Լրահոս

2022-09-09
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի տեղեկություններ
    2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977 թ. ծնված, Արցախի քաղաքացի Ա.Հ.-ն, համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022 թթ. ընթացքում նրանց հրավերով և ֆինանսական միջոցներով մեկնել է արտերկրի տարբեր քաղաքներ և հանդիպումներ ունենալով իր հետ կապ հաստատած օգտատիրոջ և վերջինիս վերադասի հետ, ամենամսյա կոնկրետ վարձատրության առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերել նրանց կողմից նվիրած Iphone 11 մոդելի բջջային հեռախոսի և դրանում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով, Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայություններին փոխանցել իրենց կողմից պահանջվող տեղեկությունները։ Որից հետո, մինչ նրա բացահայտվելը, թանկարժեք նվերների և ամենամսյա համապատասխան վարձատրության դիմաց իր հետ կապ հաստատած Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչին է տրամադրել վերջինիս կողմից պահանջված Արցախի պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի և այլ կարգի տեղեկություններ։ Բավարար ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Ա.Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավել և նրան մեղադրանք առաջադրել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության՝ լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու, Արցախի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու, կատարած հանրորեն վտանգավոր արարքի համար։ Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել էր։ Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն 2022 թ. սեպտեմբերի 9-ին ավարտվել, և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:55
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չեխիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ
    Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք Է ստորագրվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում Է հանրապետությունում: «Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել Է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել Է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:54
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են
    Երեկ երեկոյան Բաքվի գերությունից հայրենադարձված հինգ զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor.am-ին հայտնել է՝ գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Նա նաև հայտնել է, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
    15:51
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Բելգիան հանդես Է գալիս ԵՄ-ում ամբողջ գազի, այլ ոչ միայն ռուսական գազի գների առավելակետի օգտին
    Բելգիան համաձայն չԷ միայն ՌԴ-ից ստացվող գազի գների սահմանափակմանը, քանի որ դա «զուտ քաղաքական» որոշում Է, անհրաժետ Է գների առավելակետ սահմանել ամբողջ ներմուծվող գազի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն Politico թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 8-ի երեկոյան: Նրա խոսքով՝ գների քննակվող առավելակետը «պետք Է ներառի գազի բոլոր տեսակները»: Դե Կրոոն կարծում Է, որ անհրաժեշտ Է սահմանել գնի «դինամիկ» սահմանափակում, այսինքն՝ հետեւել այդ Էներգակրի արժեքին Ասիայում եւ սահմանել ոչ նվազագույն գինը՝ մատակարարներին չկորցնելու համար: «Աշխարհի բոլոր թրեյդերները կշարունակեն (գազ) վաճառել Եվոպային, որովհետեւ տակավին կլինի ավելի գրավիչ գին, քան Ասիայում»,- կարծում Է նա: «Միայն ռուսական գազի (գների) սահմանափակումը զուտ քաղաքական նպատակ Է»,- նրա հետ համաձայնվել Է երկրի Էներգետիկայի նախարար Թիննե Վան դեր Ստրատենը, ում խոսքը նույնպես մեջբերում Է Politico-ն: Նա հավելել Է, որ այդ որոշման մեջ լրացուցիչ կարեւորություն չի տեսնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:47
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաև
    Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը կարծում է, որ Երևանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: «Բաքուն շահագրգռված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ պատրաստ է բանակցությունների ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա», - ասել է Մուստաֆաևը: Նրա խոսքով՝ Բաքուն եւ Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում:
    15:40
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին
    Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում: Նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
    15:30
    09.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանցիների հետ միայնակ մնացած զինվորը անհետ կորած համարվող Տարոն Անդրեասյանն է. եզրակացություն
    Պաշտպանության նախարարությունը առայժմ չի հայտնում, թե ով է հայտնի տեսանյութում ադրբեջանցիների հետ միայնակ մնացած հայ զինվորը: Սակայն Ադրբեջանում գտնվող հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Օրագիր-նյուզին» ասել է, որ իր ձեռքի տակ եղած փաստերը, տղայի նախկին նկարները, զինակցի պատմած տեղեկությունները համադրելով՝ եզրակացրել է, որ տեսանյութի երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է, որ համարվում է անհետ կորած:
    15:29
