Լրահոս

2022-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը չի հասկացել, որ վարչապետի դերը միայն բանակին փող տալը չէ, մեր գլխից թշնամուց եկող աղետները չեն պակասելու․ Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանը, շուրջ հինգ տարի վարչապետ լինելով, այդպես էլ չհասկացավ, որ վարչապետի դերը միայն բանակին փող տալը չէ։ Այսօր էլ, պատասխանելով ՔՊ-ական պատգամավորներից մեկի հարցին, նորից այդ անգրագետ պնդումն է, արել, թե՝ «Էս գործում կառավարության դերը փող տալն ա»։ Քանի դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը չի հասկացել, որ վարչապետի դերը շատ ավելի կարևոր է, քան միայն բանակին փող տալը, մեր գլխից թշնամուց եկող այսպիսի աղետները չեն պակասելու։ Իսկ վարչապետի դերն է՝ անհրաժեշտ տեղեկության ստացումը, դրա վերլուծումը, դրանց համադրումը մյուս տեղեկություններին և օբյեկտիվ իրականությանը։ Այս ամբողջի պատասխանատվությունը կրում է հենց վարչապետը և հենց դրա համար է, որ վարչապետն օժտված է մեծ իշխանությամբ և լիազորություններով։ Իսկ եթե շարժվենք Նիկոլի արատավոր տրամաբանությամբ, ապա կարող է այսօր էլ Ջերմուկը հանձնի, վաղն էլ ասի, թե իրեն ինչ ասել են, դա էլ արել է, ինքն ի՞նչ մեղք ունի։ Արդյունքում՝ կունենանք նոր դատվող ջալալներ։ Ի դեպ, հիշեցնեմ նաև Նիկոլի հարցազրույցներից մեկը, որում վերջինս հայտնեց, որ ԱԱԾ-ն հիմնավորել է ժամանակին, որ այդ ՍՈՒ ինքնաթիռները պետք չեն մեզ, բայց Նիկոլը որոշեց ու գնեց դրանք»։
    18:43
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ գիտնականները համաշխարհային հանրութ­յունից պահանջում են դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի առնչությամբ հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տար­բեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածք­ներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատ­ված­ներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այդ հերթական ագրեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարա­րութ­յան դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազ­մաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաս­տատելու պատճառաբանությամբ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրութ­յանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրա­վիճակը կայունացնելու ուղղությամբ»: Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարա­վոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և, խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը՝ կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին՝ միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով։
    18:25
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդին
    Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։ Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ գնդերեցները շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, գոտեպնդեն ու բարձր պահեն նրանց մարտական ոգին։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին հովվական խնամք ցուցաբերել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։
    18:15
    14.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Տեղ գյուղի բնակիչը գլխուղեղի վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց
    4 քաղաքացիական վիրավորներից 2-ն այսօր են վիրավորվել, մեկը՝ Տեղ գյուղում, մյուսը՝ Ջերմուկում: Տեղում 30-35 տարեկան խաղաղ բնակիչ է վիրավորվել: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը «Հայլուր»-ին պատմել է, որ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին ադրբեջանցիները կրակ են բացել նրա ուղղությամբ։ Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, վիրահատվել, հետո տեղափոխվել Երևան։ Կյանքին վտանգ չի սպառնում, արդեն գիտակցության է եկել:
    18:05
    14.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Առնվազն 30 տուն է ավերվել Սոթքում. նախկին գյուղապետ
    Առնվազն 30 տուն է ավերվել Սոթքում, հայտնել է նախկին գյուղապետ Հակոբ Ավետյանը «168.am»-ին: «Տներ կան, որ այրվել են, քարուքանդ եղել։ Տուն կա, որ մենակ պատերն են մնացել, պայթյունից հրդեհ է բռնկվել ու այրվել է»,- ասել է Ավետյանը: Գյուղում նաև վիրավորներ կան: Սոթքի բնակիչներից Վարդանուշ Վարդանյանը «Հայլուր»-ին պատմել է, որ լուսաբացին կարողացել են գյուղ մտնել, անասուններին կերակրել, սակայն կեսօրին թշնամին նորից սկսել է գնդակոծել ու բնակիչները ստիպված են եղել նորից լքել գյուղը:
    17:55
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    70-ամյա տղամարդը Lexus-ով հայտնվել է փոսում
    Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածի հարևանությամբ նոր կառուցվող թաղամասի տներից մեկի տարածքում ավտոմեքենան հայտնվել է նոր փորվող սանհանգույցի համար նախատեսված փոսում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/14/1222174/
    17:45
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան
    ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին՝ աշխատանքային խմբի եռակողմ ձևաչափով։ «Այդ առաջարկությունը նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»,- ասել է Փաշինյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջարկությունը մինչ այս արված հրապարակային հայտարարությունների մասին է․ հայկական կողմը պատրաստ է ճանապարհներ բացել, տալ և ստանալ։
    17:37
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև. քաղաքագետ
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։ Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։ Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների՝ այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային բախումներ են… Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում»։
    17:30
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը հայտնել է ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստան գալու ժամկետների մասին
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։
    17:22
    14.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Անխնա զոհվում են, լավ բան չտեսանք». վիրավոր զինծառայողների հարազատները՝ հոսպիտալի մոտ
