկանանք և գնահատենք մեր շուրջը տեղի ունեցող բոլոր երևույթները: Զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ: Փոխադարձ հարգանքի, սիրո, համերաշխության, համախմբվածության ու միմյանց նկատմամբ հոգատարության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն: Ցավակցում եմ պայթյունի և հրդեհի զոհ դարձած մեր հայրենակիցների հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժած հայրենակիցներին: Հ.Գ. 1 Դավաճանված պատերազմում 5000-ից ավելի զոհ տված ու հսկայական Հայրենիք կորցրած Հայաստանի շուկայում այդքան մեծ քանակի հրավառության սարքեր չպետք է լինեին: Ամեն օր համազգային ողբերգություն ապրող ազգի ինչի՞ն է պետք հրավառության սարքը: Հ.Գ.2 Մոխրացած փլատակների տակ տուժածների դիերի ու անհետ կորածների փնտրտուքին զուգահեռ, նույն Երևանի «Երազ» այգում ուրախ համերգի մասնակիցներին արդարացի ամոթանք է տալիս ազգությամբ ռուս աղջիկը: Իսկ ընդամենը մի քանի ժամ առաջ մեր հայրենակիցը Աղավնոյում իր հարազատ տունն էր այրում, որովհետև դավաճանը որոշել է հանձնել այն թշնամուն: Կանգ առե´ք մարդիկ: Մի ´մոռացեք Աստծո և բարոյականության մասին: Ուրիշի վիշտ չի լինում: Երեկ, տարբեր երկրներից, երեսունից ավելի զանգ ու հաղորդագրություն եմ ստացել այլազգի մտերիմ մարդկանցից, ովքեր ցավում էին Երևանում տեղի ունեցած պայթյունի համար և իրենց զորակցություն էին հայտնում»:Ավելին12:1615.08.22 -
ԻրավականՈստիկաններն Անուշավան գյուղում թմրանյութ են հայտնաբերելՈստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անուշավան գյուղի 38-ամյա մի բնակիչ իր տան բակում կանեփ է աճեցրել և պատրաստվում է քաղել ու տեղափոխել: Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Շիրակի մարզային վարչությունների ու Արթիկի բաժնի քրեական հետախույզները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 58 ցողուն: Տանտերը հայտնել է, որ բակում վայրաճ կանեփը չի ոչնչացրել, քաղել է, որ չորացնի և ծխելու միջոցով օգտագործի: Նա նաև հացատնից ոստիկաններին է ներկայացրել երկաթե տարայով կանեփի չորացրած թփեր: Քննչական բաժնում վարույթը շարունակվում է:Ավելին12:1315.08.22 -
ՀայաստանՈրոնվում է 15 քաղաքացի. ՀՀ ԱԻՆԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 11․ Վանիկ Ամիրխանյան 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․ 13․ Արամ Հարությունյան 14․ Դավիթ Մխիթարյան 15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․ Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։Ավելին12:1015.08.22 -
ՄիջազգայինԻրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել ԲուշերումԻրանի իշխանությունները պլանավորում են Բուշերի երկու նոր Էներգաբլոկներն օգտագործել ծովի ջրի աղազերծիչ գործարան կառուցելու համար: Օգոստոսի 14-ի երեկոյան այդ մասին հաղորդել Է Իրանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բուշերի նահանգապետ Ահմադ Մոհամադիզադեի տեղեկատվությամբ՝ ատոմային աղազերծիչ կայանի նախագծի փաստական իրականացումը կսկսվի օգոստոսի վերջին: Շինարարությանը կմասնակցի նաեւ Իրանի Ատոմային Էներգետիկայի կազմակերպությունը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Բուշերի ատոմակայանն ընթացիկ վիճակում կարող Է արտադրել ժամում շուրջ մեկ գիգավատ Էլեկտրականություն շահագործման մեջ գտնվող մեկ ռեակտորի աշխատանքի հաշվին: Ընթացիկ պահին դա միակ գործող ԱԷԿ-ն Է Իրանում: Այն կառուցվել Է ռուսաստանյան կողմի օգնությամբ: 2014 թվականին Ռուսաստանը եւ Իրանն ստորագրել են համաձայնագիր Բուշերում եւս երկու Էներգաբլոկների կառուցման շուրջ: Դրանք Էլ, ինչպես նշում Է Press TV-ն, պլանավորվում Է օգտագործել այդ թվում աղազերծիչ կայանքներն Էլեկրականությամբ մատակարարելու համար: Ըստ պլանի՝ դրանք կկարողանան արտադրել օրական մինչեւ 150 հազար խորանարդ մետր խմելու ջուր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0515.08.22 -
Արտաքին քաղաքականությունՓորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կառավարության նիստում անդրադարձել է իրանական օրացույցով դիմադրության օրվան, գրում է IRNA գործակալությունը: Այս համատեքստում Իրանի նախագահն ասել է.«Փորձը մեզ ցույց է տվել, որ որքան շատ մարդիկ ամբողջ աշխարհում ընտրեն դիմադրության և տոկունության ուղին, այնքան ավելի են հասնում հաղթանակների և ձեռք են բերում իրենց արժանապատվությունն ու անկախությունը»։ Նա հավելել է, որ դիմադրության ճանապարհը իսլամական աշխարհի հարցերում հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է, հատկապես Պաղեստինի հարցում։Ավելին11:5715.08.22 -
