Լրահոս
2022-10-28
-
ՔաղաքականԻնչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա. Արտակ ԶաքարյանՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի»մասնագիտությունը: Քաղաքագետի, թուրքագետի, արաբագետի, արևելագետի, ճարտարագետի և այլ փորձագետերի կողքին կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև «դավաճանագիտության» համար: Միևնույն է, մի օր պետք է պարզվի, թե ինչու՞ և ինչպե՞ս են Հայաստանի թավշյա իշխանությունները տապալել Հայ ժողովրդի` զոհողություններով ու հերոսություններով լեցուն երեսնամյա պայքարը: Ինչպե՞ս և ինչու՞ են հասել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քննարկմանը: Ինչպե՞ս և ինչու՞ են բարոյալքել, պարտության մատնել հերոսական ուղի անցած և կայացած Հայկական բանակին: Ինչպե՞ս և ինչու՞ են հակառակ գնացել իրենց իսկ հռչակած «հեղափոխության արժեքներին»: Ինչպե՞ս և ինչու՞ են անտեսվել և\կամ ստորացման ենթարկվել իրենց իսկ ընտրած ժողովրդի անքակտելի իրավունքները: Ինչպե՞ս և ինչու՞ են ադրբեջակական օկուպացիայի հասցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները: Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա և այլն: Հարցադրումների և հիմնախնդիրների մի ամբողջ համախմբություն է ի հայտ գալու պատմագիտության և քաղաքագիտության համար, որի ուսումնասիրողները, կամա թե ակամա, դառնալու են «դավաճանագետ»»:Ավելին20:5028.10.22 -
Արտաքին քաղաքականությունԹբիլիսին Երևանին և Բաքվին միավորելու մեծ ներուժ ունի․ Տոյվո ԿլաարՀարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ «Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է դառնում: Այսպիսով, Վրաստանը մեծ ներուժ ունի որպես խրախուսող, գաղափարներ առաջարկող կողմ»,-Aliq Media-ի փոխանցմամբ՝ «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կլաարը։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան այս երեք երկրների համար․ «Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»։ Տոյվո Կլաարն ասում է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում. «հետաքրքրության օբյեկտը խաղաղ և զարգացած Հարավային Կովկասն է»։ «Դիտորդական առաքելությունն այն է, ինչ մենք կարող ենք անել կարճաժամկետ հեռանկարում, բայց այն չի կարող երկար տևել: Որոշ ժամանակով Վրաստանից առաքելության մի մասը տեղափոխում ենք Հայաստան-Ադրբեջան սահման»,- ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ անդրադառնալով նաև Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Լյուքսեմբուրգում օրեր առաջ ԵՄ արտգործնախարարների ընդունած որոշմանը։Ավելին20:4028.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պուտինը սպասում է հայ ժողովրդի որոշմանը. ՀԱՊԿ նիստ՝ Սոչի գագաթնաժողովից առաջԱվելին20:3028.10.22 -
ՀասարակականՀայկական բեռնատարները կուտակվել են Լարսում. մի մասը հետ է գալիս փչացած ապրանքով․ «Հետք»«Հետք»-ը գրում է․ Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են: «Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը: Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով: Տեսանյութում վրացական կողմում առաջացած հերթերն են այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ:Ավելին20:2928.10.22 -
ՔաղաքականՀարգել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ամրապնդել հայ-ռուսական կապերը. «Լազարյան ակումբի» ուղերձներըԱյսօր Լազարյան ակումբի նիստին տեսակապով միացած Զատուլինը նորից խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև վստահ է, որ նոր արնահեղությունից խուսափելու համար այդ իրավունքը պետք է հարգվի: Ակումբի անդամները հույս ունեն, որ շուտով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր ռազմավարություն կմշակվի: Ստեփանակերտից տեսակապով նիստին միացած Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ է այդ կարծիքին: Նա կոչ է արել եղբայրական ռուս ժողովրդի հետ ձեռք ձեռքի տալ նոր հաղթանակներ տոնելու համար:Ավելին20:2028.10.22 -
ԱշխարհԱղավնիների մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիներիԼա Մանշի Ջերսի կղզում աղավնիների մոտ ախտորոշվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Կենդանիների խնամքի կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ թռչունները վարակված են պարամիքսովիրուսով։ Այս վարակը վտանգավոր է աղավնիների համար, սակայն չի փոխանցվում այլ տեսակի թռչուններին։ Հիվանդության դրսևորումներից մեկը նյարդաբանական է. վարակված աղավնիների մոտ պարանոցը խիստ կորացած է, կարող են ի հայտ գալ թևերի ցնցումներ և կոորդինացիայի հետ կապված խնդիրներ։ Նկատվում է նաև թուլություն, նիհարություն և կանաչ կղանք։ Բոլոր հիվանդ աղավնիները պետք է էֆթանազիայի ենթարկվեն, քանի որ վիրուսն անբուժելի է և արագ է տարածվում։ Bird Exotics անասնաբուժական ծառայության ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն այս պնդման հետ։ «Վիրուսը բուժելի չէ, սակայն անասնաբույժի աջակցող օգնությունը կարող է նվազեցնել դրա ծանրությունը և անկումների հավանականությունը», – ասվում է կազմակերպության կայքում:Ավելին20:1028.10.22 -
