Լրահոս
2022-08-15
-
ԻրավականԿոտայքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր գյուղ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում գողություն է եղել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 09.30-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, հյուրասենյակի պահարանից գողացել են 17.000 դոլար: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին13:4815.08.22 -
ԻրավականԽուլիգանություն՝ Մյասնիկյան պողոտայումՕգոստոսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ «Տոյոտա» մակնիշի մեքենայից երեք կրակոց են արձակել, և պարկուճներից մեկը դիպել է իր «Մերսեդեսի» դիմապակուն: Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 03.30-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մարաշի բաժանմունք են բերվել 33 և 27 տարեկան երկու երիտասարդ՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով: Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, կրակել էր գազային ատրճանակից: Երիտասարդները տեղափոխվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:4015.08.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարանԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել Է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը: Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների հետ: Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ ավելի հստակ ռազմավարության ընդունման, ինչպես նաեւ ազատության եւ ժողովրդավարության արժեքների համատեղ պաշտպանության անհրաժեշտության հարցեր: Սպասվում Է, որ Թայբեյում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին նաեւ կընդունի Թայվանի վարչակամզմի ղեկավար Ցայ Ինվենը: Որոշ տվյալներով՝այդ հանդիպումն արդեն կայացել Է, բայց դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներն առայժմ ոչ մի կարգի հայտարարություններ չեն արել զանգվածային լրատվամիջոցների համար եւ ամեն կերպ խուսափել են մամուլի ուշադրությունից: Պատվիրակությունն օգոստոսի 14-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել Է Թայվան, որը նախօրոք չի հայտարարվել: Հիշյալ խմբի մեջ են մտնում Կոնգրեսի հինգ անդամներ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից: Թայվանի նեղուցի տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 2 – 3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում Է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում Է երկրների մեծամասնությունը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:3215.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում ԱՄՆ-ից կղզի պատվիրակության այցից հետոՉինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) զորավարժություններ Է անցկացնում Թայվանի տարածքային ջրերում եւ օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել են չինական ԶԼՄ-ները: ՉԺԱԲ-ի Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատարությունում, մեկնաբանելով վարժանքները, նշել են, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն «Թայվանի նեղուցի մերձակայքում ազգային ինքնիշխանությունը, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու» համար: Նախօրյակին հաղորդվել Էր, որ ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը Թայվան Է ժամանել երկու շաբաթ Էլ չանցած այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուղեւորվել Է կղզի: Փելոսիի այցն առաջացրել Է Պեկինի կտրուկ բացասական արձագանքը, որը Թայվանը համարում Է իր տարածքը: Այդ ժամանակվանից Չինաստանի զինվորականները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել կղզու մոտ, այնտեղ մի շարք վարժանքներ անցկացրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:2415.08.22 -
ՏարածաշրջանԿլիչկոն ասել է, որ առաջիկա ձմռանը Կիևում ջեռուցումն ավելի վատ է լինելու, և հորդորել է տաք հագուստ ունենալԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է, որ առաջիկա ձմռանը մայրաքաղաքում ջեռուցումն ավելի վատ է լինելու։ Նա հորդորել է տաք հագուստ հավաքել։ Այս մասին քաղաքապետը հայտարարել է «Բաբել»-ին տված հարցազրույցում։ «Բոլորին խնդրում եմ պատրաստել տաք տնային հագուստ, տաք ծածկոցներ, քանի որ չենք բացառում, որ տներում ջերմաստիճանը նորմայից մի քանի աստիճան ցածր լինի, նորման 21 աստիճան է, գուցե լինի 19 կամ 18»,- ասել է Կլիչկոն։ Նրա խոսքով՝ հնարավոր է հոսանքազրկումներ լինեն: «Եթե հոսանքազրկումներ լինեն, մենք ունենք գեներատորներ, եթե ջեռուցում կամ գազ չլինի, մենք ունենք մազութի պաշարներ: մի որոշ ժամանակ մենք կկարողանանք աշխատել ինքնավար: Բայց սա բավականին կարճ ժամանակահատված է, որն անհրաժեշտ է, որպեսզի լուծենք խնդիրը»,- ասել է Կիեւի քաղաքապետը։ Այժմ, ըստ նրա, մայրաքաղաքում կա մոտ երեք միլիոն մարդ, որոնցից 200 հազարը ներքին տեղահանվածներ են։ Եվս մեկ միլիոնը դեռ չի վերադարձել Կիև՝ գարնանային տարհանումից հետո։Ավելին13:1715.08.22 -
ՀասարակականԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն։ «Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է Լայթինեն։Ավելին13:1015.08.22 -
ՀայաստանԱնհետ կորածների հարազատները բողոքում են որոնողական աշխատանքի դանդաղությունից7 զոհ և 61 վիրավոր կա «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի ցերեկը տեղի ունեցած պայթյունի պատճառով: Անհետ կորած է համարվում 16 մարդ: Որոշ հատվածներում փլուզման վտանգ կա, այդտեղ փրկարարները դեռ չեն կարող աշխատել: «Սուրմալուի» տարածքում առավոտյան ևս լռության րոպեներ են հայտարարվել, որպեսզի եթե կենդանի մնացածներ կան, նրանց ձայնը լսեն. փրկարարները որոշ հատվածներում ձեռքով են աշխատում։Ավելին13:0815.08.22 -
