Լրահոս
2022-09-09
-
ՀասարակականՍեպտեմբերի 7-8-ը տեղի են ունեցել մոտ 2 տասնյակ ՃՏՊ-ներՍեպտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շինարարների փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.55-ին, Երևանի Աշտարակի խճուղուց Մելքումովի փողոց տանող խաչմերուկում իրար են բախվել մոպեդը և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մերսեդեսի» 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Աուդիի» 57-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորուհին: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ» բեռնատարի 66-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.40-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, Երևանի Կորեայի ձորում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ինչից հետո նա վրաերթի է ենթարկվել նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. կրկնակի վրաերթի ենթարկված 51-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.50-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.10-ին, Երևանի Ազատության պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է. 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21104» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 74-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21104»-ի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ գյուղերի ճանապարհին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել: Նույն օրը ոստիկանություն է ներկայացել 25-ամյա երիտասարդ և հայտնել, ինքն է իր «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենայով Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի ենթարկել 75-ամյա տղամարդուն և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0709.09.22 -
ՏարածաշրջանՀայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը ժամանակավորապես չի գործելուՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։Ավելին14:0009.09.22 -
ՀասարակականՎանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Խնձորուտ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Շահումյան գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին13:5209.09.22 -
ՀասարակականՏ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատորԵկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրել են ԵՀԽ փոխմոդերատոր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։Ավելին13:4509.09.22 -
ԻրավականԲացահայտվել է գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության 6 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3709.09.22 -
ՔաղաքականՀեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին (զավակներին խժռելուց առաջ) Կառավարությունն ուզում է ամեն մի տաքսու պատվերից 100 դրամ գանձել տաքսիստներից (վերջնարդյունքում՝ ուղևորից)։ Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018–ին հեղափոխության «վկաներն» էին համարվում։ Կառավարությունն իրականացնում է գյուղացիական տնտեսությունների աջակցման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահում են խոշորները և անտեսվում փոքրերը։ Հիշեցնեմ, որ «թավշյա» հեղափոխության օրերին մանր բիզնեսմենները և աղքատները հռետորների կողմից դասվում էին սրբերի շարքին, իսկ խոշորներն ու հարուստները՝ սրիկաների։ Հեղափոխության օրերին բանկերը գնահատվում էին որպես գրպանահատներ, իսկ վարկերի տակ հայտնված ժողովուրդը՝ հպարտ քաղաքացիներ ու թալանի զոհեր։ Հիմա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ վարկային բեռի տակ հայտնվածների քանակը շեշտակի ավելացել է։ Շեշտակի ավելացել է նաև բանկային ոլորտի շահութաբերությունը։ Դե եթե դրսից ուղարկած դոլարի ու ռուբլու կանխկիացումը դարձնեն համապատասխանաբար 3 ու 5 տոկոս (չհաշված բաանկերի ստացած մյուս բոնուսները), ապա բնական է, որ շահույթը շեշտակի կավելանա։ Այնպես որ՝ հեղափոխությունը կողոպտում է իր հավատավորներին, որ հետո արդեն խժռի իր զավակներին»։Ավելին13:3009.09.22 -
ԻրավականՎրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց ԵրևանումՈստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 26-ամյա Նոդար Գ.-ն, որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ (Սպանության փորձը) և 236-րդ (Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերումը, կրումը, պատրաստումը կամ վաճառքը) հոդվածների մեղադրանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 13,5 սմ և 9,5 սմ շեղբի երկարության ծալովի դանակներ: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2209.09.22 -
ԻրավականՊատահարից օրեր անց 32-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՕգոստոսի 29-ին՝ ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 8-ին 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:Ավելին13:1509.09.22 -
