Լրահոս
2022-10-28
-
ԻրավականՀայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հետևողական պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։ Օրերս նրանք մայրաքաղաքում հայտնաբերել ու ձերբակալել են մի կնոջ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի հերոին ու 11 գրամից ավելի մեթամֆետամին: Դեպքի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որն ուղարկվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կնոջ բնակության վայրում տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Նրա բնակության վայրում և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 899 գրամ հերոին, մեկ կիլոգրամ 225 գրամ ափիոն, 447 գրամ մեթամֆետամին, մեկ կիլոգրամ 226 գրամ մարիխուանա, 23 գրամ կոկաին, 1 գրամից ավելի սփայս, հաշիշի յուղ, էքստազի, նռնակի պայթուցիչ և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:5028.10.22 -
Աշխարհ«Վախկոտի արարք էր». իրանցիները սգում են և խոստանում արյան գնով պահել երկիրըԻրանի Շահ Չերաղի սրբավայրում նորից աղոթում են: Չորքեշաբթի էին զինված ահաբեկչի կրակոցներն ընդհատել աղոթքը սրբավայրում: Հիմա այնտեղ հավատացյալներ են հավաքվում՝ սպանված 15 մարդու համար հանգստություն խնդրելու և իշխանությունից պահանջելու ամենախիստ պատիժ ահաբեկչության կազմակերպիչների համար: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին արդեն հայտարարել է՝ «Ոճրագործությունը հաստատ անպատասխան չի մնալու»:Ավելին17:4028.10.22 -
ԱշխարհՀյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրելՎրաստանի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել։ Տղամարդը հոսպիտալացվել է ։ Ինչպես հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքի հյուրանոցներից մեկում: Նռնակ պայթեցնող տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Քրեական գործ է հարուցվել։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։Ավելին17:3028.10.22 -
Հասարակական33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում․ կան վիրավորներԵրեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Սամվել Օ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Բերդ ավտոճանապարհի 140․5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/28/1225368/Ավելին17:2328.10.22 -
Մի խումբ քաղաքացիներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զինամթերք. ՊՆ խոսնակՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:Ավելին17:2228.10.22 -
ԱշխարհՆենսի Փելոսիի ամուսինն իր տանը հարձակման է ենթարկվելՆերկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող տանը, CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Դեմոկրատական կուսակցության խոսնակի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ շարժառիթները պարզվում են:Ավելին17:1528.10.22 -
ԱշխարհՏրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվելՏրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը պաշտպանության տակ են վերցրել։ Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեաի ի Տեր Հավիտեառն 1847թ.»։Ավելին17:0728.10.22 -
ՀասարակականՀայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննությանԱդրբեջանի կողմից հայկական կողմին երեկ փոխանցված 10 զինծառայողի մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննության։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություն։ Այլ մանրամասներից ՔԿ-ում առայժմ զերծ են մնացել՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։ ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, հոկտեմբերի 26-ին առողջապահության նախարարը հայտարարել էր 201 մարմնի նույնականացման մասին, ինչից հետո Ադրբեջանը եւս 10 զինվորի մարմին է փոխանցել Հայաստանին։Ավելին17:0028.10.22 -
ԱռողջապահականԻ՞նչ է կետո-սննդակարգը և ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա. մանրամասնում է սննդաբանըԿետոգեն սննդակարգը հիմնականում մշակվել է դիաբետով հիվանդների համար, սակայն ժամանակի ընթացքում դարձել է քաշի կորստի ամենահայտնի դիետաներից մեկը: Սննդակարգի դրական և բացասական ազդեցությունների մասին Aysor.am-ին պատմել է սննդաբան Լիլիա Ասատրյանը. «Կետո դիետան ցածր ածխաջրերի դիետա է, որի ժամանակ մարմինը ստիպված է օգտագործել ճարպը որպես էներգիայի պահուստային աղբյուր: Այն հայտնվել է 1920-ականներին և օգտագործվել էպիլեպսիայի և II տիպի շաքարախտի բուժման համար։ Այսօր այս սննդակարգը լայնորեն կիրառվում է նաև առողջ մարդկանց կողմից՝ նիհարելու և վերակառուցելու նյութափոխանակությունը», - ասաց սննդաբանը։ Կետո