Լրահոս
2022-09-14
-
ՀասարակականԱդրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքըԱդրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը: «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի արտահաստիքային թղթակիցն այս պահին Սոթքում է. նա տրամադրել է լուսանկարներ վնասված շինությունից:Ավելին19:4514.09.22 -
ՀասարակականՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին և իտալական «Ինտեր»-ի ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի դեմ»:Ավելին19:3514.09.22 -
ՔաղաքականՄիակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը․ Լևոն ՔոչարյանԼևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի՞նչ անել 2 օր է մտածում եմ, թե ի՞նչ պետք է անել ու դժվարանում եմ ճիշտ պատասխանը գտնել: Հետո շատերն, իհարկե, կսկսեն հետհայացք գցելով վերլուծել, թե ինչ էր պետք անել, որը չարվեց, և ինչ չպիտի արվեր, որն արվել է: Բայց պետք է հասկանալ հիմա, վերլուծելով այս պահին եղած հնարավոր սցենարները և դրանց հետևանքները, առանց հուզականության: Չեմ ուզում խոսել նրա մասին, որ արդեն քանի տարի է այս աղետի մասին խոսում ենք շատերս, չեմ ուզում խոսել նրանից, թե ինչպես այս մահաբերները շարունակեցին իշխել, չեմ ուզում մեղադրել ժողովրդին, առանձին խմբերի, դաշնակիցներին, այլ խոսել այս պահին այս կետից մեր անելիքներից, գիտակցելով, որ առանց սրանց հեռացման որևէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ և ինքնախաբեություն եմ համարում: Եվ ուրեմն ի՞նչպես սրանց վռնդել և փորձել ազգային կառավարություն ձևավորելով շտկել իրավիճակը: Եթե սա չեն հասկանում ուժային կառույցները(ՊՆ, ոստիկանություն, ԱԱԾ), ապա միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը: Սահմանին ունենալով այս ծանր վիճակը, նման կոչ անելը չգիտեմ ի՞նչ արձագանք կունենա, իսկ իշխանական քարոզչական մեքենան վստահաբար կլծվի համոզելու մարդկանց, որ ընդդիմությունն իբրևէ թե օգտագործելով այս ծանր վիճակը, աթոռակռվով է զբաղված(իհարկե շրջանցելով այն փաստը, որ այս ծանր վիճակի պատասխանատուն իրենց ապիկար դավաճանական կառավարման արդյունքն է) ու հետագա էլ ավելի ցավալի արդյուքների մեղավոր կարգել նման կոչեր անողներին: Հասկանու՞մ է արդյոք մեր հասարակությունն այս ամենը, պատրա՞ստ է արդյոք դուրս գալ փողոց և ստիպել սրանց հեռանալ, մի կողմ դնելով եկրորդական հարցերը: Բողոքի նախկին ալիքների արդյունքները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ լայն շերտերը չէին գիտակցում ահագնացող աղետի հետևանքները. արդյո՞ք վերջին օրերը փոխեցին դա:Ավելին19:3414.09.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են Սոթքի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըՍեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։28-ին, Գեղաքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:11-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):Ավելին19:2514.09.22 -
ՔաղաքականԲաքուն տեղեկացրել է Կարմիր Խաչին՝ հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին. Զառա ԱմատունիԲաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին, News.am-ին ասել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։ Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չեն մանրամասնել։ «Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։ Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ, պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,– ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավարը։Ավելին19:2314.09.22 -
ՔաղաքականՆորվեգիայի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ՀՀ և Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունման մասին դեռ խոսք չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը։ «Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:Ավելին19:2114.09.22 -
ԱռողջապահականԱդրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիներից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներումՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:Ավելին19:1514.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանի այս ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։ Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։Ավելին19:1514.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովինՍտեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը:Ավելին19:1414.09.22 -
ՔաղաքականՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնիցՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից: ԲԴԽ-ն որոշումը կայացրել է այսօր: «2022 թվականի սեպտեմբերի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի 17.08.2022 թվականի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝ 1. Արմեն Հարությունյանին, իր դիմումի համաձայն, ազատել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման մեջ, որը ստորագրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից»: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր անցյալ տարվա նոյեմբերի 15-ից:Ավելին19:0514.09.22 -
Սոթքից մինչև Գորիս, ամբողջ սահմանագծով, թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները. ՊՆԺամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 15։00-17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-եր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին19:0214.09.22 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը հաստատել են Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը: «Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա:Ավելին19:0114.09.22 -
