Լրահոս
2022-09-09
-
Քաղաքական«Հանցավոր վարքագծով իշխանության գործունեությունը չենք օրինականացնելու». ԱԺ-ն՝ առանց ընդդիմության«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր «Հայլուր»-ի թղթակցին հայտնել է, որ իշխանափոխության հասնելը մնում է այն անհրաժեշտ նվազագույն պայմանը, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի անվտանգային խնդիրները, փակել պարտության էջը, դուրս գալ նվաստացած վիճակից:Ավելին23:0009.09.22 -
ԱշխարհԵղիսաբեթ II-ի վերջին լուսանկարում անսովոր դետալ է նկատվելՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կյանքի վերջին լուսանկարներում անսովոր դետալ է նկատվել։ Այդ մասին մատնանշել է Newsweek պորտալը։ Հրատարակությունը հրապարակել է թագուհու կադրերը, որոնք նկարահանվել են Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի հետ հանդիպման ժամանակ։ Արված լուսանկարներում թագուհին լավ տրամադրություն ուներ։ Հրատարակությունն ուշադրություն է հրավիրել թագուհու աջ ձեռքի նկատելի կապտուկին։ Եղիսաբեթ II-ի մահվան մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 8-ին։ Առավոտյան Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ թագուհուն բժիշկների հսկողության տակ է առողջության վատթարացման պատճառով։ Նրա երեխաներն ու թոռները եկել են Բալմորալ, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին շաբաթները։Ավելին22:5009.09.22 -
ԱռողջապահականԻրանում մեկ օրում կորոնավիրուսից 27 մարդ է մահացելԻրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 141135-ի, միայն մեկ օրում մահացել է 27 իրանցի։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 700 նոր դեպք, 196 մարդ հոսպիտալացվել է։ Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն հասել է 7 մլն 537 հազար 781-ի։ Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 039 586 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 58 430 728, երրորդը՝ 31 016 181։ Պատվաստումների մեկնարկից ի վեր հանրապետությունում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 154,486,495 դեղաչափ։Ավելին22:4009.09.22 -
ԻրավականՍպանությունները շատացել են ու ավելի դաժան դարձել ՀայաստանումՄեր երկրում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 5 անգամ ավելացել են սպանությունները: Վիճակագրական կոմիտեի տվյալն է: Ընդհանուր հանցավորության աճ էլ կա՝ 33 տոկոս: Պատերազմում պարտության, սոցիալ-տնտեսական, հոգեբանական ծանր վիճակի, չարդարացված սպասելիքների հետ են հոգեբանները կապում այն, որ սպանությունները մեր երկրում սկսել են առանձնակի դաժան բնույթ կրել: Ոստիկանության գեներալ-մայորը վստահ է, որ պատճառը ոստիկանության անգործությունն է: Իրավապահները, գործը թողած, զբաղվում են չինովնիկների անվտանգությունը հսկելով, միտինգ ցրելով:Ավելին22:3009.09.22 -
Արցախ«Ո՞վ ա Շուշին տվել». պատասխանում է ՓաշինյանըՎերջին երկու տարվա ամենակարևոր հարցը՝ ինչու՞ ընկավ հայոց բերդաքաղաքը: Շուշիի անկման համար Պաշտպանության բանակի նախկին հրամատարին է մեղադրանք առաջադրվել: Միքայել Արզումանյանը կալանավորված է, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ առաջվա պես նյարդայնանում է, երբ ստիպված է լինում խոսել Շուշիի մասին: Վերջին անգամ չորեքշաբթի Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ է այս թեմայով խոսել ու հռետորական հարց տվել՝ «հիմա ո՞վ ա տվել Շուշին»:Ավելին22:2009.09.22 -
«Ասել ա՝ կյանքում գերի չեմ ընկնի». Մխչյան գյուղում վստահ են՝ թշնամուն չհանձնված զինվորը «մեր տղան ա»3-րդ օրն է՝ պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե ով է հայտնի տեսանյութում ադրբեջանցիների հետ միայնակ մնացած հայ զինվորը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ անհետ կորած համարվող Տարոն Անդրեասյանն է: Նրան հայրենի Մխչյան գյուղում բոլորն են ճանաչել: Ձայնով, շարժուձևով, ու ասում են, ամենակարևորը՝ համարձակությամբ իրենց Տարոնն է: Ըստ ծառայակիցների վկայությունների՝ դեռ Հայաստանի զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, պահանջել իրեն տանել սահման: Դրանից հետո է որոշվել վաշտը տեղափոխել Սանասար՝ Կուբաթլու։ Տարոնը վաշտի հրամանատարն է եղել, և երբ Սանասարում նահանջի հրաման են ստացել, չի նահանջել ու մնացել է միայնակ:Ավելին22:1009.09.22 -
ՀասարակականՊարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում վրաերթ կատարած վարորդի և մահացած հետիոտնի ինքնությունըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 8–ին, Գեղարքունիքի մարզում վրաերթի հետևանքով մահացած հետիոտնի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/09/1221822/Ավելին22:0009.09.22 -