դիետայի էությունը ածխաջրերի քանակի նվազեցումն է և ճարպերի այրումը: Ածխաջրերը գլյուկոզայի տեսքով մեր էներգիայի հիմնական աղբյուրն են։ Երբ ածխաջրերի ընդունումը սահմանափակվում է, մարմինը ավելի քիչ ինսուլին է թողարկում գլյուկոզան օգտագործելու համար, և մարմինը մտնում է կատաբոլիզմի վիճակ: Սննդաբանի խոսքով, կետոգեն դիետան նվազեցնում է ածխաջրերի և սննդային մանրաթելերի ընդունումը մարմնում և կարող է նվազեցնել աղիքներում բակտերիաների բազմազանությունը: Հետևաբար, պետք է օգտագործել դիետան զգուշությամբ և աստիճանաբար: Միևնույն ժամանակ, կարևոր է վերահսկել սննդակարգում սննդային մանրաթելերի քանակը։ Լիլիա Ասատրյանը խորհուրդ է տալիս սնուցման ցանկացած կտրուկ փոփոխությունից առաջ խորհրդակցել բժշկի հետ՝ հնարավոր ռիսկերը վերացնելու համար: Կետո դիետան ունի նաև մի շարք վտանգավոր կողմեր. Մեծացնում է սրտի հիվանդության վտանգը և ազդում ուղեղի աշխատանքի վրա: Սա կարող է առաջացնել գլխացավեր և շփոթություն: Պատճառն այն է, որ ուղեղի աշխատանքը գրեթե բացառապես կախված է գլյուկոզայից։ Հետևաբար, երբ ածխաջրերի հետ միասին գլյուկոզան դուրս է գալիս սննդակարգից, առաջանում են այս ախտանիշները. ուշադրության և կատարողականի նվազում, հոգնածություն, գլխացավ և գլխապտույտ, մարսողության խանգարում և քաղց, դյուրագրգռություն և քնի խանգարում, ծարավ և մկանային սպազմ։ «Կետո դիետան հարուստ է ճարպերով և ցածր ածխաջրերով: Սպիտակուցի քանակը մնում է չափավոր։ Դրա պատճառով օրգանիզմը սկսում է ճեղքել ճարպերը և մտնում է կետոզի վիճակ։ Կետո դիետայի հիմնական սահմանափակումը բարձր ածխաջրերով պարունակվող մթերքների վերացումն է։ Փոխարենը սննդակարգում ավելացվում են միս և ձուկ, ծովամթերք, ձու, բանջարեղեն և կարագ, թթվասեր, պանիրներ, ընկույզներ և սերմեր, ավոկադո, կանաչ բանջարեղեն»,- ասաց սննդաբանը։ Կախված կետո դիետայի տեսակից և խստությունից՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը կարող է փոքր-ինչ տարբերվել։ Օրինակ, դասական կետո դիետայում սպիտակուցի ընդունումը սահմանափակվում է 20% -ով, սակայն սպորտային նպատակներով ավելի հաճախ օգտագործվում է բարձր սպիտակուցային տարբերակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ ցածր ածխաջրերով դիետա ունեցող մարդիկ շատ ավելի քիչ սննդային մանրաթել են օգտագործում՝ համեմատած սովորական սննդակարգի վրա գտնվողների հետ: Իսկ բջջանյութի պակասը վնասակար է աղիքների առողջության համար, բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների վտանգը, հանգեցնում է փորկապության, որն էլ կետոգեն դիետայի հիմնական կողմնակի ազդեցությունն է: Նիհարել ցանկացողներին, սննդաբանը խորհուրդ է տալիս մշակել առողջ, հավասարակշռված սննդակարգ, որը առանց վերամշակված մթերքների ավելի առողջարար կլինի, քան կարճաժամկետ, արագ գործող այլընտրանքը: Ամեն դեպքում, միայն սննդակարգի փոփոխությունն առանց ապրելակերպի փոփոխության երկարաժամկետ ազդեցություն չի ունենա։Ավելին16:5228.10.22 -
ՔաղաքականՔրեադատավարական նորմերի խախտումների հիմքով պաշտոնից ազատում Քննչական կոմիտեումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, քրեադատավարական նորմերը խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը: Հիշյալ հանձնաժողովի որոշման հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, ազատվել է զբաղեցրած պաշտոններից:Ավելին16:4528.10.22 -
ՔաղաքականՊուտինի երեկվա հայտարարությունը, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անխուսափելիությունն ու 2018-ի իշխանազավթումըՆարեկ Սամսոնյանը գրում է. «Վալդայում» Պուտինի ասածն ու վերջին 4 տարիներին Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տեսանելի պատճառահետևանքային կապեր ունեն: Փաստացի Պուտինն ասում է, որ Ռուսաստանի կողմից ժամանակին էլ է առաջարկվել Արցախի խնդրի լուծման «ընկալելի» տարբերակ` հանձնել 5 շրջանները և պահել երկու շրջան` Արցախի հետ կոմունիկացիան ապահովելու համար: Պուտինը չի ասում, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում այդ առաջարկի հետ, բայց դրա պատճառն ակնհայտ էր. Սերժ Սարգսյանը պատրաստ էր զիջելու միայն այն դեպքում, երբ դրա դիմաց հայկական կողմը կստանար առարկայական զիջումներ Ադրբեջանի կողմից` նվազագույնը Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման և դրա իրականացման միջազգային երաշխիքների դիմաց: Փաստացի Սերժ Սարգսյանը հրաժարվում է առանց որևէ փոխադարձ զիջման զիջել որևէ շրջան, արդյունքում Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձում է անել այն ինչը հաջողեց անել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: 2016-ին