ՀայաստանIRNA գործակալությունը ներկայացրել է՝ ինչպես են հայերը Թեհրանում նշել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնըՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 14-ին նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Թեհրանում՝ հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ հայորդիների մասնակցությամբ, ևս նշվել է այս տոնը, ինչի վերաբերյալ ստորև ներկայացված է ծավալուն ֆոտոշարք: Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և փոխանցվել են Եկեղեցու Ավանդության շնորհիվ: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով անդադար աղոթել է: Այդ ժամանակ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: Այս տոնը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից:Ավելին11:5015.08.22 -
Արտաքին քաղաքականությունԹալիբներն Աֆղանստանում իրենց կառավարման տարեդարձը տոն են հայտարարել«Թալիբան» շարժումն օգոստոսի 15-ը՝ Աֆղանստանում իրենց իշխանության հաստատման տարեդարձի օրը, հայտարարել են տոնական օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկուշաբթի օրը՝ հիջրայի 1401 թվականի ասադի 24-ին (լուսնային օրացույցով), ամերիկյան օկուպացման դեմ պայքարում Քաբուլի գրավման առաջին տարեդարձի կապակցությամբ, ըստ Աֆղանստանի Իսլամական Էմիրության (այսպես են թալիբներն անվանում իրենց կառավարությունը) օրացույցի, ամբողջ երկրում հայտարարվել Է տոնական օր»,-հայտարարել Է թալիբների աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությունը: Ուղիղ մեկ տարի առաջ երկրի 34 նահանգներից 33-ը գրավելուց հետո, օգոստոսի 15-ին թալիբների զինված խմբերն առանց կառավարական ուժերի կողմից դիմադրության մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, որտեղից հաջողությամբ փախան նախկին նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա նախարարների կաբինետի անդամները: Իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց երկրում «Թալիբան»-ի կողմից ձեւավորված կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին11:4315.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր կուղարկի Արևելյան Եվրոպայի երկրներՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Եվրոպայում՝ ԱՄՆ-ի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 2,4 հազար զինվոր ուղարկելով Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Սլովակիա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հաղորդել Է Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ-ի ներկայացուցչությունը: «Շուրջ 2,4 հազար զինվոր կուղարկվի Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա եւ Սլովակիա՝ ՆԱՏՕ-ի արեւելյան սանմանը պաշտպանելու, դաշնակիցներին ամրապնդելու եւ հակառակորդներին կասեցնելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 28 – 30) հայտարարել Է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա մեծացման մասին: Բացի հիշյալ չորս երկրներից, Պենտագոնը հայտնել Է Լեհաստանում մշտական հիման վրա հինգերորդ բանակային զորակազմի շտաբը, բանակային կայազորի շտաբը եւ դաշտային թիկունքային ապահովման գումարտակը տեղակայելու մտադրության մասին: Բալթիկայի երկրներում Միացյալ Նահանգները կմեծացնի շրջափոխային ներկայությունը: Այդ փոփոխությունները ենթադրում են զրահատանկային զորքերի, օդուժի, հակաօդային պաշտպանության ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի տեղակայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3515.08.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում․ «Մետաքս» թաղամասում բախվել են Ford Transit-ն ու 06-ը․ կան վիրավորներԱվտովթար՝ Երևանում․ «Մետաքս» թաղամասում բախվել են Ford Transit-ն ու 06-ը․ կան վիրավորներԱվելին11:2915.08.22 -