    Վիրավորված զինծառայողների հարազատներին այսօր թույլատրել են մտնել Մուրացան զինվորական հոսպիտալ, տեսնել տղաներին։ Հոսպիտալի մոտ դեռ կան հարազատներ, որոնք տեղեկությունների են սպասում իրենց որդիների, եղբայրների, ամուսինների առողջական վիճակի մասին։ «Հայլուրի» տեսախցիկը այսօր ֆիքսել է, թե ինչպես են ուղղաթիռով վիրավոր տեղափոխում Էրեբունի բժշկական կենտրոն։
    17:15
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ Փաշինյան
    Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել և հենց դա է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Փաշինյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմել են 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։
    17:10
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 8 միավորով միանձնյա առաջատարն է․ Շախմատի պատանիների ԱԱ
    Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է ընթանալ Շախմատի աշխարհի պատանիների 14-18 տարեկանների 2022թ․-ի առաջնությունը։ Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 8 միավորով միանձնյա առաջատարն է: Մինչև 16տ. խմբում 6 միավորով 2-րդ տողում է Էմին Օհանյանը:
    17:07
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույնիսկ այս ծանր պայմաններում երկիրը մարտական գործողությունների արդյունավետ վարման ռելսերի վրա ամբողջովին դրված չէ․ Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանի գլխավոր խնդիրը ոչ այնքան հայկական բնակավայրերն են, որքան ստրատեգիական օբյեկտները, ռեսուրսները, կոմունիկացիաները։ Մի խոսքով, այն ամենը, ինչը կապված է երկրի կենսունակության և դիմադրողականության հետ։ Ադրբեջանում համարում են, որ եթե այդ մակարդակում իրենց խնդիրը լուծեն, մյուս խնդիրներն ավտոմատ կլուծվեն։ Նույնիսկ այս ծանր պայմաններում երկիրը մարտական գործողությունների արդյունավետ վարման ռելսերի վրա ամբողջովին դրված չէ։ Իշխանությունը ողջ ծանրությունը թողել է զինված ուժերի վրա, իսկ ինքը՝ քաշվել մի կողմ։ Հ․Գ. Սյունիքում եմ, տպավորություններս, տեսածս, առկա իրադարձությունները կներկայացնեմ ավելի ուշ», - գրել է Աբրահամյանը։
    17:05
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին. մանրամասներ 2019-ի դեպքից
    Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որոնք Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրացրին՝ համագործակցելով մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ։ Արդյունքում Սևանի թերակղզում հայտնաբերեցին և ձերբակալեցին 2019 թվականի հուլիսից սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդուն։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 15-ին Աբովյան քաղաքի 7-րդ դպրոցի խաղահրապարակում հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ Վահե Գևորգյանի դին՝ հրազենային և այլ վնասվածքներով։ Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումներով պարզվել էր, որ 2019 թվականի հուլիսի 15-ին 37-ամյա տղամարդը եղբոր հետ գնացել էր Աբովյանի 7-րդ դպրոցի խաղահրապարակ՝ Վահե Գևորգյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ իրենց հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ ու հրազեն։ Խաղահրապարակում հանդիպել էին Վահե Գևորգյանին։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածներ էին հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև 37-ամյա տղամարդը հրազենով կրակել էր Վահե Գևորգյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել էր: Կոտայքի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում եղբայրներից մեկը դեպքից կարճ ժամանակ անց արդեն իսկ հայտնաբերվել ու կալանավորվել էր։ Մյուս եղբոր նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվելուց հետո ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու կալանավորվել։ Նախաքննությունը շարունակվում է։
    17:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա դրությամբ՝ զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում տեղի ունեցող հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է, որ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ
    16:58
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԵՄ-ում գազի գները տասնապատիկ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ. ԵՀ
    Եվրամիության երկրներում գազի գները 10 անգամ ավելացել են այն մակարդակի համեմատությամբ, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Միության վիճակի մասին ամենամյա ծրագրային ճառով: Հեռարձակումը վարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Գազի գներն ավելի քան 10 անգամ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ: Բայց եվրոպացիները խիզախորեն են պատասխանում այս իրադրությանը»,- ասել Է ֆոն դեր Լյայենը: «Անցյալ տարի ռուսական գազը կազմում Էր մեր ներմուծման 40 տոկոսը: Այսօր այդ թիվը նվազել Է մինչեւ 9 տոկոս: Ի հավելումն կլիմայական ճգնաժամը լրջորեն ճնշում Է մեր հաշիվների վրա: Տապի ալիքները մեծացնում են Էներգիայի պահանջարկը: Երաշտները հարվածում են հիդրո- եւ ատոմային Էլեկտրակայաններին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը
    16:52
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաջարանի, Վարդենիսի և այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները. սա պետություն է, թե՞ բարդակ. Իշխանյան
    ՊԵՏՈւԹՅՈւ՞Ն, ԹԵ՞ ԲԱՐԴԱԿ. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Քաջարանի, Վարդենիսի և Հայաստանի այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները։ Բնակչությունը տագնապի մեջ է։ Փաստորեն Հայաստանի օդային տարածքն անպաշտպան է, չկան ՀՕՊ համակարգեր։ Ի՞նչ, փող չկա՞։ Ծառայողական շքեղ մեքենաների, հսկայական աշխատավարձերի, պարգևավճարների, ոստիկաններին կաշառելու, ամեն այլ վայելքների համար լիքը փող կա, իսկ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ։ Սա պետություն չի, ի՞նչ դնես սրա անունը, եթե ոչ՝ ԲԱՐԴԱԿ»,-գրել է նա։
    16:45
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղությամբ
    Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես, կրակ է բացել Նորավան գյուղի բարձրավոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ, գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Ըստ նրա՝ կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը: Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին:
    16:37
    14.09.22
    Ավելին