Լրահոս

2022-09-10
2022-09-09
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժիշկն անվանել է այրոցի հետ պայքարի հիմնական միջոցը
    Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում որպես այրոցի դեմ պայքարելու հիմնական միջոց անվանել է սննդակարգի վերանայումը, հաղորդում է Мослента պարբերականը: Բժիշկը նշել է, որ կարևոր է նվազեցնել շոկոլադի, սուրճի, ալկոհոլի, յուղոտ սննդի և արագ սննդի օգտագործումը։ Ստամոքսի թթվայնությունը կարելի է վերահսկել նաև դեղամիջոցներով: «Այրոցը միշտ չէ, որ հիվանդություն է։ Սա ֆիզիոլոգիական վիճակի մի մասն է, օրինակ՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց կամ մարզիկների համար», – հավելել է մասնագետը: Մյասնիկովը զգուշացրել է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել շոշափելի անհարմարության դեպքում։ Այրոցը կարող է լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտանիշ, երբ ստամոքսի թթվային պարունակությունը վերադառնում է կերակրափող: Այս հիվանդությանը բնորոշ է կրծոսկրի հետին հատվածում այրոցը և ցավը, ինչպես նաև չոր հազը: Մարդկանց երկու տոկոսի մոտ այս վիճակը կարող է վերածվել քաղցկեղի: Ավելի վաղ Մյասնիկովը թվարկել էր այրոցի դեմ դեղեր ընդունելու կանոնները. նրա խոսքով՝ բուժումը պետք է սկսել նվազագույն ազդող չափաքանակից։
    23:59
    09.09.22
    Ավելին
  • Սպորտ
    Մբապեն ու Նեյմարը դարձյալ վիճել են
    Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ բրազիլացի Նեյմարի հարաբերությունները դարձյալ սրվել են։ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումից հետո ֆուտբոլիստները լարված զրույց են ունեցել, գրում է ֆրանսիական L’Équipe-ը։ «Յուվենտուսի» դեմ խաղում Նեյմարը մրցակցի դատարկ դարպասի դիմաց փոխանցում չէր ստացել Մբապեից, որը այդ դրվագում հարվածել էր սուր անկյունից և վրիպել։ Նեյմարը Մբապեին կատարել էր մեկ գոլային փոխանցում այդ խաղում։ ՊՍԺ-ն հաղթել էր 2:1 հաշվով Մբապեի դուբլի շնորհիվ։ Հանդիպումից հետո Նեյմարը խուսափել է մասնակցել հարցազրույցի՝ ակումբի ներկայացուցիչներին զգուշացնելով, որ կարող է տհաճ բաներ ասել։ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում ՊՍԺ-ն սեպտեմբերի 14-ին կհյուրընկալվի իսրայելական «Մաքաբի Հայֆային»։
    23:50
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կգերադասեի, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեա, քան պարտված, անգաղափար «հեղափոխա»-բռնապետական երկիր․ Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պաշտոնապես հայտարարեց միջուկային պետություն դառնալու մասին։ Հյուսիսային Կորեան աշխարհի թիվ մեկ բռնապետական երկիրն է։ Այո՛, բռնապետական, բայց․․․Բայց հզոր, ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող երկիր։ Իհարկե, Հյուսիային Կորեայում ժողովրդի կենսամակարդակը բարձր չի, բայց և կա պետական, սոցիալական աջակցություն։ Հյուսիսային Կորեայում բանակում ծառայությունը պարտադիր է և տևում է 10 տարի։Հյուսիային Կորեայից, մեղմ ասած զգուշանում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսին Ճապոնիան է, նունիսկ ԱՄՆ-ը։ Հետաքրքիր է, որ ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը, ոչ միայն չդատապարտեց Հյուսիսային Կորեաին, այլև պատրաստակամություն հայտնեց բանկցություններ վարելու մասին։Այո՛, ուժեղներին հարգում են։ Կուզենայի՞, արդյոք, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեայի տիպի երկիր։ Իհարկե՝ ոչ։ Եթե այդպես լիներ, ես կամ կհայտնվեի բանտում, մահապատժի կենթակվեի, կամ, լավագույն դեպքում՝ վտարանդի կլինեի։ Բայց․․․չզարմանաք, կգերադասեի, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեա, քան պարտված, տարածքներ կորցրած, բոլոր երկրների կողմից արհամարհված, ողորմելի, աննպատակ, անգաղափար «հեղափոխա»-բռնապետական երկիր»։
    23:40
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 9-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.85 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։
    23:30
    09.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի մոտ այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ
    Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 9-ին, ժամը 17։32-ին ահազանգ է ստացել, որ Մարալիկ քաղաքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուսանագյուղ գյուղի «Բադալի ձոր» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել են մոտ 11 հա խոտածածկույթ և մոտ 14 հա հնձած արտ:
    23:20
    09.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Ազատության հրապարակում ազգայինը բերման է ենթարկվում. 3 քաղաքացու ոստիկանություն են տարել
    Ոստիկանները Ազատության հրապարակից բերման են ենթարկել հայրենասիրական երգեր երգող երիտասարդների, երբ նրանք վանկարկել են՝ «Հայե՛ր, միացե՛ք, Արցախը մերն է»: Ըստ պարզաբանման՝ պատճառն այն է, որ երիտասարդները վարչական իրավախախտում են արել: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կասկածում, որ իրականում նրանք պատժվել են «Արցախը մերն է» ասելու համար:
    23:10
    09.09.22
    Ավելին