Լրահոս

2022-09-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Պա՛պ, ես շրջափակման մեջ եմ, բայց գերի չեմ ընկնի․ համագյուղացիները՝ Տարոնի մասին
    hraparak.am-ը գրում է Համացանցում դեռ երեկվանից ակտիվ տարածվող տեսանյութի հերոսին փորձում էին գտնել բոլորը։ Ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ տեսանյութի կամավորականի անունը Տարոն էր։ Տարոն Հարությունի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, ընդամենը 26 տարեկան։ Համագյուղացիները «Հրապարակի» հետ զրույցում պատմեցին, որ պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Տարոնը վերադառնում է հայրենիք ու կամավորագրվում։ Տարոնի ծառայակիցներից մեկն էլ նշեց, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատարը և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, Տարոնը չի նահանջել և գնացել է առաջ։ Համագյուղացիները նշում են, որ Տարոնը դեռ մանկուց աչքի է ընկել խիզախությամբ, դուխով տղա է եղել, շատ ընկերասեր, ընտանիքին նվիրված ու հայրենասեր։ Տարոնի հայրը՝ Հարությունը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, որդուն էլ այդ ոգով է դաստիարակել։ Տարոնը մեկ կրտսեր եղբայր ունի, իսկ մայրը՝ Թամարան, վստահ է եղել, որ որդին ողջ է ու անպայման վերադառնալու է տուն։ Մխչյանի բնակչուհի Աննա Ալեքսանյանն ասաց, որ գյուղում տեղեկություն էր շրջանառվում, որՏարոնը կարող է լինել այն զինվորների թվում, որոնք անցել են Իրանի սահմանը և մինչ երեկ բոլորը հույս են ունեցել, որ Տարոնն անպայման վերադառնալու է։ Սակայն, հայտնի տեսանյութի կադրերը տեսնելուց հետո հասկացել են, որ կամավորականն իսկապես Տարոնն է, քանի որ նման պահվածքը հենց նրան էր բնորոշ։ Մեկ այլ համագյուղացի՝ Սուսաննա Գևորգյանը, «Հրապարակին» պատմեց, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն։
    17:53
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կառլ III-ը ժամանել է Բուքինգհեմյան պալատ
    Նա կարող էր ընտրել ծննդյան ժամանակ իրեն տրված բազմաթիվ անուններից (Charles Philip Arthur George) և, համապատասխանաբար, կարող էր դառնալ Ֆիլիպ I, Արթուր I կամ Գեորգ VII ։ «Հիշողությունները Կառլ I-ի հետ կապված այնքան էլ հաճելի չեն, Նա գլխատվեց 1649թ․, և Անգլիան 11 տարով դարձավ հանրապետություն։ 1660-ին միապետությունը վերականգնվել է, և Կառլ I-ի որդին ' Կարլ II-ը, թագավորել է մինչեւ 1685թ․: Կարլ II-ի օրոք երկիրը խիստ տուժել Է ժանտախտի համաճարակից և հրդեհից, երբ այրվել է Լոնդոնի գրեթե ամբողջ Սիթին», - հիշեցրել է ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Կապիտոնովան։
    17:49
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մեր Տարոնն է». Մխչյան գյուղում վստահ են՝ թշնամուն չհանձնված հայ զինվորն իրենց համագյուղացին է
    «Հայլուր»-ի նկարահանող խումբը այսօր եղել է Տարոն Անդրեասյանի հայրենի Մխչյան գյուղում: Գյուղացիները կասկած չունեն, որ տեսանյութում երևացող տղամարդը իրենց Տարոնն է: Մեր թղթակցին ասել են՝ տղամարդը Տարոնին նման է ոչ միայն արտաքինով, այլև ձայնով, շարժուձևով ու ամենակարևորը՝ համարձակությամբ: Նրանց խոսքով՝ Տարոնը հոր հետ վերջին անգամ հեռախոսով խոսելիս էլ ասել է, որ ամեն ինչ կանի, բայց գերի չի ընկնի:
    17:45
    09.09.22
    Ավելին
  • Արցախ
    Ստեփանակերտը մեկուսացված է Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից. «Փաստինֆո»
    Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագածի մշակման շուրջ բանակցություններից։ «Փաստինֆո»-ն է այսպիսի եզրակացություն արել՝ իր գրավոր հարցման՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակի պատասխանից: Լուսինե Ավանեսյանն ասել է, որ «Արցախի իշխանություններն այս պահին ներգրավված չեն բանակցություններին»։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։
    17:37
    09.09.22
    Ավելին
  • Միջազգային
    «Համալսարանական ոստիկանության» դեմ Աթենքում ուսանողական բողոքի ժամանակ բախումներ են եղել
    Աթենքում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ համալսարանական ոստիկանության ստեղծման որոշման: Բախումներ են եղել: Առաջին ակցիաները կազմակերպվել են երկուշաբթի, երբ կառավարության որոշմամբ՝ Աթենքի և Սալոնիկի տարբեր համալսարաններում ոստիկանական ուժեր են տեղակայվել: Կառավարությունը պնդում է, որ պարեկային ծառայությունն անհրաժեշտ է բուհերում ապօրինությունների դեմ պայքարելու համար: Ուսանողները կարծում են, որ այդ փոփոխության համար բյուջեից դուրս գրված միջոցներով կարելի է իրենց հանրակացարաններով ապահովել:
    17:31
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիայում սուգը չեղյալ կհայտարարեն Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությունից հետո յոթ օր անց
    Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգն սկսվել է սեպտեմբերի 9-ին եւ կտեւի ընդհուպ մինչեւ նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Բուկինգհեմի պալատի հայտարարության մեջ: Հուղարկավորության մոտավոր օրը, սգո միջոցառումների՝ ավելի վաղ տարածված պլանի համաձայն՝ նշվել է միապետի մահվանից հետո 10-րդ օրը: Այսպիսով, սուգը պետք Է տեւի մոտավորապես մինչեւ սեպտեմբերի 25 – 26-ը: Սպասվում Է, որ սեպտեմբեի 9-ի օրվա երկրորդ կեսին կարող Է կայանալ թագավորի առաջին ունկնդրությունը վարչապետ Լիզ Թրասի հետ: Նաեւ Կառլոս III-ը պետք Է հանդիպի կոմս-մարշալ, գլխավոր արարողապետ եւ Մեծ Բրիտանիայի Հերալդիկայի պալատի նախագահ Էդուարդ Ֆիցալան Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դուքսի հետ: Նա այդ ժառանգական պաշտոնն զբաղեցնում Է 2002 թվականից եւ պատասխանատվություն Է կրում աաջիկա հուղարկավորության կզմակերպման համար: Հնարավոր Է, որ հուղարկավորության օրը որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ: Լոնդոնի Հայդ պարկում թագավորական հեծյալ հրետանին 13:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին) կտա սալյուտ՝ մեկական անգնդակ կրակոց Նորին Մեծության կյանքի յուրաքանչյուր տարվա համար: Սալյուտ կտրվի նաեւ Լոնդոնի Թաուերից: Մոտավորապես ժամը 18-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) պետք Է եթեր տրվի Կառլոս III-ի տեսագրված հեռուստատեսային խոսքը՝ առաջինը նրա նոր կարգավիճակում: Եղիբաբեթ Բ-ն մահացել Է սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Շոտլանդիայի Բելմորալ դղյակում: Նա կառավարել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս: Նոր միապետ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել Է Կառլոս III անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:30
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանում կա հաստատված 38, չհաստատված 80 գերի. ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ
    Եվրադատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի տվյալով՝ Ադրբեջանում ունենք 38 հաստատված և 80 չհաստատված գերի։
    17:22
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
    Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և կից լուսանկար հրապարակել։ Возможно, это изображение небо и небоскреб
    17:15
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում
    Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: Մանրամասները՝ տեսանյութում։
    17:07
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Ո՞վ է Եռաբլուրում լկտի պահվածք դրսևորած կինը և ինչ են ասում ՊՆ-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որի հեղինակ կինը կարծես թե ծաղրում է Եռաբլուրը և այնտեղ հանգչող զինվորների մասին քամահրանքով խոսում։ Ըստ համացանցի օգտատերերի՝ կինը ադրբեջանցի կամ թուրք է։ Դատելով նրա խոսքից՝ Հայաստան է եկել ընկերների մոտ։ «Իսկ ո՞վ ինձ չէր հավատում։ Իսկ ո՞վ է այստեղ, ո՞վ է սա», - տեսանյութում ասում է նա։ Auroranews-ը հասկանալու համար, թե իրականում Եռաբլուրում ի՞նչ է կատարվել՝ կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ «Եռաբլուրի տեսաձայնագրությունները վերծանվում են, իսկ հրապարակված տեսանյութը՝ ուսումնասիրվում»,- նշեց ՊՆ խոսնակը։
    17:05
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջալալ Հարությունյանի որոշումը հաստատել է Փաշինյանը, առաջինը նրան պետք է դատեն. Մովսես Հակոբյան
    NEWS.am-ը գրում . «Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար: Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»: Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ: Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես: Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»: Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես գաղափար չունի եւ չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են: Պատերազմի արդյունքները պետք է ոչ թե քննել, այլ վերլուծել հետագայի համար: Քննում են հանցագործությունները: Պատերազմը հանցագործություն է ընդհանրապես, եւ այդտեղ դու չես կարող մեղավոր գտնել կամ արդարացնել; Այդ բոլոր գործերը ժամանակին բոլորն արդարացվելու են: Ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր երկրների օրենքն է այդպիսին: Եթե դու միտումնավոր հանցագործություն չես կատարել եւ քո կայացրած որոշումը լավ արդյունքներ չի տվել, դրա համար քեզ իրավունք չունեն դատելու: Դրա համար պետք է նախօրոք մշակել, երբ պաշտոնների նշանակում են մարդկանց, պետք է իմանան այդ մարդկանց ունակությունները եւ ինչպիսի որոշումներ կարող են նրանք կայացնել: Բացի այդ, եթե հրամանատարը կայացնում է որոշում, կա վերադաս, որը դա հաստատում է, եւ կայացրած որոշման պատասխանատուն ոչ թե որոշում կայացնողն է, այլ վերադասը, որը հաստատել է»:
    17:00