ՔաղաքականԱմեն ինչ քամուն են տալիս, անունը դնում՝ «Գիտություն ենք տոնում». Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Եթե դպրոցներիցդ հանել ես աստղագիտությունը, բայց փոխարենը բազմամիլիոն դոլարանոց փառատոն ես անում տիեզերքի մասին, դրանով ոչ թե գիտություն ես զարգացնում, այլ զուտ փող ես մսխում։ Կապ չունի ում փողն է, նույնիսկ եթե այն երկնքից է ընկել։ Նույնն է, ինչ սովից կիսամեռ երեխաներին բերես աշխարհի ամենահռչակավոր խոհարարների փառատոնի, ասես. «Տեսե՛ք, երեխե՛ք, թե աշխարհում ինչ համովություններ կան»։ Եւ այն միլիոնները, որոնցով կարելի էր գյուղատնտեսությանը զարկ տալ, տաս շոումեններին։ Արցախից զորքն ու ծանր սպառազինությունը հանես, հետո արցախցի երեխաներին բերես փառատոնի, թե. «Տեսե՛ք, խոխե՛ք, ինչ լավ բաներ կան տիեզերքում»։ Դասականի խոսքերով. «Իյա, իրո՞ք»։ Կապ չունի սա անուղեղություն է, թե ստոր ցինիզմ, թե երկուսը միասին... Փոխանակ ամեն կոպեկը տանես, դնես ինստիտուտներ ու համակարգեր ստեղծելու և զարգացնելու վրա, ամեն ինչ քամուն են տալիս, անունը դնում. «Գիտություն ենք տոնում»»։Ավելին13:0709.09.22 -
ԻրավականՏղամարդը հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողըՍեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը: Մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ: Հիվանդանոցից էլ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը, «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ, բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը: Կոտայքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.20-ին, Առինջ գյուղի 29-ամյա բնակիչը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:0009.09.22 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված կինը մահացել էՍեպտեմբերի 8-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիրանուշ Խ.- ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5409.09.22 -
ԱրցախԱնպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների համար. ԱՀ ՄԻՊԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44֊օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և այդ անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների շարունակական, համակարգային և լայնածավալ խախտումների համար։ Պաշտպանը ներկայացրել է հրադադարի հաստատմանը հաջորդած 22 ամիսների ընթացքում արձանագրված ադրբեջանական հանցավոր գործողությունները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով Արցախում ամենատարրական՝ կյանքի իրավունքի ապահովման սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը որպես գործիք՝ իր անօրինական պահանջների իրականացման համար։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ ադրբեջանական այս քաղաքականությունը հիմնված է հայերի նկատմամբ էթնիկ ատելության վրա և նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկելու ու հայաթափելու Արցախը։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։ Հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է կամ հրաժարվելով կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի երաշխավոր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով իր հայրենիքում՝ Արցախում, անվտանգ ապրելու հայերի իրավունքին, նշել է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է։ Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը, իսկ ՄԻՊ֊ը կոչ է արել առավել ակտիվ և հասցեական գործողություններով ու հայտարարություններով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունն ու պարբերաբար կրկնող ագրեսիաները։ Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։Ավելին12:4909.09.22 -
ՄիջազգայինՇՀԿ-ին Իրանի անդամակցության կապակցությամբ հուշագիր կստորագրեն ՍամարղանդումՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կստորագրեն Հուշագիր իրանական կողմի պարտավորությունների մասին կազմակերպութան անդակացության կապակցությամբ, ինչից հետո Իրանը կկատարի համապատասխան պարտավորությունները եւ կավարտի լիիրավ անդամկացության ձեռքբերման գործընթացը: Այդ մասին սեպտեմբերի 9-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նաեւ հավելել Է, որ ակտիվորեն քննարկվում Է Բեռառուսի հայտն այդ միջազգային կազմակերպության անդամ պետության կագավիճակ ստանալու համար: Կազմակերպությանն Իրանի անդամակցության որոշումը, հիշեցրել Է նա, ընդունվել Է 2021 թվականի գագաթնաժողովում, ինչից հետո գործի են դրվել անհրաժեշտ ընթացակարգերը: Բացի Իանից եւ Բելառուսից, շարունակել Է Չժան Մինը, կան շատ երկրներ, որոնք կցանկանային դառնալ անդամ պետություններ, դիտորդ պետություններ կամ ՇՀԿ-ի երկխոսության գործընկերներ: «Նոր անդամների ընդունմամբ, մենք հուսով ենք, որ ՇՀԿ-ն ավելի կարեւոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման, ՇՀԿ-ի անդամ պետությունների ընդհանուր շահերի շրջանակի ընդլայնման, ինչպես նաեւ գլոբալ կառավարման համակարգի արդարացի եւ ողջամիտ ուղղությամբ զարգացման աջակցության գործում»,- հայտարարել Է գլխավոր քարտուղարը: ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցում նա մեկ անգամ եւս ընդգծել Է, որ ՇՀԿ-ն բաց կազմակերպությունն Է: ՇՀԿ-ի գագաթնաժողովը պլանավորված Է սեպտեմբերի 15 – 16-ը: Ներկայումս կազմակերպության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, երկխոսության գործընկերներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպելը, Թուրքիան եւ Շրի Լանկան:Ավելին12:4709.09.22 -