ՀասարակականԵրևանում հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներSհamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ 89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:Ավելին21:5109.09.22 -
Արտաքին քաղաքականությունՎլադիմիր Զելենսկին հանդիպել է Լատվիայի նախագահի և Լեհաստանի վարչապետի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 9-ին հայտնել է, որ Կիևում հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ: «Ուրախ եմ Ուկրաինայում տեսնել մեր բարեկամներին՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Լատվիան և Լեհաստանը, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդները մեր պետության կայուն գործընկերներն են»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Զելենսկու՝ «Տելեգրամի» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Ինչպես սեպտեմբերի 9-ին հաղորդել էր Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետեր Մյուլերը, Մորավեցկու՝ Կիև այցելությունը, ինչպես նաև լեհ ղեկավարների հաճախակի այցելությունները Ուկրաինա մշտապես «քաղաքական ազդանշան են Կրեմլին, և այդ ազդանշանն այս անգամ ևս կուղարկվի»:Ավելին21:5009.09.22 -
Քաղաքական4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա. ՄիքայելյանՎլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»- ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին: -Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել: -Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի: -Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները: -Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն: -Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու: -Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա: -Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել: -Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել: -Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել... -Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա: -Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի: -Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թղ ասի՝ էս մարդն ա արել: -Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են: -Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա: -Անգամ Փաշինյա՞նը: -Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում...Ավելին21:4009.09.22 -
Միջազգային«Անմահ» թագուհու մահը. Մեծ Բրիտանիան հրաժեշտ է տալիս Եղիսաբեթ ԵրկրորդինՄեծ Բրիտանիայի թագավորական գահը ժառանգել է մի մարդ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով եղել է Թուրքիայում ու զինվորական համազգեստով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Արքայազն Չարլզին թագադրումից հետո պետք է կոչել Կարլ Երրորդ: Իհարկե, աշխարհը դեռ սգում է 70 տարի բրիտանական միապետությունը ղեկավարած Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահը, բայց գահը ոչ մի վայրկյան չի կարող թափուր մնալ, ուրեմն՝ թագուհին մահացավ, կեցցե թագավորը:Ավելին21:3009.09.22 -
ՀայաստանՎերադարձած 5 հայ գերիները հարցաքննվել են. Բաքվում դեռ մնում են տասնյակ հայ գերիներՀինգշաբթի Բաքվից վերադարձած հինգ գերիներին Մուրացանի զինվորական հոսպիտալից տարել են Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչություն: Կոմիտեի պարզաբանմամբ՝ գերեվարվածները հայրենիք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, հետո է հստակեցվում նրանց կարգավիճակը: Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Եվրոպական խորհուրդը՝ մի խոսքով՝ Արևմուտքը ողջունել է գերիների վերադարձը: Այն աննախադեպ է, քանի որ առաջին անգամ է Բաքուն գերիներ վերադարձրել առանց միջնորդի:Ավելին21:2409.09.22 -
Արտաքին քաղաքականություն«Հե՜յ, աշխարհ», Էրդողանը «Բայրաքթարներն» ուղղում է դեպի Հունաստան ու սպառնում՝ «մի գիշեր գալու ենք»Հունաստանի հետ մի ծով կիսել չկարողացող Թուրքիան հնարավոր է՝ չխուսափի նոր պատերազմ հրահրելուց: Փորձագետները չեն բացառում թուրք-հունական ռազմական բախումը, որը ընտրողներից քվե կորզելու լավ հնարավորություն կլինի նախագահական ընտրությունների պատրաստվող Էրդողանի համար:Ավելին21:2009.09.22 -