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ուրարտուն» նոր կիսապաշտպան ունի
    «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», «Ամկար», «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։ Հավելենք, որ Դավիթ Խուրցիձեն մեր թիմի կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։
    15:22
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը շարունակելու է բոյկոտել ԱԺ աշխատանքները. հայտարարություն
    «Հայաստան» խմբակցության հայտարարությունը խորհրդարանական գործունեության վերաբերյալ Հարգելի՛ հայրենակիցներ, Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանությունները Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը: Այս պայմաններում՝ ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ նրա հանձնաժողովների նիստերին։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝ –Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, –օրվա իշխանությունների պաշտոնանկությունը -երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։ Ի հավելումն նշվածի ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ: Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով՝ մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքները: Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից: Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության ու խայտառակության խորհրդանիշ հանդիսացող դեմքով: Բացառապես Հայաստանի շահերը ներկայացնող նոր բանակցողը միայն կարող է իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել և տանել մեր երկիրը զարգացման ճանապարհով:
    15:16
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ի խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը
    Եվրամիության Էկոմիկայի եւ ֆինանսերի նախարարները սեպտեմբերի 9-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը, որն առաջարկել Է Եվրահանձնաժողովը: Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով նախարարական հանդնպման, նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախարարները կքննարկեն Ուկրաինայի աջակցության հարցը, եւ մենք պետք Է շատ հպարտանանք այն բանով, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել Է 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:15
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը նոր պատերազմական գործողությունների համար լեգիտիմ հիմք է նախապատրաստու՞մ
    zham.am-ը գրում է․ Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններով է հանդես գալիս , թե իբր հայկական կողմը անընդհատ գնդակոծում է Ադրբեջանին՝ Քարվաճառի ուղղությամբ: Մինչդեռ իրականում, ադրբեջանական զինված ուժերն են մեր արևելյան հատվածի մի շարք տեղերից անընդհատ կրակահերթեր բացում, կարծես մեսիջ ուղարկելով, որ մի օր նրանք կարող են սկսել ավելի ծավալուն ռազմական գորոծողություններ: Ըստ էության, ադրբեջանական բանակի կողմից նման հայտարարություններն ունեն մեկ նպատակ, այն իքս պահին, երբ որոշում կայացնեն «անընդհատ շարունակվող կրակահերթերի պատճառով»: Սակայն, այսօր, երբ պարզ է դառնում, որ բրյուսելյան հանդիպումը անարդյունք է անցել, ադրբեջանական պետական շրջանակները գրեթե չեն էլ թաքցնում, որ «եթե հայկական կողմը չընդունի ադրբեջանական հինգ սկզբունքները և շարունակի դրան զուգահեռ արծածել նաև արցախյան հարցը, ապա Բաքուն ուժով կստիպի Երևանին համաձայնվել Ադրբեջանի պահանջների հետ»: Ադրբեջանի այս սպառնալիքները հուշում են, որ նրանք հույս ունեն, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները մինչև այս տարվա վերջ կհամաձայնվեն ստորագրել Բաքվի հետ այդ «խաղաղ» կոչվող պայմանագիրը, որտեղ Արցախի խնդրի մասին ոչ մի լրացում չի լինի: Մինջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, «հասկանում են» Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը, բայց Բաքուն այս հարցում որոշում է կայացրել «ուժի պարտադրանքի» միջոցով ստիպել Հայաստանին ընդունել իր պայմանը: Այստեղ հաշվարկել են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, միջնորդները պատրաստ չեն լինի դիմադրել Բաքվին պրակտիկ դաշտում: Բացի այդ, Բաքուն հույս ունի, որ իր այդ համառությամբ կփոխի խաղի ողջ կանոնները, որոնք կային արցախյան հարցի վերաբերյալ: Ըստ էության կարելի է ասել, որ Բաքուն փորձելու է շանտաժի ձևով ստիպել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ղազագիր ստորագրել, հակառակ դեպքում սպառնալ, որ կարող է ներխուժել նոր հայկական տարածքներ: Այս հարցում Փաշինյանի «խեղճ» պահվածքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Վլադիվաստոկում կարելի է հասկանալ: Բայց դժվար է հասկանալ, թե ինչու է այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանն ԱՄՆ-ում թույլատրելի համարում հնարավոր ամերիկյան զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում «խաղաղապահ» ուժերի տեսքով: Եթե Փաշինյանին թվում է, թե Պուտինի շրջապատում տեղյակ չեն լինի Պապիկյանի վաշինգտոնյան հայտարարություններից, ապա չարաչար սխալվում է: Պարզապես ափշել կարելի է ներկայիս իշխանության այս աստիճանի անպատասխանատու պահվածքի համար: Քանզի Փաշինյանը չի հասկանում, որ իր այս «խորիմաստ» քայլերով ավելի է մեծացնում Ադրբեջանի ագրեսիվությունը, քանզի նրանք էլ են հետևում, թե Պապիկյանի հայտարարություններին, և թե ռուսների նյարդայնությանը: Սա է իրականությունը:
