Լրահոս
2022-09-14
-
ՔաղաքականՀասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլի այսօրվա ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիևի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ ու դա ներկայացվի որպես «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ է ստանալու, բայց ամեն դեպքում գնալու է այդ քայլին: Դա՞ էր ուզում ասել Նիկոլը, թե՞ ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ հաշվի առնելով նրա տեսակը՝ մարդիկ ամեն ինչ ընկալել են այնպես, ինչպես ներկայացրեցի վերևում: Սա ինքնախոստովանական ցուցմունք էր: Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում: Հայե՛ր, ոտքի՛:Ավելին21:4014.09.22 -
ՔաղաքականՏարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ ԲայրամովինԹեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով իրանական Fars լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը: «Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», - ասել է Իրանի արտգործնախարարը: Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով: «Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», - ասել է Աբդոլլահիանը: Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», - հավելել է Ամիր Աբդոլլահիանը:Ավելին21:3014.09.22 -
ՀասարակականՀրդեհ Նորավանի սահմանային դիտարկվող հատվածում․ փրկարարները զինծառայողի դի են հայտնաբերելՍեպտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:Ավելին21:2614.09.22 -
ՀասարակականԱրբեջանական ԶՈւ-ն Սոթքում թիրախավորել է լրագրողների խմբինRadar Armenia-ն գրում է․ Արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։ Նա հայտնում է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև Հանրային հեռուստաընկերության, Արմենպրեսի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։Ավելին21:2214.09.22 -
ՀասարակականՄենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել ՀայաստանինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային: «Այս դժվարին պահին ես ևս ուղարկում եմ ձեզ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թվիթերյան իր էջում գրել է Կապառոսը:Ավելին21:2014.09.22 -
ՔաղաքականՆոր դավաճանության նախապատրաստությո՞ւն․ Արա ԶոհրաբյանԱրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ « Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։»: Եթե այս նոր պատուհասը չկանխենք, ապա մոտ ապագայում լսելու ենք հետևյալ թեզը՝ «եթե չստորագրեի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթը (Սյունիքով միջանցք/ճանապարհ տալու փաստաթուղթը), ապա Հայաստանը կվերցնեին»: Թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, համարվում է ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ: Վերջին զարգացումները հիմքեր են տալիս պնդելու, որ գործ ունենք առերևույթ դավաճանության հանցագործության նախապատրաստության հետ: Իրավապահ մարմիններին կոչ եմ անում ստուգել: Հ.Գ. 09.11.2020թ. փաստաթղթից հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրեի, ակնհայտ է, որ ամբողջ Արցախը կվերցնեին և մեր 30 հազարանոց բանակը կհայտնվեր շրջափակման մեջ:»:Ավելին21:1014.09.22 -
ՔաղաքականՀրետակոծվող բնակավայրեր, այրվող սարեր. թշնամին հարվածում է Սոթքից՝ ԳորիսՈր հայ-ադրբեջանական այս ռազմական գործողությունների ժամանակ նաև խաղաղ բնակիչներ են զոհվել, այսօր իմացել ենք խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակներից, որոնք նա ուղարկել է միջազգային գործընկերներին: Խաղաղ բնակիչների զոհվելու մասին ոչ մի այլ պաշտոնյա կամ գերատեսչություն մինչ այժմ չէր հայտնել: Միայն օմբուդսմենն էր տվյալ հրապարակել 4 վիրավորված քաղաքացիականների ու Գեղարքունիքի և Սյունիքի 14 գյուղից մոտ 2600 տեղահանվածի մասին:Ավելին21:0014.09.22 -
Քաղաքական«Սյունիքը գրավելու օպերացիա». Ադրբեջանը փորձում է կտրել Հայաստանի հյուսիս-հարավ կապը«Ադրբեջանն այս ագրեսիայով արտահայտում է իր անբավարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից»,- այս միտքը Նիկոլ Փաշինյանինն է: Ի դեպ, ինքն էլ գիտի, որ այն կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի զավոտ հետևանքները Հայաստանի համար: Ռազմական փորձագետների համոզմամբ՝ Բաքվի անզուսպ ախորժակը պարզապես Սյունիք է ուզում: Այսօր ամենաթեժ մարտական գործողությունները եղել են Ջերմուկի ուղղությամբ, քաղաքի ելումուտը վտանգվել է ու սահմանափակվել: Ռազմական փորձագետների խոսքով՝ օկուպացրած Քարվաճառից Ջերմուկին հարվածելով՝ թշնամին փորձում է գրավել քաղաքը՝ այդպես Հայաստանից պոկելով Սյունիքը:Ավելին20:5014.09.22 -
ՍպորտՍալվադորցի կիսապաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ինԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Էլ Սալվադորի հավաքականի անդամ է, օրեր առաջ կրկին հրավիրվել է իր երկրի ազգային թիմ՝ արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակով: Էլ Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Ռեյեսը հանդես է եկել տեղի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում:Ավելին20:4014.09.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին հայտարարությամբԱրցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ․ «Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» «Միասնական հայրենիք» «Արդարություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ք. Ստեփանակերտ 14.09.2022թ․Ավելին20:3214.09.22 -
ՀասարակականՄիջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները. ՀՀ ՄԻՊԱդրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը։ Այս համատեքստում կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի մարդու իրավունքների մշտադիտարկման կամ առաջմղման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների ու դերակատարների կողմից փաստերի վերաբերյալ հանրային հստակ արձագանքը։ Ուստի, այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ստորև լուսանկարներ Ջերմուկ, Վերիշեն, Ակներ համայնքներից։Ավելին20:2814.09.22 -
ՍպորտIBA-ի համաժողովը կկայանա ԵրևանումԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` IBA-ի արտահերթ համաժողովը կկայանա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին: Համաժողովի ընթացքում քվեարկության դրվելու է մեկ հարց՝ արդյոք մասնակիցներն ուզում են նախագահի նոր ընտրություններ:Ավելին20:2514.09.22 -
ԻրավականՄալաթիայի ոստիկանները բացահայտել են ավազակությունըՍեպտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մասնավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք միջոցառումներ։ Օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարզվեց արարքը կատարողի ինքնությունը, նաև գտնվելու վայրը։ Հաղորդումից ժամեր անց 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իսակովի պողոտայում, ձերբակալվեց և բերվեց բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1514.09.22 -
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։ Ինչպես տեղեկացրել է Զայնետդինովը, առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։Ավելին20:0514.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանը ևս 10 քառակուսի կմ է օկուպացրել Հայաստանից. Փաշինյանը հաստատում էԱյսօր Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է նաև Հայաստանի տարածքային կորուստների մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել Հայաստանից: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ծանր որոշումներ կայացնել՝ հանուն խաղաղության և, որ, նրա բառերով, «հետաքրքիր չէ՝ ինչ կլինի դրանից հետո իր հետ, իրեն հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»:Ավելին20:0114.09.22 -
ՔաղաքականՀայտարարել ռազմական դրություն, մոբիլիզացնել ռեսուրսները. Սեյրան ՕհանյանՀայաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն է տեսնում Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ երկրի Անվտանգության խորհուրդը պետք է գնահատական տա ռազմաքաղաքական իրավիճակին և մոբիլիզացնի ռեսուրսներն ու պահեստազորայիններով համալրի առաջնագիծը:Ավելին19:5814.09.22 -
ԻրավականԹալինի ոստիկանները բացահայտել են դանակահարությունըՍեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ: Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն գյուղի և Կարմրաշենի մի քանի բնակչի միջև. բոլորն էլ երիտասարդներ: Վեճի պատճառը գիշերվա ժամին բարձր խոսելն էր: Հաշտության հասնել չէր հաջողվել, և մոտ մեկ ժամ անց վեճը բորբոքվել էր արդեն Ակունք գյուղի ճանապարհի սկզբնամասում` նոր մասնակիցներով: Հենց այստեղ էլ երիտասարդներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել տուժածին և դիմել փախուստի: Ակունք գյուղի ճանապարհի երթևեկելի մասում զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, իսկ ճանապարհի ձախ հատվածում գտնվել է հանցագործության գործիքը: Ձեռնարկված հետագա միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը՝ ժամը 16-ին, դանակահարողը եկել է ոստիկանության Թալինի բաժին ու ներկայացվել նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:5514.09.22 -
ՔաղաքականԳրագետ աշխատանքի պարագայում Հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան․ «Լույս»«Լույս» հիմնադրամը վերլուծություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև․ 44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը, թերևս, ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս Ադրբեջանի հետ այլ հարթակներում բանակցությունները՝ հատկապես Արցախին վերաբերվող հարցերի և այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ, միտված էին վերջնականապես փակելու ԵԱՀԿ ՄԽ-ի երկարամյա գործունեության էջը՝ դրանից բխող բացասական հետևանքներով։ Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից և դրանում շահագրգռված չեն գերտերություններից և ոչ մեկը։ Այս առումով կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր իրադարձության վրա․ - Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հետ։ - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում ՌԴ-ին օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունն ու լծակները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ավելի լայն համատեքստում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նա նաև հավելել է․ «Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ»։ - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարում է, որ Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։ Այս թվում է թե իրարից անկախ, բայց հայ-ադրբեջանական և Արցախյան հակամարտությունների տեսանկյունից հույժ կարևոր հայտարարություններն ու գործողությունները իրականում հայկական դիվանագիտության համար «հակահարձակման» նոր հնարավորություններ են բացում։ • Նախ հարկավոր է օգտագործել ՄԱԿ-ի ԱԽ և այլ կարևոր հարթակները, միջազգային հանրությանը հիմնավորելու համար, որ Ադրբեջանը պատրաստ չէ կյանքի կոչել Հայաստանի հետ որևէ միջազգային պայմանավորվածություն՝ առանց դրա նկատմամբ լուրջ և բազմակողմանի միջազգային վերահսկողության այնպիսի գերտերությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մյուս մշտական անդամները)։ Հետևաբար, այսպես կոչված «խաղաղության» բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այս դերակատարների համատեղ միջնորդության և երաշխիքների պարագայում։ • Անհրաժեշտ է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շրջանում ընկալելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ հարկավոր է միավորել ՀՀ-Ադրբեջան միջպետական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգերը՝ դրանք քննարկելով միասնական փաթեթով։ Կյանքը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ առկա է գոյաբանական խնդիր, և առանց Արցախի հիմնախնդրի համապարփակ լուծման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն անիրատեսական է, իսկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան՝ անխուսափելի։ • Պետք է հրաժարվել «խաղաղության համաձայնագրի» շուրջ այլ հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելուց՝ լինի դա Շանհայի համագործակցության կազմակերպության սպասվող Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում (որին Հայաստանից բացի մասնակցելու են նաև Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և այլն), թե ԵՄ հարթակներում (օրինակ Պրահայում Մակրոնի կողմից նախաձեռնված գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի կեսերին)։ • Հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նստաշրջանի մեկնարկը՝ հայկական կողմը կարող է նամակով դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից յուրաքանչյուրին՝ ՄԱԿ-ի ԳԱ հարթակն օգտագործելու համար ԵԱՀԿ ՄԽ-ը վերակենդանացնելու և վերջինիս միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպում նախաձեռնելու խնդրանքով, որը միտված կլինի «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացի վերսկսմանը, ինչը խաթարվել է Բաքվի վերջին ագրեսիաի պատճառով։ Եթե նույնիսկ Ադրբեջանը մերժի հանդիպման առաջարկը, ապա միայն հայկական կողմի առանձին հանդիպումը միաժամանակ 3 համանախագահների հետ կարող է շատ կարևոր դիվանագիտական ազդակ դառնալ։ • Առաջարկել համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։ • Փորձել վերակենդանացնել սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դեռ 2016թ-ի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-2020թթ կոպիտ դիվանագիտական ձախողումների արդյունքում։ Որքանո՞վ է իրատեսական այս հարցում հաջողության հասնելու հեռանկարը Անշուշտ ԱՄՆ-ՌԴ աշխարհաքաղաքական առճակատման և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում շատ դժվար է ՌԴ-ին և ԱՄՆ-ին դրդել դիվանագիտական շփումների և փոխզիջումների, սակայն վերոհիշյալ երեք հայտարարությունները այս հարցում որոշակի հույս են արթնացնում։ Ակնհայտ է, որ կողմերը առնվազն ընդունում են միմյանց դերակատարությունն այս հարցում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը նրանց հնարավորություն կտա վերաթողարկել դիվանագիտական շփումների գոնե այս վերջին խողովակը, ինչը շատ կարևոր է ուկրաինական ճգնաժամը կառավարելու և վերահսկողությունից դուրս չթողնելու տեսանկյունից։ ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերադառնալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, ՌԴ-ին հնարավորություն կտա խուսափել այս պահին իր համար անցանկալի ռազմական սրացումներից և պայմանական 2-րդ ռազմաճակատից։ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, նույնպես շահագրգռված կլինի այս հարցում, քանի որ տարածաշրջանում նոր ռազմական բախումը կարող է էլ ավելի սրել Եվրոպայում առանց այն էլ վատթարացող էներգետիկ ճգնաժամը, հատկապես եթե հաշվի առնենք ԵՄ որոշակի հույսերը՝ կապված ադրբեջանական և միջինասիական էներգակիրների հետ, որոնց մատակարարումը կարող է ընդհատվել՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկման պարագայում։ 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած արկածախնդրությունը վերջինիս համար ավարտվեց դիվանագիտական ֆիասկոյով, որին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և Ալիևի խոստովանությունն առ այն, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Չնայած, ի տարբերություն 2016թ-ի, այժմ ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքական իրադրությունը էապես փոխվել են՝ ոչ ի նպաստ հայկական կողմի, սակայն նույնիսկ այս պարագայում հնարավորությունների պատուհան դեռ առկա է, որից չօգտվելը աններելի կլինի։ Իհարկե, որևէ երաշխիք չկա, որ այս գործընթացը 100 տոկոսով հաջողությամբ կպսակվի, առավել ևս գործող իշխանության պարագայում, որը աչքի չի ընկնում արդյունավետ դիվանագիտությամբ և աշխարհաքաղաքական բևեռների միջև հմտորեն խուսանավելու ունակությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ առաջարկվող դիվանագիտական կոմբինացիան հաջողությամբ չպսակվի, ապա ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա իշխանությունների ձախողման, այլ ոչ թե գաղափարի սնանկության կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։ Ինչևէ, սա ստեղծված իրավիճակում այն սակավաթիվ հնարավորություններից է, որից պետք է կառչել և փորձել գոնե նվազագույն հաղթանակ գրանցել դիվանագիտական ճակատում՝ դյուզն ինչ մեղմելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային և տարածքային անդառնալի կորուստների ցավը։Ավելին19:5414.09.22