ԱռողջապահականԻնչո՞ւ կարող է վտանգավոր լինել սմբուկըՍմբուկը քիչ կալիորիաներ, շատ բջջանք, բուսական մանրաթելեր պարունակող օգտակար բանջարեղեն է, որ լավ է ազդում ստամոքսաղիքային համակարգի և մարսողության վրա։ Սմբուկը պարունակում է B խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ, օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութեր։ Դրա մեջ շատ մեծ քանակությամբ կալիում կա, որն անհրաժեշտ է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքի համար։ Բացի այդ՝ սմբուկը ուժեղ հակաօքսիդանտի՝ քլորոգենաթթվի աղբյուր է։ Սակայն ինչպես ցանացած օգտակար մթերք, սմբուկը ևս կարող է վնասակար հատկություններ ունենալ, եթե այն սխալ է ընտրված, պատրաստված և մատուցված։ Սննդակարգում սմբուկի պարբերական կիրառությունը կանխում է միզապարկում քարերի գոյացումը, ազատում փորկապությունից, իջեցնում արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Իսկ ահա սմբուկի դառնահամը հետևանքն է բանջարեղենի մեջ պարունակվող սոլանինի։ Սա այն նյութերից մեկն է, որով բույսերը պաշտպանվում են կենդանիներից։ Նույնիսկ փոքր քանակությամբ սոլանինով թումավորումը կարող է սրտխառնոցի, լուծի, գլխացավի պատճառ դառնալ։ Սննդի մեջ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կեղևազրկել սմբուկը, քանի որ սոլանինի մեծ մասը հենց կեղևի մեջ է պարունակվում, իսկ դառնահամից ազատվելու համար՝ բանջարեղենը թրջել աղաջրում։ Սմբուկի հիմնական բացասական առանձնահատկությունը երիկամներում քարերի ձևավորմանը նպաստելն է։ Այս բանջարեղենը չպետք է օգտագործեն տասներկումատնյա աղու խնդիրներ, պանկրեատիտ, ինչպես նաև միզաքարային հիվանդություններ ունեցող անձինք։Ավելին21:1009.09.22 -
Քաղաքական2021-ի ընտրությունները բողոքարկվել են, ՍԴ-ն խիզախություն չի ունեցել արձանագրելու. Վարդևանյան«News.am»-ը գրում է․ «2021 թվականի ընտրությունները բողոքարկվել են, լեգիտիմության դեֆիցիտ ունեին, այլ հարց է, որ Սահմանադրական դատարանը խիզախություն չի ունեցել արձանագրելու։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Արամ Վարդևանյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր պատասխանում բառացիորեն ներկայացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդդիմադիր ուժի՝ «Ելք» խմբակցության կողմից որևէ կերպ չվիճարկելու փաստը. «Ի դեպ հենց այդ խմբակցության կամ դաշինքի անդամ հանդիսացել է հենց վերջինս»։ ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկվել էին Սահմանադրական դատարանում. «Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին ոչ միայն «Հայաստան», «Պատվիվ ունեմ» դաշինքների կողմից, այլև «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից: Այսինքն, ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին թե՛ ըստ ԿԸՀ որոշման համապատասխան շեմը հաղթահարած քաղաքական միավորների կողմից, թե՛ շեմը չհաղթահարած քաղաքական միավորների կողմից: Սա խոսում է նրա մասին, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ անհրաժեշտ վստահություն, արդարության անհրաժեշտ բաղադրիչը չի եղել»։ Պատգամավորի խոսքով՝ դա նաև պայմանավորված է այն խախտումներով, որոնք արձանագրվել էին. «Հիշեցնեմ, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների ընթացքում առկա է եղել Վարչական դատարանի որոշում, որով հստակ արձանագրվել էր վարչական ռեսուրսի չարաշահման փաստը Քաաղաքացիական պայմանագիրկուսակցության ներկայացուցիչների կողմից: Եվ սա նաև զետեղվել էր ՍԴ որոշման մեջ: Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ՍԴ-ն արձանագրել է ատելության խոսքի աննախադեպ ծավալը, որը գեներացվում էր ՔՊ-ի կողմից: Առաջին անգամ Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել հենց Սահմանադրության նախագծի հիմնավորումն առ այն, որ մեկ խմբակցություն չի կարող ստանալ մանդատների այնպիսի ծավալ, որ առանց ընդդիմության ընդունի սահմանադրական օրենքներ կամ ընտրի սահմանադրական մարմինների պաշտոնյաների։ Այսինքն, այն իբր պնդումը, որ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել ՍԴ-ում, ոչ միայն ակնհայտ սուտ են, այլև դժվար է ընկալել, թե ինչպես կարող է նման դիրքորոշում արտահայտվել բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ հանրությունը կարող է ևս մեկ անգամ իր հետևություններն անել իրեն ներկայացվող տեղեկությունների վերաբերյալ: Կարծում եմ՝ նաև տեղին է նշել, որ ՍԴ-ում գործի քննությունը և սահմանադրական արդարադատությունը, որը տեղի էր ունենում, ամենալայն լուսաբանումը ստացած Սահմանադրական դատարանում գործն էր: Չգիտեմ՝ ինչ նպատակ էր հետապնդում հանրությանը մոլորեցնելու այս փորձը, կարծում եմ՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ»։ Արամ Վարդևանյանը շեշըեց, որ 2021 թվականի ընտրությունների արդյունքները մի շարք ուժերի, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի կողմից չեն ընդունվել. «Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են, քանի որ օրինականության, լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունեին, այլ հարց է, որ ՍԴ-ն խիզախությունը չի ունեցել այդ ամենը հաստատապես արձանագրելու: Կարևոր հանգամանք է նաև այն, որ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրության մեջ հստակ խոսվում է նույն 2021 թվականի ընտրական գործընթացներին միջամտելու մասին և, թե ինչ անելիք ուներ այդ ընթացքում ԲԴԽ բարձրաստիճան պաշտոնատար անձը, պարզապես այդ ժամանակ նման ձայնագրություն հրապարակված չէր, թե չէ այն ևս քննության առարկա կլիներ ՍԴ-ում»։Ավելին21:0609.09.22 -
ՏնտեսականԵրևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 1-7-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 1-7-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, 4-7-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 1-ին, 3-ին, 4-ին, 6-ին, 7-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, 2-ին, 4-7-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Շենգավիթում սեպտեմբերի 1-ին»։Ավելին21:0009.09.22 -
ՄիջազգայինՎենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանը կբացվի սեպտեմբերի 26-ինԿոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը, որը փակվել էր 2019 թվականին, կբացվի սեպտեմբերի 26-ին ինքնաթիռների և բեռների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն: «Սեպտեմբերի 26-ին մենք կբացենք Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը: Որպես առաջին քայլ կվերականգնվեն երկու երկրների միջև ավիահաղորդակցությունն ու բեռնափոխադրումը: Հաստատում ենք կառավարության՝ եղբայրական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը»,-«Թվիթերի» իր պաշտոնական բլոգում գրել է Պետրոն: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ նախօրեին Կարակասում ընդունել է Կոլումբիայի առևտրի նախարարին, որի հետ քննարկել են երկու երկրների միջև կապերի վերականգնման ճանապարհային քարտեզը: Վենեսուելայի և Կոլումբիայի միջև հարաբերությունները խզվել են 2019 թվականին՝ Բոգոտայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու պատճառով։ Նոր նախագահ Գուստավո Պետրոն պաշտոնավարել է օգոստոսի 7-ին՝ Վենեսուելայի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրությամբ։ Երկու երկրներում միլիոնավոր մարդիկ հարազատներ ունեն հարևան երկրում: Երկու երկրների համար մեծ նշանակություն ունի նաև առևտրային կապերի վերականգնումը: Նրանց միջև ապրանքաշրջանառությունը հասել է 8 մլրդ ԱՄՆ դոլարի։Ավելին20:5009.09.22 -
ԱռողջապահականԻնչո՞ւ են հատապտուղները համարվում սուպերմթերքԳործնականում ցանկացած հատապտուղ սուպերսնունդ է հանդիսանում։ Եվ բանը ոչ միայն վիտամինների մեջ է, այլև նուտրիենտների՝ առաջին հերթին հակաօքսիդանտների։ Մեկ բուռ հատապտուղների մեջ այնքան շատ հակաօքսիդանտ է պարունակվում, որ դրանք կարելի է «առողջության փամփուշներ» կոչել։ Իդեալական է ամբողջ տարվա ընթացքում ամեն օր հատապտուղներ ուտել. դա առողջության պահպանման հրաշալի գրավական է։ Օրական չափաբաժինը մոտ կես բաժակն է՝ 60-70 գրամ, իսկ ահա տարվա կտրվածքով մարդը պետք է սպառի 22-25 կգ հատապտուղ։ Տարվա ցուրտ ժամանկահատվածում կարելի է օգտագործել սառեցված հատապտուղներ, քանի որ դրանք պահպանում են բոլոր օգտակար նյութերը։ Ընդ որում՝ նախընտրելի է ուտել ոչ թե մեկ, այլ տարբեր տեսակի հատապտուղներ, քանի որ դրանք բոլորն էլ օգտակար են։ Կարելի է ուտել ինչպես խառնած, այնպես էլ առանձին վիճակում՝ յուրաքանչյուր օր այս կամ այն տեսակի։ Հատկանշական է, որ առավել օգտակար են մուգ երանգի, թթու հատապտուղները, այսինքն՝ օրինակ՝ բալն ավելի օգտակար է, քան կեռասը։ Ինչպես սառեցնել հատապտուղները Հատապտուղները պետք է սառեցնել սառցարանում կամ սառցախցիկում, որտեղ ջերմաստիճանը -18 է։ սառեցման համար հարմար են ինչպես պլաստիկե տարաները, այնպես է հատուկ այդ նպատակով արտադրված տոպրակները։ Ավելի լավ է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով՝ մեկ օրվա օգտագործման համար։ Սառեցված հատապտուղները կարելի ավելացնել թեյի, շիլաների, յոգուրտի կամ այլ կաթնաթթվային մթերքների մեջ։Ավելին20:4009.09.22 -
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 16:30-24:00-ն Գ. Նժդեհ 30-30/2 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին20:3009.09.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ընդդիմությունը հիմնավորում է բոյկոտը. ԱԺ նստաշրջանը կսկսվի առանց ընդդիմադիրներիԱվելին20:3009.09.22