Սպորտ«Փյունիկը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլումՖուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկում Երևանի «Փյունիկը» մրցեց շվեյցարացկան «Բազելի» հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոնը մեկնարկային տուրում 1։ 3 հաշվով զիջեց «Բազելին»: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկավ միայն Արտակ Դաշյանը:Ավելին12:4009.09.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Բաքուն վերադարձրել է Խծաբերդում գերեվարված շիրակցիներից 4-ին և մեկ վանաձորցուԱվելին12:3009.09.22 -
ՔաղաքականԹուրքական կայքն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանըԹուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել, գրում է ermenihaber-ը։ Անդրադարձ է կատարվել Արևելյան տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը. «Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»: Թուրքիայի վերաբերյալ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը թուրքական կայքը դիտարկել է թուրք-հունական հարաբերությունների լարվածության համատեքստում, մասնավորապես, նշելով. «Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածությանն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրությունը: Թուրքիայի ազդեցությունն Էգեյան տարածաշրջանում և Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին էլ են գործողությունների մղել: Վկա՝ Փաշինյանի հայտարարությունը»։ Հրապարակման մեջ տեղեկատվություն է տրամադրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2021-ից ի վեր: Հիշեցվում են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև կայացած հանդիպումներն ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։Ավելին12:2909.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի իշխանափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանության գալուց հետո կադրային ջարդ չի լինելու: Սակայն իրականում ժամանակը ցույց տվեց, որ դրանք լոկ խոսքեր էին, եւ Փաշինյանի իշխանությունը սկսեց ազատվել նախկինների կադրերից բավական արագ՝ փոխարեն նշանակելով առավել անփորձ մարդկանց: Օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վարչության պետերի էր աշխատանքից ազատում: Մարությանը քաղաքապետարանի աշխատակազմը կա՛մ համալրում էր իր դերասան ընկերներով ու նեղ շրջապատի մարդկանցով, կա՛մ նախապատվությունը տալիս «Իմ քայլը» դաշինքի անդամներին։ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում 14 մարդու անհիմն ազատել էին աշխատանքից: «Հեղափոխությունից» անմիջապես հետո իշխանությունը սկսեց զտումներ իրականացնել նաեւ ՊԵԿ-ում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը, ՊԵԿ տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Սրանք ընդամենը փոքրիկ դրվագներ են այն մասին, թե ինչպես են նոր իշխանությունները պահպանում իրենց խոստումները կադրային ջարդ չիրականացնելու համատեքստում: Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:Ավելին12:2209.09.22 -
ՍպորտUS օpen-ի կանանց մենախաղերի եզրափակիչի մասնակիցները հայտնի ենԹենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչի մասնակիցները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակիչում կմրցեն Լեհաստանից Իգա Սվիատեկան և Թունիսից Օնս Յաբուրը: Այդ հանդիպումը կկայանա Նյու Յորքի կենտրոնական կորտում` Արթուր Այշ ստադիոնում` սեպտեմբերի 10-ին:Ավելին12:1509.09.22 -
ՍպորտԱրոնյանն առաջին հաղթանակն է տոնել Sinquefield Cup-ումՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց այս մրցաշարում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է:Ավելին12:0709.09.22 -
Հասարակական«Սուրմալուի» գործով զարգացումներ կլինեն«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է: Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ պայթյունի գործով 4 մեղադրյալներից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ առևտրի կենտրոնի փոխնտօրենի կալանավորման դատախազության միջնորդությունը մերժվել է: Ի՞նչ ընթացքի մեջ է սույն քր.գործը: Ինչո՞ւ են պատասխանատվության կանչում միայն տնտեսվարողներին: Այն դեպքում, երբ նման հարցերում պետությունը, ի դեմս պատկան մարմինների, իր հստակ ֆունկցիաներն ունի, որոնք ակնհայտորեն կատարված չէին: Ի վերջո, հենց պետությունն էր պարտավոր այնպես վերահսկել, որ ՀՀ քաղաքացիները չզոհվեին, չվիրավորվեին ու գույքային կորուստներ չունենային: Սակայն բուն պայթյունի փաստն արդեն իսկ ապացուցում է, որ դա արված չէ, եւ պետք է պատասխան տվողներ լինեն: Ուրեմն` ինչո՞ւ են պատասխանատվության կանչել միայն «ներքեւիններին»` «վերեւիններին թողնելու հանգիստ: Այս հարցերը փորձել ենք պարզել Քննչական կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ակտիվ նախաքննության փուլ է: Իսկ ահա մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ սույն գործով առաջիկա շաբաթվա մեջ լուրջ զարգացումներ են սպասվում: Տեսնենք, նաեւ, թե գործը կհասնի՞ «չգիտես ինչու» այդ օբյեկտի պայթյունավտանգ վիճակը չկանխած վերին օղակներին»:Ավելին12:0009.09.22