ՀասարակականՄեծ Մանթաշ բնակավայրում շչակ է փորձարկվելուՍեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին18:5514.09.22 -
ՔաղաքականՀռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համարՀռոմի պապը կոչ է արել աղոթել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար, հաղորդում է Սպուտնիկ Ղազախստանը։ «Տագնապով իմացա, որ այս ժամերին Կովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախներ են բռնկվել»,-ասել է Հռոմի պապը Նուր Սուլթանում պատարագի ժամանակ: Նա կոչ է արել շարունակել աղոթել այս երկրներում խաղաղ կարգավորման համար։Ավելին18:5314.09.22 -
ՔաղաքականՀայտնի է, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Գեղարքունիքում«Հայկական ալիք»-ին հաջողվել է բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում վերհանել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը Գեղարքունիքի մարզում թշնամական առաջխաղացման ուղղություններն ու խորությունը։ Այսպես՝ Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։ Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին և հայտնվելով Վերին Շորժա բնակավայրից շուրջ 700 մ հեռավորության վրա։ Նորաբակի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին և հայտնվելով Նորաբակ բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա։ Հաշվի առնելով դեռևս 2021 թ․-ին այս ուղղությամբ Ադրրբեջանի գրաված հայկական հողերի մակերեսը՝ ընդհանուր առմամբ թշնամին այդ ուղղությամբ գրավել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքի շուրջ 150 կմ²-ը, որ նույնն է թե՝ 15000 հեկտար։Ավելին18:5014.09.22 -
ՀասարակականՋերմուկի դիրքերում զոհվել է Շուշիի մատույցներում իր խմբով հերոսացած կապիտան Արման ԶաքարյանըYerkir.am-ը գրում է․ Ռազմաճակատից հասած առաջին լուրերը վերստին կորստի անամոք ցավով համակեցին հայ ազգին. նոսրանում են ՀՀ ԶՈւ մարտական բարձր պատրաստվածությամբ սպայակազմի շարքերը, պատերազմը խլեց նրանցից շատերի կյանքը: Ջերմուկի պաշտպանական դիրքերում երեկ զոհվեց ՌԴ Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ, կապիտան Արման Զաքարյանը: Նա 2020թ. Շուշիի մատույցներում հատուկ նշանակության իր խմբով հերոսաբար մարտնչեց` խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհով հակառակորդի զորքի առաջխաղացումը։Ավելին18:4814.09.22 -
ՀասարակականԿապանում երեկ բժիշկ է զոհվել՝ զինվորին փրկելիս, այսօր վիրավորներ ունենքՍյունիքում և Սոթքում 40 ժամ շարունակ հրետանու կրակոցների ձայնը չի դադարում։ ՊՆ-ն էլ րոպեներ առաջ հաղորդեց, որ ծայրահեղ լարված է վիճակը է հայ ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով։ Այսօր դիրքերից վիրավորներ են իջեցրել Սիսիանի հոսպիտալ, նաև Սյունիքի հիվանդանոցներ, իսկ երեկ Կապանում բժիշկ է զոհվել, վիրավոր զինծառայողին փրկելու ժամանակ։ Բայց այս մասին լռում է ՊՆ-ն, պաշտոնական հաղորդումներից գոնե մեկում չի ասվել այսօր վիրավորում ստացած զինծառայողների ու դիրքային կորուստների մասին։ Սյունիքի աղբյուրներից ստացած Yerevan.Today-ի ինֆորմացիան չհերքվեց ՊՆ լրատվականի կողմից, ասացին՝ սպասում են տվալների ճշգրտմանը, որպեսզի ամբողջական տվյալներ հաղորդեն, այդ թվում զոհերի ցանկ։ Նկատենք, զոհերի նախնական թիվ է հրապարակել վարչապետը ԱԺ ամբիոնից՝ 105, բայց անուններ չկան, դիրքային բնագծերի կորուստներ ենք ունեցել երեկ Սյունիքում, մեծ թվով զինծառայողների մարմիններ մնացել են թշնամուն անցած տարածքում․ հաղորդվեց, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել՝ երեկ զոհված 100 զինծառայողների մարմիններ հանձնել հայկական կողմին։ Իսկ դա նշանակում է առնվազն ավելին, և վստահաբար վիրավորներ ունենք ադրբեջանցիների մոտ, որոնք գերի են դարձել, ու նրանց մասին որոշ տեսանյութեր տարածում են ադրբեջւանական տելեգրամային ալիքներ։ Սյունեցիների խոսքով՝ Սիսիանի հոսպիտալում տեղ չկա, Սյունիքի քաղաքային հիվանդանոցներում մեծ թվով վիրավորներ ունենք, ու բնակիչներն ապշած են, որ երկու օր շարունակվող պատերազմական գործողություններին չի տրվում պատշաճ գնահատական, Փաշինյանն ու թիմակիցները խուսափում են պատերազմ բառից․ իսկ Նիկոլ Փաշինյանը ներքին ռեսուրսները թողած՝ դիմել է ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ ուժերը օգնության հասնեն։Ավելին18:4714.09.22 -
ՔաղաքականԵթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ. Անժելա ԷլիբեգովաԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ԱԺ-ն 10-րդական հարցեր ա քննարկում նիստին, իշխող ուժի պատգամավորները կոչ են անում խաղաղվել թշնամու հետ, անվանում են պատերազմը «սադրանք» ու «սահմանային միջադեպ», ՊՆ-ն էլ թշնամուն անվանում ա հակառակորդ, ես միջազգային հանրությունից ինչ պահանջեմ՞։ Ոնց ներկայացնում են, տենց էլ արձագանքում են։ Միջազգային մեդիաների ու իրավապաշտպան կառույցների տեղը չգիտեն՞, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների տեղը չգիտեն՞, սոցցանցերը որպես քարոզչության մեխանիզմ օգտագործելու ձևը չգիտեն՞: Ամեն ինչ էլ գիտեն ու ոչինչ չանելը իրենց ապիկարությունից ու հիմարությունից չի։ Լրիվ մտածված ու միտումնավոր ա»։Ավելին18:4614.09.22 -
ՔաղաքականԷրդողանը Պուտինի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։ Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Սամարղանդում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։Ավելին18:4514.09.22 -
ՀասարակականԱդրբեջանցիների կողմից ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը հրետակոծելու հետևանքով տուժածներ չկանՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով սահմանապահ ծառայության աշխատակիցներ չեն տուժել։Ավելին18:4414.09.22