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում կսկսի գործել Stars Coffee ցանցի սրճարան
    Հայաստանում կսկսի գործել Stars Coffee ցանցի (նախկին Starbucks) ՌԴ-ից դուրս առաջին սրճարանը Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ցանցի համասեփականատեր Թիմուր Յունուսովին (Տիմատի)։ Նրա խոսքով, նախատեսվում է արտերկրում բացել ավելի քան 20 ցանցային կետեր։ Stars Coffee սուրճի տներ կարող են բացվել Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:
    16:59
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
    Սեպտեմբերի 12-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    16:52
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր-2022» վարժանքները ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ
    Սեպտեմբերի 9-ին Վրաստանում ավարատվեցին «Արժանի գործընկեր – 2022» բազմազգ զինավարժանքները Վազիանի զորավարժարանում, որոնք անցկացվում Էին ԱՄՆ-ի հովանու ներքո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարժանքների նպատակը, որոնք Վրաստանում տեղի են ունեցել օգոստոսի 29-ից, Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակից երկրների ուժերի համատեղելիության բարձրացումն Է՝ Սեւծովյան տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման համար: Վրաստանն արդեն վեցերորդ անգամ Է ընդունել «Արժանի գործընկեր – 2022» վարժանքները: Զորավարժությունները ղեկավարել են Վրաստանի Պաշտպանության ուժերի Արեւելյան հրամանատարությունը եւ ԱՄՆ-ի բանակի Եվրոպական եւ աֆրիկյան հրամանատարությունը, իսկ աջակցություն Է ցույց տվել Վրաստան – ՆԱՏՕ վարանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնը (JTEC), որը գտնվում Է Կրծանիսում՝ Թբիլիսիի մերձակայքում: Վարժանքներին մասնակցել են ավելի քան 2,4 հազար զինվորականներ, այդ թվում Ադրբեջանից, Բուլղարիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուքիայից եւ Էստոնիայից: Առաջին անգամ «Արժանի գործընկեր - 2022»-ին մասնակցել են զինծառայողներ Ճապոնիայից եւ Շվեդիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:45
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին
    Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ այդ քայլով հարգանքի տուրք են մատուցում Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին, ով մահացել է սեպտեմբերի 8-ին: Հետաձգվել են ինչպես հանգստյան օրերի բոլոր հանդիպումները, այնպես էլ երկուշաբթի երեկոյան նախատեսված խաղը: Պրեմիեր լիգան հետաձգված տուրի անցկացման ժամկետների մասին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:
    16:37
    09.09.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Պարոն Պուտինն իրավացի է». Էրդողանն ուզում է ճանապարհ բացել ռուսական հացահատկի համար
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է ճանապարհ հարթել նաև ռուսական հացահատկի արտահանման համար: «Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ կսկսենք հացահատկի փոխադրումը նաև Ռուսաստանից ու այդ հացահատիկը իսկապես աղքատ երկրներ կհասնի»,- ասել է Էրդողանը:
    16:30
    09.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական զորքը Խերսոնում շրջափակել է ուկրաինացի զինվորներին
    Հարավային մարտերի ժամանակ Խերսոնում ռուսական զորքին հաջողվել է շրջափակել ուկրաինացի զինվորներին: Թեպետ Կիևը հայտարարում է, որ մեծ առաջընթաց է գրանցել հարավում, Դաշնության պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է՝ հարձակման բոլոր փորձերը հաջողությամբ հետ են մղվել: Ռուսական կողմի պնդմամբ՝ օգոստոսի 29-ից մինչև այսօր ուկրաինական բանակը ավելի քան 3000 զինվոր է կորցրել:
    16:22
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ազատության հրապարակից բերման են ենթարկվել հայրենասիրական երգերի համար
    Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել հայրենասիրական երգեր երգող երիտասարդների: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հրապարակել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանները քաշքշում, այնուհետև բերման ենթարկում երիտասարդներին: Ըստ ականատեսների՝ ոստիկանները մոտեցել են ազգային երգեր երգող, պարող քաղաքացիներին, երբ նրանք սկսել են վանկարկել՝ «Հայե՛ր, միացե՛ք, Արցախը մերն է»:
    16:15
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սևան» ՔԿՀ-ի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13։05-ին, մարվել՝ 13։09-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:
    16:07
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 9-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.12 դրամ: Եվրոյի առքը միջինը 403.06 դրամ է, վաճառքը՝ 419.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.27 դրամ է, վաճառքը՝ 6.84 դրամ:
    16:00
    09.09.22
    Ավելին