ՀայաստանՄինչև 6 ժամ հոսանքազրկումներ կլինեն․ ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մարտիրոսյան փողոց ամբողջությամբ, Հասրաթյան 2, 14 շենքեր, Շահումյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Աթոյան փ. 45-70 սեփական տներ, Աթոյան անց. 1, 2, 5, 7 շենքեր, 11:00-17:00 Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 շենքեր, Մաշտոցի պող. 3, 5/4 շենքեր, Պարոնյան փ. 2-10 շենքեր, Պարոնյան փակ. 7-20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․ Նժդեհ փ. 12, 14 շենքեր, Մանթաշյան փ․ 1, 2, 3, 4, 26 շենքեր, Նորագավիթ 1, 9 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ 9փ․ 2նրբ․ և 1փ․ 2նրբ․ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երզնկյան փ. 1, 4/1, 22, Օրբելի փ. 8, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երզնկյան փ. 14-81, Օրբելի փ. 14-31 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 11-220, Վերին Անտառային փ. 9-192/2, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2, Ազգալդյան փ. 12/5, 12/6, Աղբյուր Սերոբի փ. 52/20, Գ․Էմինի փ. 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 1-125, Վերին Անտառային փ. 1-186/3 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 11:00-17:00 Սարալանջ, Վարդենիս, Հայկ, Լուսագյուղ, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ գյուղեր և Ապարան քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Հովտաշատ, Ազատաշեն և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Նշավան գյուղ մասնակի, 10:00-16:00 Արալեզ և Զանգակատուն գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-14:00 Ջերմուկ քաղաք՝ Ձախափնյա թաղամաս մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։30-16։30 Կաքավաձոր գյուղ, «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ»-ի գործարան, «Մինգա» ՍՊԸ, 11:00-16:30 Արզնի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի բնակիչ-բաժանորդներ մասնակի, Նոր Գեղի գյուղի «Կոյուղի» և «Մանո» թաղամասեր, Երկաթգծի առողջարան, «Էյ-Էլ-Թի» ՍՊԸ, «Արզնի Գրուպ» ՍՊԸ, «Լուսիմա» ՍՊԸ, «Վյակ» ՍՊԸ, «Բյուրեղաշող» ՍՊԸ, «Գոլդեն Ֆլաուեր» ՍՊԸ, «Արզնի էքպրես» ՍՊԸ, «Նարեկ 95» ԼՏԸ, Ա/Ձ «Կ․Պողոսյան», Ա/Ձ «Ա․Ահարոնյան», սեփականատեր «Մ․Հարությունյան», սեփականատեր «Ա․Հովհաննիսյան», սեփականատեր «Վ․Հակոբյան», սեփականատեր «Վ․Մանուկյան», սեփականատեր «Նարեկ Առաքելյան», «Երկրաբան» ՓԲԸ» հանգստի գոտի, 11:00-17:00 Ջրվեժի և Ձորագհբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Աշոցք գյուղի 9-րդ փողոց, 10:00-16:00 Գյումրի քաղաք՝ Երևանյան խճուղու վերջնամասի ջերմոցային տնտեսություն, «ՀարթԳազ» ՍՊԸ, «Փարվանա» ռեստորանային համալիր, Մ. Խորենացի փողոցի սկզբնամասում գտնվող Ռազմական ոստիկանության շենք, հարակից տնակային ավան և օբյեկտներ, Մարմաշեն խճուղու սկզբնամասի ջերմոցային տնտեսություն, 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր, Ջրափի, Խարկով, Բագրավան և Նոր Արթիկ գյուղեր, Ախուրյանի ջրամբար, Լոռու մարզի՝ 11:00-17:00 Գյուլագարակ և Գարգառ գյուղեր, Սյունիքի մարզի՝ 10:00-12:30 Տեղ գյուղ մասնակի, 10:00-14:00 Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղեր և հարակից տարածքներ, 13:00-16:30 Տեղ գյուղ մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:2715.08.22 -
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուցՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար: Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:Ավելին11:2315.08.22 -
ԻրավականՎթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. կա 1 զոհ, 4 վիրավորՕգոստոսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» և «Նիսանի» վարորդներն ու «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը՝ 64-ամյա Մարինե Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2015.08.22 -
Հայաստան«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում». որոնվող քաղաքացիների հարազատ«News.am»-ի փոխանցմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը դժգոհում է ԱԻՆ փրկարարների աշխատանքից։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր եղբոր երեխաները՝ այս պահին որոնվում են առևտրի կենտրոնի տարածքում, և իրենք ստիպված են լինում ձեռքով քարերը բարձրացնել։ «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են։ Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ը արդեն։ Երեկվանից էս կողմի վրա մեկ կռան է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա են. եղբորս աղջիկներն են՝ Խաչատրյան Մարիաննա, Խաչատրյան Սիրարփի»,- նշեց Արայիկ Մկրտումյանը։ Նա ասաց, որ հարազատները եղել են ոչ թե առևտրի կենտրոնի աշխատակիցներ, այլ այցելուներ։Ավելին11:1915.08.22 -
