Լրահոս

2022-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող վերցնեն, ի՞նչ ասեմ. Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի մասին
    Hraparak.am-ը գրում է. Ջերմուկում թշնամու կողմից հրետակոծությունը շարունակվում է։ Մեզ ասացին, որ թշնամին ամեն գնով փորձում է ճանապարհ ստանալ Ջերմուկով դեպի Նախիջևան՝ այդպիսով ապահովելով իր համար այդքան բաղձալի միջանցքը, հիմա էլ ինտենսիվ կրակում է Կեչուտի, այսինքն՝ քաղաքի ձախ ափի ուղղությամբ։ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը Hraparak.am-ին ասաց, որ 10 րոպե է՝ կրակը դադարել է, բայց իրավիճակը լարված է։ «Տարհանում իրականացրել ենք, ովքեր որ պադվալներում են, մնում են, չենք կարողանում օգնել»,-ասաց նա։ Հարցին՝ ճանապարհը կրակի տա՞կ է, քաղաքապետն ասաց․ «Ճանապարհը չէր խնդիրը, էնտեղ ուրիշ խնդիր կար՝ դա էին ուզում խփել, ուղղակի ճանապարհի կողքերն էր ընկնում։ Ռազմական օբյեկտ կա՝ չեմ կարող ասել»։ Իսկ Ամուլսարի ուղղությամբ փորձո՞ւմ են առաջանալ, հնարավո՞ր է՝ սարն էլ են ուզում վերցնել, Վահագն Արսենյանն ասաց․ «Թող վերցնեն, ի՞նչ ասեմ, չեմ կարող ասել։ Բայց էդ կողմի վրա չեն կրակում»։ Վահագն Արսենյանն ասաց նաև, որ քաղաքում ավերածություններ, վնասներ չկան, միայն զորամասն է, նաև ասաց, որ քաղաքի բնակիչներից զոհեր ու վիրավորներ չկան։
    14:30
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել
    Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Նրանք հիշեցրել են, որ հայկական կողմն այս պահին պաշտոնապես հաստատված 49 զոհ ունի, թվերը ճշտվում են: «Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ, նախապես ծրագրված, կանխամտածված ագրեսիան՝ հրատապ անհրաժեշտություն կա ԵՄ-ի կողմից ձեռնարկելու վճռական և համարժեք գործողություններ, քայլեր՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կանխելու հետագա էսկալացիան տեղում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է հրատապ, բազմամակարդակ միջամտություն ունենա՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան և համոզվելու, որ այն չի կրկնվի՝ արդյունավետ պատժամիջոցների մեխանիզմի կիրառման միջոցով։ Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին և Ադրբեջանի անկասելի ագրեսիայի, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող հայ ժողովրդին»,-շեշտել են ԵԽ պատգամավորները: Նրանք նաև ԵՄ բարձր ներկայացուցչին խնդրել են հնարավորինս շուտ տեղեկացնել իրենց, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն կարող է պատասխանատվությամբ և արդյունավետ կերպով պաշտպանել Հայաստանին։ Բորելին դիմած պատգամավորների թվում են Էմանուիլ Ֆրագկոսը, Լարս Պատրիկ Բերգը, Բեատա Կեմպան, Եվա Կաիլին, Կոստաս Մավրիդեսը և այլք:
    14:22
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
    Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունն Իրանում: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար: Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
    14:15
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ՀՀ-ն վերանա քարտեզից, օտար երկրներում բնակվող հայերը կդառնան գնչուների ու ասորիների պես. Մադոյան
    Համայնքային գործիչ Խորեն Մադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատուկ Սփյուռքի անտարբերների համար: Աշխարհով մեկ սփռված ողջ հայկական սփյուռքի մեր ազգակիցները՝ Տոկիոյից մինչև Արգենտինա, Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Ավստրալիայից մինչև Կանադա` պետք է հստակ գիտակցեն մի պարզ իրողություն։ Եթե Աստված մի արասցե Հայաստան պետությունը վերանա աշխարհի քարտեզից (Հայաստանը «դե յուրե» ներկայացնողները վարում են հենց այդ քաղաքականությունը), ապա օտար երկրներում բնակվող բացառապես բոլոր հայերը իրենց բոլոր բնակավայր երկրներում անմիջապես վերածվելու են 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի քաղաքացիների։ Գնչուները, ասորիներն ու քրդերը դրա վառ օրինակներն են։ Պետություն չունեցող ազգերի ճակատագիրն է այդպիսին։ Վառ օրինակներն ավելին են։ Իսկ այն, թե ինչու են վարում հենց այդ քաղաքականությունը՝ ավելի քան պարզ է։ Այնքան են խորացել իրենց ոճիրների մեջ, Հայի արյան մեջ, որ արդեն գիտակցում են՝ եթե Հայաստան պետությունը իր գոյությունը պահպանի, ապա իրենց պատասխանատվությունն անխուսափելի է դառնալու։ Իսկ այդպես՝ չկա պետություն` չկա պատասխանատվություն: Ովքեր այս պարզունակ իրողությունը դեռևս չեն ընկալում՝ կարող են շարունակել պահպանել իրենց քառամյա «լռության ուխտը», բայց այսօրվանից սկսեն նախաձեռնել ազգությունը փոխելու գործընթացը։ ՀԳ. Եվ որևէ մեկի մտքով հանկարծ թող չանցնի՝ այս ամենից հետո փորձել հայրենասիրության դասեր տալ»։