ՄիջազգայինԻրանական պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովինԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ժամանել Է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգությանը նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հաղորդել Է ՌԴ-ում Իրանի դեսպանությունը: «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետի համակարգման հարցերով տեղակալ բրիգադի գեներալ Ալի Աբդոլլահիի գլխավորությամբ, այցով ուղեւորվել Է Մոսկվա՝ մասնակցելու Անվտանգության շուրջ մոսկովյան միջազգային խորհրդաժողովի աշխատանքին: Երեկ Մոսկվա ժամանելուց հետո պատվիրակությունը հանդիպում Է ունեցել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Ջալալիի հետ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին13:0315.08.22 -
ԱռողջապահականՊայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս է գրվել«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առողջություն մյուս տուժածներին։ Շնորհակալություն բժշկական թիմին», - գրել է նա։Ավելին13:0315.08.22 -
ԻրավականԳյումրիի 50-ամյա բնակչի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվելՕգոստոսի 10-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների գործընկերների հետ, Գյումրիի Բաղրամյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին 50-ամյա մի տղամարդու։ Ոստիկանության Մուշի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսեր և մոտ 13 գրամ չորացված, մանրացված զանգված։ 52-ամյա գյումրեցին ներկայացվել է քննչական ստորաբաժանում։ Կատարվում է նախաքննություն։Ավելին12:5515.08.22 -
ԻրավականՀրացանից կրակել էր համագյուղացու պատուհանին. Մեծամորի ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 11-ի առավոտյան Մրգաշատ գյուղի մի բնակչուհի նկատել էր, որ գիշերը կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը: Կատարվածի վերաբերյալ ժամը 9-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ խումբը մեկնեց Մրգաշատ: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները նախասրահի հատակին դեֆորմացված գնդակ հայտնաբերեցին: Մեծամորի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին արարքը կատարողի ինքնությունը: Տուժողի 62-ամյա համագյուղացին էր, որն իր անվամբ հաշվառված որսորդական ակոսավոր հրացանից կրակել էր թափառող շների ուղղությամբ, վնասել համագյուղացու պատուհանն ու նախասրահի պատը: 62-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նա տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին12:4815.08.22 -
ՍպորտՀայ պատանի բռնցքամարտիկները Թուրքիայում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին և երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևային և հաղթել 5։0 հաշվով։Ավելին12:4215.08.22 -
ԻրավականՕգոստոսի 12-15-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 110 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 8, խարդախության՝ 6, խուլիգանության՝ 4, բնակարանային գողության՝ 3, հարկերից խուսափելու և ինքնասպանության հասցնելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ապօրինի ծառահատման, հոգեկան ներգործության, բնակարանի անձեռնմխելիության խախտման, զինվորական պաշտոնեական անփութության, ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը խախտելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 2-ական, խոււլիգանության ու վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:4015.08.22 -
ՀասարակականԶոհերի թիվը հասել է 7-ի«Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի: Զոհերի թիվն այս պահի դրությամբ 7 է:Ավելին12:3715.08.22 -
ՔաղաքականՄահվան ու կործանման խորհրդանիշը. Անդրանիկ Թևանյանի գրառումըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է․ «Մահվան ու կործանման խորհրդանիշը 2017թ․ Կարգախոսը՝ «Ելք կա»։ Արդյունքները՝ հանրության պառակտում, Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տապալում, պատերազմ, պարտություն, զոհեր, վիրավորներ, Արցախի կորսված պետականություն, ՀՀ տարածքների զավթում թշնամու կողմից, գերիներ, Հայաստանի սուբյեկտայնության էական նվազեցում, կորոնավարակի դեմ տապալված պայքար, արյան գետեր, անվերջ թաղումներ ․․․ 2021թ․ Կարգախոսը՝ «Ապագա կա»։ Արդյունքները՝ տարածքների շարունակական հանձնումներ, արտագաղթ, զոհեր, վիրավորներ, պայթյուն Երևանի կենտրոնում, կրկին զոհեր, կրկին վիրավորներ, թուրք–ադրբեջանական օրակարգի սպասարկում, Աղավնոյում հայն իր ձեռքով այրում է սեփական տունը, պետական կառավարման գերցածր որակ, մղձավանջ, մահեր ․․․»:Ավելին12:3415.08.22 -
ՔաղաքականՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներինՀայաստանում Չինաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ «Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ցավակցական հաղորդագրության մեջ:Ավելին12:2715.08.22 -
ՀայաստանԱրտակ Բեգլարյանը ցավակցել է «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին: «Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում: Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,- գրել է Արցախի պետական նախարարը:Ավելին12:2115.08.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ շաբաթում արձանագրվել է քովիդի 1713 դեպք, 6 մահՕգոստոսի 8-14-ը Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք: Կատարվել է 6829 թեստավորում, առողջացել է 1704 պացիենտ, արձանագրվել է մահվան 6 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք, որոնցից 417 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8643 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 172 116 թեստավորում:Ավելին12:2015.08.22 -
ՔաղաքականԹուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ։ «Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից։ Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով», - գրել է Քըլըչը՝ թվիթերյան իր միկրոբլոգում։Ավելին12:1915.08.22