ԱշխարհԱվստրալիայում 34-ամյա մի կին ապօրինի բնակություն է հաստատել բազմազավակ ընտանիքի տանըՍիդնեյից մի ընտանիք արձակուրդից տուն է վերադարձել և հայտնաբերել այնտեղ ապրող մի անծանոթ կնոջ, հաղորդում է News.com.au-ն: Պորտալի տվյալներով՝ տեղի բնակիչները հանցագործին տվել են «Ոսկեծամիկ» մականունը, որը հղում է «Ոսկեծամիկն ու երեք արջը» հայտնի հեքիաթին (ռուսերեն տարբերակով՝ «Մաշան և երեք արջերը»)։ Սիդնեյի ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ մի կին կոտրել է բազմազավակ ընտանիքին պատկանող տան փականը։ Հանցագործն այնտեղ ապրել է վեց օր՝ ուտելիք է պատրաստել, նրանց հագուստը հագել և նույնիսկ վթարի է ենթարկել ընտանիքի մեքենայով։ Հաղորդվում է, որ տանտերերը կնոջը գտել են բազմոցին նստած՝ հեռուստացույց դիտելիս: Ոստիկանները 34-ամյա կնոջը մեղադրանք են առաջադրել։Ավելին20:0028.10.22 -
ՔաղաքականՆիկոլից և Աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ․ Գեղամ ՆազարյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, գրում է. «Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլեւս որեւէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին եւ նրանց ծնողներին։ Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը Նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր եւ հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած եւ թաղենք հինգհազարամյա մեռելին։ Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... Եւ մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։ Ցինիզմը ավելացնելով Նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր եւ նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։ Հայեր, ՀՀ քաղաքացիներ, Նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։ Իսկ հիմա շատ պարզ եւ հստակ Նիկոլից եւ աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար եւ անհապաղ հեռանալ։ Չքվեք»։Ավելին19:5028.10.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀայաստանումՀոկտեմբերի 28֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:Ավելին19:4028.10.22 -
ԻրավականԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակՀՀ վերաքնիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց փոխել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։ Արդյունքում որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, սակայն այս փաստարկը փաստաբանն անհիմն է համարում։Ավելին19:3028.10.22 -
ՏնտեսականՌուսաստանում նվազել Է տնտեսական ակտիվությունը. ՌԴ ԿԲ-ի ղեկավարՏնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել Է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: «Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել Է նվազել: Պատճառներից կարելի Է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»,-հայտնել Է ԿԲ-ի ղեկավարը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:2028.10.22 -
ՄիջազգայինԼեհական բանակն ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչուներըԼեհական բանակն ստացել Է առաջին Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը: Երկրի հյուսիս-արեւելքի Միրոսլավեց քաղաքի անօդաչու օդանավերի 12-րդ բազային Bayraktar-ների հանձնման հանդիսավոր արարողությունը հեռարձակել Է Լեհական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առաջին Bayraktar-ներն արդեն 12-րդ բազայում են, զինվորներն ուսուցում են անցել Թուրքիայում»,-հայտարարել Է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Չկա ժամանակակից բանակ առանց դրոնների, առանց մարտական դրոնների»,-հավելել Է Բլաշչակը, ճշտելով, որ լեհական բանակում Bayraktar-ները կատարելու են «ինչպես հետախուզական, այնպես Էլ հարվածային գործառնություններ»: Նա ճշտել Է, որ, բացի դրոններից, Լեհաստանին մատակարարվել են ռադարներ եւ հսկիչ կայաններ: Պարտավորագրի ընդհանուր արժեքը կազմել Է 270 միլիոն դոլար: Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը համաձայնագիր Է կնքել Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի չորս համալիր (24 հատ) գնելու շուրջ: Դրանք սպառազինված են հակատանկային հրթիռներով: Bayraktar-ն արտադրում Է "Baykar Makina" թուրքական մասնավոր ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին19:1028.10.22 -