    14:07
    14.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անդրանիկ Քոչարյանը սպառնում է զոհվածների հարազատներին
    ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ամեն ինչ անելու է, որ զոհված զինծառայողների՝ խորհրդարանի դարպասների մոտ հավաքված հարազատներին առաջնագիծ տանելու որոշում կայացվի: Համենայն դեպս նա այսօր հայտարարել է, որ երեկ Հովիկ Աղազարյանի վրա հոխորտացած տղամարդուն ու նրա նմաններին պետք է առաջնագիծ տանել: Իսկ այդ ակցիայի մասնակիցները հենց զոհվածների հարազատներն էին: Ակցիայի ընթացքում մի աղջիկ էլ ջուր էր լցրել Հովիկ Աղազարյանի վրա:
    14:04
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոթքի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):
    14:03
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ուժերը կրակել են Տեղ գյուղի բնակչի վրա
    Ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։ «Առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետեւից, ադրբեջանցիները կրակել են եւ արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան, նա գիտակցության է եկել»,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
    14:02
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է հանցագործության 23 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը․ ՀՀ ՄԻՊ
    Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ ❗Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ ❗Ըստ պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ ❗Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։ Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցներրի թիրախավորման դեպքեր։ ❗Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։ Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով։ ❗Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։ ❗Ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակը, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, շատ վտանգավոր է և ըստ նախորդիվ փորձի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։ Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով գրավոր կերպով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին։
    13:56
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար
    Եվրամիությունը մտադիր Է Էապես ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի եւ Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով ԵՄ-ի վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մարտին մենք Ուկրաինան հաջողությամբ միացրեցինք մեր միասնական Էներգացանցին: Դա պլանավորվել Էր 2024 թվականին, իսկ մենք դա արեցինք երկու շաբաթում,- ասել Է նա:- Եվ այսօր Ուկրաինան Էլեկտրականություն Է մատակարարում Եվրամիությանը: Ես կցանկանայի Էապես ավելացնել այդ դրական առեւտրական փոխանակումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:52
    14.09.22
    Ավելին
  • Իշխանասարի ուղղությամբ կրակոցները դադարել են. համայնքի ղեկավար
    Իշխանասարի ուղղությամբ կրակոցները դադարել են այսօր առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Իշխանասարի ուղղությամբ թշնամին հրետանի է կիրառել գիշերը ժամը 4-ից:
    13:51
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանը պատրաստ է տրանզիտ երկիր դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի համար
    Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքմենական Нейтральный Туркменистан թերթը՝ ամփոփելով Աշխաբադում կայացած թուրքմենա-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները: «Խոսելով վառելիքի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր Իրանի ենթակառուցվածքների միջոցով»,- գրել է թերթը:
    13:45
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, հաղորդում է «Ինֆոտեկա24» տելեգրամյան ալիքը։ Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։ Նշվում է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։
    13:38
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել
    Թուրքիայի Մուղլա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհը սպառնում է բնակելի թաղամասերին, չորեքշաբթի առավոտյան հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ «Մուղլայի Ուլա շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Քամու ազդեցության տակ աճող հրդեհը սպառնում է որոշ բնակավայրերի։ Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են 31 վերգետնյա մեքենա, 19 ջրամատակարարման մեքենա, 23 ցամաքային թիմ, 5 բուլդոզեր եւ Մուղլայի շրջանային անտառտնտեսության շուրջ 100 աշխատակից, ինչպես նաեւ քաղաքապետարանների հրշեջ բրիգադներ»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ հրդեհը սպառնում է որոշ բնակելի թաղամասերին:
    13:37
    14.09.22
    Ավելին
  • Թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել Սիսիանի ուղղությամբ. համայնքապետի թեկնածու
    Վաղ առավոտից թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել Սիսիանի ուղղությամբ: Համայնքապետի թեկնածու Աշոտ Ավագյանն է այս մասին ասել «Հայլուրի» հետ զրույցում: Նրա տեղեկություններով՝ հակառակորդը դիրքեր է գրավել Իշխանասարի ու Ծղուկ սարի ուղղությամբ:
    13:36
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը. իտալացի պատգամավոր
    Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: «Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը: Հույս ունենք, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու։ Պետք է վերջ դնել պարերազմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
    13:30
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական ուժերը կրակել են խաղաղ բնակչի վրա
    Ադրբեջանական ուժերը կրակել են խաղաղ բնակչի վրա․ այս մասին հայտնում է ՍիվիլՆեթի Գորիսի թղթակիցը։ Տեղ գյուղի բնակիչ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նրա ուղղությամբ։ Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։
    13:29
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը կստեղծեն կիսահաղորդիչներ արտադրողների դաշինք
    Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաեւ Թայվանն սկսել են նախապատրաստական կոնսուլտացիաներն առավել բարձրտեխնոլոգիական կիսահաղորդիչների կայուն արտադրության եւ դանց մատակարարման քառակողմ կառույց ստեղծելու շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է The Asahi թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնում Թայվանի ներկայացուցչությունը: Ինչպես նշում Է հրատարակությունը, երեք երկրները եւ չինական կղզին շատ բանով վերահսկում են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրությունը, որոնց մատակարարումները համավարակի պայմաններում կատարվում Էին ընդհատումներով: Նոր կառույցը կոչված Է կազմակերպելու այդ արտադրանքի մատակարարման ավելի հաջող միջազգային շղթաներ: Այն կարող Է նաեւ վերահսկել եւ սահմանափակել կիսահաղորդիչների մատակարարումներն, օրինակ՝ մայրցամաքային Չինաստանին, նշում Է The Asahi-ն: Աշխարհում կիսահաղորդիչների խոշորագույն արտադրողը՝ Թայվանի TSMC կորպորացիան, ԱՄՆ-ի Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) կառուցում Է խոշոր գործարան՝ նախագծում ներդնելով 12 միլիարդ դոլար: TSMC-ի մասնակցությամբ կիսահաղորդիչների արտադրության լայնընդգրկուն ձեռնարկություն Է ենթադրվում նաեւ գործարկել 2024 թվականին Ճապոնիայի Կյուսյու կղզում: Այդ նախագծում ներդրումները գնահատվում են 7 միլիարդ դոլար, Ճապոնիայի կառավարությունը պատրաստ Է ստանձնելու այդ գմարի կեսը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսին ստորագրել Է օրենք երկրում կիսահաղորդիչների արտադության զարգացման համար 280 միլիարդ դոլար հատկացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:22
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար. ՊՆ
    Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ «Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է», - այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    13:22
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին
    Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: «Երկրի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների սահմանին առկա լարվածությամբ: Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
    13:15
    14.09.22
    Ավելին