Լրահոս
2022-09-14
-
ՔաղաքականՏարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության. Իրանի ԱԳՆ ղեկավարԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է Sputnik Ադրբեջանը: Իրանցի նախարարը իր երկրի մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությամբ և հայտարարել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության: Նրա խոսքով ՝ Իրանի համար կարեւոր են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը եւ նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։ «Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցերը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու օգտին եւ պատրաստ է օգնել դրան», - հավելել է Աբդուլլահիանը:Ավելին16:3014.09.22 -
Քաղաքական«Խաղաղ բնակիչներ են զոհվել». Ալեն Սիմոնյան«Խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել»,- այս մասին իմանում ենք խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակներից, որոնք նա ուղարկել է միջազգային գործընկերներին: Խաղաղ բնակիչների զոհվելու մասին ոչ մի այլ պաշտոնյա կամ գերատեսչություն մինչ այժմ չէր հայտնել: Միայն օմբուդսմենն էր տվյալ հրապարակել 4 վիրավորված քաղաքացիականների ու Գեղարքունիքի և Սյունիքի 14 գյուղից մոտ 2600 տեղահանվածի մասին: Մեր պաշտպանության նախարարությունը վիրավորված զինծառայողների մասին որևէ տեղեկություն չի հայտնում: Զոհերի մասին էլ նոր տվյալ չկա:Ավելին16:2214.09.22 -
ՔաղաքականՄիայն միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում․ Արմեն ՊապիկյանՍեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային: Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության են ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։ Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է:Ավելին16:1514.09.22 -
ՀասարակականԱՄՆ-ը 3,5 մլրդ դոլար կփոխանցի շվեյցարական հիմնադրամ Աֆղանստանի տնտեսության կայունացման համարՄիացյալ Նահանգներն Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3,5 միլիարդ դոլար կփոխանցի շվեյցարական թրաստային հիմնադրամ, միջոցները կուղղորդվեն Աֆղանստանի տնտեսության կայունացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: «Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար»,- ասված Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ ֆինանսավորումը տեղի կունենա՝ շրջանցելով Աֆղանստանի կառավարությունը, որը գլխավորում Է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:0714.09.22 -
ՔաղաքականԲաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»Բաքուն հայտարարել է, որ «պատրաստ է միակողմանի կարգով Երեւանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»։ Այս մասին հայտարարել են Բանտարկյալների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին:Ավելին16:0514.09.22 -
ՔաղաքականՈւզբեկստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել բանակցությունների միջոցովՈւզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը: «Ուզբեկստանում վստահ են, որ բոլոր հարցերը և խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցությունների, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, խորհրդակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք մաքսիմալ զսպվածության հույս ունենք և կողմերին կոչ ենք անում դիմել քաղաքական և դիվանագիտական բանակցությունների՝ իրավիճակի կայունացման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-շեշտվում է հաղորդագրությանԱվելին16:0014.09.22 -
ՄիջազգայինԵՄ-ն և ԱՄՆ-ը կկազմակերպեն հանդիպում Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ինդուստրիայի զարգացման շուրջԵվրամիությունն ԱՄՆ-ի հետ մտադիր Է կազմակերպել խորհրդաժողով Յոթի խմբի (G7) երկրների մասնակցությամբ` Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ներդրումային ռազմավարության քննարկման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Եվրամիության վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մենք կմիավորվենք ԱՄՆ-ից եւ Յոթի խմբի (G7) երկրներից մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար այդ պլանների կատարումը: Այդ առանչությամբ մենք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կհրավիրենք ղեկավարների հանդիպում՝ այդ ներդրումների համար նախագծերը վերանայելու եւ կենսագործելու համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:5214.09.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՀՀ ՊՆԺամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։ «Հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին»,- նշել է ՊՆ քարտուղարը։Ավելին15:4714.09.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Լարվածությունը միանշանակ պահպանվում է: Դուք գիտեք, որ երեկ որոշվել է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել սահման՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Նրանք երկրների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի»,- ասել է Պեսկովը: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի հասել հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի գոտի: «Որքան ես գիտեմ, առաքելությունը դեռ չի հասել: Ամեն դեպքում այդ որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել: Առաքելությունը դեռ պետք է ձևավորվի, տեղ հասնի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:Ավելին15:4514.09.22 -
ՔաղաքականՀայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է, միջազգային հանրությունը պետք է գործի. Լիոնի քաղաքապետՖրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է. Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն: Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը նրանց կողքին է:Ավելին15:3714.09.22 -
ՔաղաքականՏոյվո Կլաարը Ալիևի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սահմանային լարվածության կապակցությամբՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ հաղորդագրության՝ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ և Ալիևի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ:Ավելին15:3014.09.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Սոթքում կրակոցները վերսկսվել են, առնվազն 30 տուն ավերվել է. իրավիճակը՝ սահմանինԱվելին15:3014.09.22 -
Արտաքին քաղաքականությունԼուրջ պատերազմը, որ կարող է լինել Հարավային Կովկասում, լինելու է Իրանի դեմ. Թեհրանը պատրաստ էԼուրջ պատերազմը, որը կարող է սկսվել Հարավային Կովկասում, լինելու է պատերազմ Իրանի դեմ։ Այսպիսի հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Ըստ հաղորդագրության՝ Իրանը պատրաստ է ցանկացած էսկալացիայի՝ պաշտպանելու իր երկրի սահմանները:Ավելին15:2214.09.22 -
ՀասարակականԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՍեպտեմբերի 15-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում՝ սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին15:1514.09.22 -
ՔաղաքականՔՊ-ի «սթրեսային» օրենսդրական աշխատանքըՔՊ-ականները խորհրդարանում այսօր միաձայն ընդունել են նախորդ օրը քննարկած բոլոր նախագծերը՝ հարկային, մաքսային օրենսդրության փոփոխությունները, նաև աշխահագրական նշումների, սերմերի և տնկանյութերի մասին օրենքներում փոփոխությունները: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ամբիոնից հայտարարել է, թե ճիշտ են անում, որ սթրեսային իրավիճակում նման հարցեր են քննարկում։Ավելին15:1414.09.22 -
ՀասարակականԳյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին, Opel-ը վթարի է ենթարկվել, կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուց դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/14/1222159/Ավելին15:1114.09.22 -
ՀասարակականԱնվտանգության կանոնները՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքումՆերկայացնում ենք անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:0714.09.22 -
ՀասարակականՍոթքում ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով 30 տուն է ավերվել․ կան վիրավորներՄոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։Ավելին15:0614.09.22 -
ԱռողջապահականՌուսաստանում կորոնավիրուսով վարակման 51 735 դեպք են հայտնաբերել մեկ օրումՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 51 735-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերի թիվը՝ 98-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Մեկ օր առաջ երկրում արձանագրվել Էին վարակման 44 045 դեպք եւ 101 մահ, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 20 208 878 եւ 385 628: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 50 251-ով՝ նախորդ օ՛րվա 48 187-ի դիմաց, մինչեւ 19 195 104: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 4 481 քովիդով վարակված՝ նախորդ օրվա 4 663-ի դիմաց (նվազումը՝ 3,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 34 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, եւս հինգում իրավիճակը մնացել Է առանց փոփոխությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:0014.09.22 -
ՔաղաքականՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. ԿրեմլՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Այնուամենայնիվ, որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել, առաքելությունը դեռ պետք է ձեւավորվի», - ասել Է Պեսկովը լրագրողներին։Ավելին14:5214.09.22