ԱշխարհՄոտոցիկլետի սաղավարտների մասին օրենքի չեղարկմանը հասած փաստաբանը մահացել է առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու ժամանակԱմերիկացի փաստաբանը, ով ավելի քան մեկ տասնամյակ դեմ էր մոտոցիկլետների սաղավարտների պարտադիր կրման մասին օրենքին և կարողացավ հասնել դրա չեղարկմանը, մահացել է առանց սաղավարտ մոտոցիկլետ վարելիս վթարի ենթարկվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ, 66-ամյա Ռոն Սմիթը 62-ամյա ընկերուհու՝ Բրենդա Ջինան Վոլպի հետ մեկ այլ բայքերի հուղարկավորությանն էր գնում: Նա չի հասցրել դանդաղեցնել արագությունը և բախվել է տրակտորին կցված կցասայլին: Տղամարդն ու նրա ուղևորը զոհվել են։ Դիահերձումը հաստատել է, որ և՛ տղամարդը, և՛ կինը մահացել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի հետևանքով։ «Հնարավոր է, որ եթե սաղավարտ կրեին, ողջ մնային, դա կմեծացներ նրանց ողջ մնալու հավանականությունը»,- ասել է մոտոցիկլետների անվտանգության մասնագետ Էրիկ Թեոն: Սմիթը եղել է American Bikers for Education-ի անդամ, որը լոբբինգ է իրականացրել սաղավարտի պահանջը հանելու համար: Նա փորձառու իրավաբան էր և ցանկանում էր, որ մարդիկ իրենք որոշեն, թե արդյոք սաղավարտի կարիք ունեն։ Սաղավարտ կրելը նվազեցնում է մոտոցիկլավարի մահվան հավանականությունը 37 տոկոսով, իսկ ուղևորինը՝ 41 տոկոսով, ասվում է Ճանապարհների երթևեկության ազգային վարչության ուսումնասիրության մեջ։ Այն նահանգներում, որտեղ օրենքը չի պահանջում մոտոցիկլավարներին սաղավարտ կրել, 2020 թվականին նրանց մահվան դեպքերի թիվը զգալի մեծ է եղել: Ֆլորիդայում օրենքը փոխվեց 2000 թվականին: Նոր պահանջների համաձայն՝ 21 տարեկանից բարձր մոտոցիկլավարները արդեն պարտավոր չեն սաղավարտ կրել, եթե նրանց դժբախտ պատահարից ապահովագրությունը գերազանցում է $10,000-ը:Ավելին19:0028.10.22 -
Արտաքին քաղաքականություն«Զուգարանը չի աշխատում, Ռուսաստանն է մեղավոր». Պուտինը անեկդոտ է պատմում և դիմում եվրոպացիներին«Ռուսաստանը Արևմուտքի թշնամին չէ, այլ ընկերը»,- հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ եվրոպական երկրները դարձել են իրենց իսկ «վտանգավոր, արյունոտ ու կեղտոտ» խաղի զոհերը: Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով ձմռան շեմին առանց լույսի ու գազի մնացած եվրոպացիներին Պուտինը անեկդոտ է պատմել:Ավելին18:5028.10.22 -
ՄիջազգայինՌուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումներն աճել են մինչև պարտավորագրով ծավալների 65 տոկոսըՌուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումները վերջին մի քանի շաբաթում աճել են մինչեւ պարտավորագրով նախատեսված ծավալների 65 տոկոսը՝ վերջին ամիսների 30 տոկոսի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել Է OMV-ի ղեկավար Ալֆրեդ Շտեռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը շարունակում Է գազ մատակարարել Ավստրիա: Նախորդ մի քանի ամիսներին մատակարարումները եղել են շուրջ 30 տոկոս, բայց վերջին մի քանի շաբաթում դրանք աճել են մինչեւ 65 տոկոս»,-ասել Է նա: Ավելի վաղ Ավստրիայի կլիմայի պաշտպանության, բնապահպանության, Էներգետիկայի, տրանսպորտի, ինովացիաների եւ տեխնոլոգիաների գործերի նախարար Լեոնորե Գեւեսլերը հաղորդել Է, որ երկիրն արդեն նվազեցրել Է կախվածությունը ՌԴ-ի մատակարարումներից՝ 80 տոկոսից հասցնելով 50 տոկոսից պակաս ծավալի եւ լավ Է պատրաստվել առաջիկա ձմռանը: Նրա խոսքով՝ գազապահեստարանները լցված են գրեթե 90 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:4028.10.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Պուտինը Սոչիում նաև առանձին կզրուցի Փաշինյանի ու Ալիևի հետԱվելին18:3028.10.22 -
Մեծավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8 տոննա անասնակերՀոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 8 տոննա անասնակեր։Ավելին18:2928.10.22 -
ՀասարակականԵրևանում մոտոցիկլը բախվել է ուղևոր իջեցնող Hyundai-ին, ապա կայանված BMW-ինՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Դավիթ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվել հոկտեմբերի 26-ի Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/28/1225389/Ավելին18:2028.10.22 -
Իրավական31-ամյա կնոջ տանը հայտնաբերվել է ատրճանակ, մարիխուանա և կրիստալՈստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Ըստ կնոջ` այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1028.10.22 -
ՔաղաքականԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքինՆոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները, փոխանցում է Ermenihaber-ը։՝ Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Նշվում է նաև, որ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։Ավելին18:0028.10.22