    15:07
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է Ենոքավանում մոլորված ազգությամբ արաբ քաղաքացին
    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:
    15:00
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սարգիս Ադամյանը մասնակցել է «Քյոլնի» Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի «Նիս»-«Քյոլն» հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Քյոլն» արտագնա խաղում մրցել է «Նիսի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին:
    14:52
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարոնները մնացին փոքրամասնության մեջ, և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության վախերի համար. Չալաբյան
    Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Տարոն Անդրեասյանի հիշատակին Կյանքի օրոք ես բախտ չեմ ունեցել ճանաչել Տարոն Անդրեասյանին, և ինչպես դուք բոլորդ, նրա մասին իմացել եմ տելեգրամյան ալիքում հրապարակված անհավանական կադրերից։ Տարոնը մեկն էր այն բազմաթիվ հայորդիներից, որ կամավոր մեկնել էր պատերազմ, սակայն մեկն այն քչերից, ով ոչ միայն հրաժարվել էր նահանջել, այլ միայնակ որոշել էր կանգնեցել թշնամուն, և իր ու հայրենիքի պատիվը վեր դասելով կյանքից, զոհաբերել էր այն գիտակցաբար և անվարան, ահ ու սարսափ պատճառելով թշնամուն։ Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը, կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ, և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար։ Մենք սակայն Տարոնի հիշատակի առաջ անանց պարտք ունենք։ Եթե մենք ցանկանում ենք, որ նրա սխրանքն իմաստավորվի, որպեսզի նրա թափված արյունից նոր ծիլեր դուրս գան, որպեսզի մեր ազգը հարատևի՝ մենք մեր զավականերին պետք է դաստիարակենք տարոնաբար՝ անձնվեր, խիզախ և հայրենասեր։ Մեր զավակներն արդեն պետք է շրջեն պատմության այս մռայլ էջը, միասին նոր հաղթանակներ կռեն, թոթափեն պարտվողի խարանը, և հավերժացնեն Տարոն Անդրեասյանի, և բազմաթիվ հայտնի և անհայտ Տարոնների հիշատակը։ Հավերժ փառք քեզ, Տարոն Անդրեասյան, փառք քո ապրած կյանքին և քո անմահ սխրանքին, և խորին խոնարհում քեզ ծնած և սնած ծնողներին»։
    14:51
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Բաքվից վերադարձած 4 շիրակցիները դեկտեմբերին Խծաբերդում գերեվարվածներն են
    «Հայլուր»-ի թղթակիցներն արդեն զրուցել են գիշերը Բաքվից Հայաստան վերադարձված Վարազդատ Մանուկյանի մոր հետ: Նա հայտնել է, որ որդուն գիշերը տեսել է մի քանի րոպեով: Վարազդատն ու մյուս 4 տղաները հիմա Մուրացանի զինվորական հոսպիտալում են, հարազատները տանն են, պատրաստվում են դիմավորել նրանց: Տիկին Անահիտի տեղեկություններով՝ վերադարձված 4 շիրակցի տղաները 44-օրյայի ավարտից հետո դեկտեմբերին Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններից էին:
    14:45
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանից վերադարձած 5 հայ գերիներից չորսը Գյումրիից են, մեկը՝ Վանաձորից
    Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ գերիների: Տեղեկությունը հայտնել է մեր ԱԱԾ-ն՝ ողջունելով այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ: Գերիներին վերադարձրել են առանց միջնորդի: Վերադարձածներից միայն մեկն է Վանաձորից՝ 23-ամյա Հովսեփյան Էդիկը, իսկ չորսը Գյումրիից են՝ 26-ամյա Աղրամանյան Մարտին, 24-ամյա Գևորգյան Աշոտ, 26-ամյա Գրիգորյան Ֆելիքս և 32-ամյա Մանուկյան Վարազդատ: Բաքվից հայ գերիների վերադարձի մասին առաջինը ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել:
    14:37
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Հզոր պայթյուն՝ Լերի լճում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ-ում գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուիզիանայի Լերի լճում։ Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ Բնական պաշարների պետական ​​դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Կուրեժի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավը պայթել է և հարվածել գազատարին։ Խողովակը պատկանում է High Point ընկերությանը և ենթակա է դաշնային իրավասության:
    14:30
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրոգոտու պետական պարտքը հասել Է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին
    Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել Է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում Է ռեցեսիայի, որը դեռ կարելի Է կանխել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: «Պետական պարտքն, իհարկե, աճել Է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում Է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում Է աննշան աճ եւ ցույց Է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում Է սպառնալ ռեցեսիայով»,- ասել Է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:22
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում բռնկված հրդեհների մասին
    Սեպտեմբերի 6-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Նորաշեն, Կոտայքի մարզի Արզնի գյուղերում, Հրազդան քաղաքում և Իջևան-Երևան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 13 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
    14:15
    09.09.22
    Ավելին