ՀայաստանԲոլոր զոհերի ինքնությունը հայտնի է«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված բոլոր անձանց ինքնությունը հայտնի է։ ԱԻՆ-ից հաղորդում են, որ կա 6 զոհ՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։Ավելին11:1515.08.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը նվազեցրել է դոլարի օգտագործումը զենքի արտահանական գործարքներումՌուսաստանը նվազեցրել ԱՄՆ-ի դոլարով հաշվարկները զենքի արտահանական պարտավորագրեր իրականացնելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է փոխվարչապետ, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը: Դրա պատճառը նա համարել Է ընդգրկուն պատժամիջոցները, որոնք «ոչ բարեկամական պետությունների» կողմից սահմանվել են Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկությունների եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին11:1315.08.22 -
Պայթյունի հետևանքով զոհվածներից ևս մեկի ինքնությունը պարզվել է«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի հետևանքով զոհվածներից ևս մեկի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ-ից հայտնում են, որ կա 6 զոհ՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։Ավելին11:1315.08.22 -
ՀայաստանՋերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանիԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 15-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:Ավելին11:0515.08.22 -
ԱռողջապահականԻնչո՞վ կարող է բուսակերությունը վտանգավոր լինել կանանց համարիջին տարիքի կանանց մոտ, ովքեր երբեք միս չեն ուտում, ազդրի կոտրվածք ստանալու հավանականությունը կարող է ավելի մեծ լինել, քան այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս եւ/կամ ձուկ են ուտում, պարզել են գիտնականները BMC Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Հետազոտողները կասկածում են, որ մարմնի ցածր զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) եւ սննդանյութերի պակասը որոշակի դեր են խաղում: ՄԶԻ-ն օրգանիզմում ճարպի քանակության գնահատումն է, որը հիմնված է քաշի եւ հասակի վրա: Հետազոտությանը մասնակցած բուսակերների միջին ՄԶԻ-ն մի փոքր ավելի ցածր էր, քան միս ուտողների մոտ: Հետազոտության հեղինակ, Անգլիայի Լիդսի համալսարանի Սննդի գիտության եւ սննընդունման դպրոցի գիտությունների դոկտոր Ջեյմս Վեբսթերը բացատրել է, որ ավելի քիչ ճարպային զանգված ունեցող մարդիկ ընկնելիս ավելի քիչ ամորտիզացիա ունեն, իսկ ընկնելը ազդրի կոտրվածքների 90 տոկոսի պատճառն է։ Վեբսթերը թվարկել է այն քայլերը, որոնք բուսակերները կարող են ձեռնարկել իրենց ոսկորները ավելի լավ պաշտպանելու համար. դա առողջ քաշի պահպանումն է։ Բացի այդ, շատ մրգեր եւ բանջարեղեն, ընկույզներ, լոբազգիներ եւ ամբողջական ձավարեղեն ուտելն ապահովում է ոսկորների առողջության եւ կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ սննդանյութերի մեծ մասը, հավելել է նա։ Ծխելուց եւ չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հրաժարվելը եւ կանոնավոր մարզվելը եւս կօգնեն պահպանել ոսկորների ամրությունը։Ավելին10:5715.08.22 -
ԱշխարհԱմերիկացին հրապարակել է 1963-ի ապրիլին թերթում արված մի կանխատեսում, որը կես դար անց իրականություն է դարձել60 տարվա վաղեմության թերթերից մեկը սմարթֆոնների հայտնվելու մասին կանխատեսում է արել, որն իրականություն է դարձել նյութի հրապարակումից կես դար անց։ Մենսֆիլդ քաղաքի (Օհայո, ԱՄՆ) տարածաշրջանային թերթի խունացած էջի լուսանկարով հրապարակումն արվել է Reddit-ի օգտատերերից մեկը։ «Մի օր Մենսֆիլդի բնակիչները գրպաններում հեռախոսներ կկրեն», - ասվում է 1963 թվականի ապրիլին հրապարակված հոդվածում: «Այնուամենայնիվ, մի սպասեք, որ դա տեղի կունենա վաղը: Նման սարքերի կոմերցիոն օգտագործումը հեռավոր ապագայի խնդիր է, սակայն առաջին լաբորատոր փորձարկումներն արդեն սկսվել են։ Սա թույլ կտա տնային տնտեսուհիներին պատասխանել զանգերին՝ չշեղվելով ճաշ պատրաստելուց», - ասվում է հոդվածում: Կանխատեսվում էր, որ ապագա կրելի սարքի մեկ այլ տեսակ կունենա փոքր էկրան, ինչպես հեռուստացույցը: Այդ պատճառով հոդվածի հեղինակները այն անվանել են «հեռուստաֆոն»։ r/OldSchoolCool - [1963] You’ll be able to carry your phone in your pocket in the futureԱվելին10:5015.08.22 -
Սպորտ«Չելսին» 40 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել «Էվերտոնի» կիսապաշտպանի համարԼոնդոնի «Չելսին» բանակցում է «Էվերտոնի» հետ կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի տեղափոխության հարցով, հաղորդում է Sky-ը։ «Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել։ Լիվերպուլյան ակումբը տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։ Էնթոնի Գորդոնը «Էվերտոնի» սան է։ 2021 թվականից նա Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է։Ավելին10:4215.08.22