Ալիևը ձախողում է հայկական կողմերին ծնկի բերելու պլանը ու չափալախ ստանալով հաղթական պաշտպանական բանակի կողմից լեզուն համապատասխան տեղը մտցրած հետ է քաշվում: Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը կապիտալիզացնում է բանակի հաղթանակն ու բանակցային սեղանին խեղճացնում Ալիևին, ինչի հետևանքով մենք ստանում ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններն ու հրապարակային ոռնացող Ալիև, որն ասում է, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Վերոգրյալ հայտնի իրադարձություններից հետո աշխարհն ու Ալիևը հասկանում են, որ Հայաստանին ո՛չ ուժով է հնարավոր վախեցնել, ո՛չ բանակցային գործընթացով ու սկսվում է Հայաստանի ներքաղաքական «նավակը ճոճելու» գործընթացը: Սերժ Սարգսյանը լավ հասկանալով, որ հայկական կողմը բանակցային գործընթացում գտնվում է հաղթական դիրքերում և բանակցողի փոփոխության արդյունքում էդ ամեն ինչը փլվելու է, կայացնում է երրորդ անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելու բարդ որոշումը: Դրանից հետո սկսվում է մեր դեմ իրականացվող միջազգային դավադրության էնդշպիլը, որին հետո պետք է կոչեին «թավշյա հեղափոխություն»: Աշխարհաքաղաքական կենտրոններից նվազագույնը մեկի արտաքին աջակցությամբ և մյուսի տոտալ լռության, իսկ ապրիլի 16-ից հետո նաև զգալի աջակցությամբ Երևանում տեղի է ունենում անցանկալի բանակցողի և բանակը պահողի իշխանությունից հեռացումը: Ի դեպ, հետաքրքիր փաստ. Ալիևը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ 2018-ի իշխանազավթմանն ինքն ունի գործուն մասնակցություն և էդ ասածները երբեք չեն հերքվել դրա հիմնական շահառուների կողմից: Սերժ Սարգսյանին միջազգային կոնսենսուսով իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում հաստատված կակիստոկրատական համակարգը սկսում է խժռել պետական համակարգը, ավիրում է բանակն ու մեզ զրկում բանակցային սեղանին առկա հաղթաթղթերից: Իշխանազավթը հայտարարում է, որ բանակցությունները սկսելու է իր կետից, մերժում է Մադրիդյան սկզբունքները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, անում է ամեն ինչ, որ Արցախը հայտնվի անխուսափելի պատերազմի շեմին և 2020-ի սեպտեմբերին 44-օրյա պատերազմով հանձնում է Արցախը` առանց որևէ փոխզիջման, հազարավոր զոհերի և բանակի ջախջախման գնով, Շուշիով ու Հադրութով: Իսկ թե ինչ է տեղի ունենում պատերազմից հետո, ինչեր է հանձնել և շարունակում հանձնել միջազգային կոնսենսուսով իշխանությունը զավթած կապիտուլյանտը թերևս ևս մեկ անգամ հիշատակելու կարիք չկա: Հ.Գ. Հուսով եմ հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին… Հ.Գ.2 Ի դեպ, ապրիլյան հաղթական քառօրյա պատերազմից հետո նույն արտաքին գործակալական ցանցն իր համապատասխան տեղը պատռում էր Արցախում չեզոք գոտում 400 հեկտար կորցնելու համար, այսօր իրենց բերած կապիտուլյացիայի սիմվոլները Հայաստանի սուվերեն տարածքից հանձնել են 12.5 հազար հեկտար, բայց այդ մարդիկ կա՛մ լուռ են, կա՛մ տեղավորվել են կապիտուլյանտի հաստ աղիքի ետնախորշերում:Ավելին16:3728.10.22 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական լեզվակռիվ՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում«Բաքուն տորպեդահարում է խաղաղություն հաստատելու հայկական ու միջազգային բոլոր ջանքերը». Սամարղանդում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով հայ ռազմագերիների գնդակահարման, մասնատման սարսափելի դեպքերը: Սիմոնյանի ելույթին բուռն է արձագանքել Ադրբեջանի ներկայացուցիչը:Ավելին16:3028.10.22 -
ՔաղաքականՀոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանան Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները. ԿրեմլԿրեմլը հաստատել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը ՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը: Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ։Ավելին16:2628.10.22 -
ԻրավականԳողացել էր գյուղի դպրոցի բակում դրված տախտակներըՀոկտեմբերի 27-ին ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի մի բնակիչ գողացել է գյուղի դպրոցի բակում դրված տախտակները: Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: 51-ամյա նորարմավիրցին հրավիրվել է բաժին ու խոստովանել, որ հոկտեմբերի 20-ին դպրոցի բակից ինքն է գողացել տախտակները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:2228.10.22 -
ՄիջազգայինԼեհաստանի իշխանությունները չեղարկել են երկրում ռուսաստանցիների համար աշխատանքի տեղավորման դյուրացված ընթացակարգըԼեհաստանի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Մառլենա Մալոնգը կարգադրություն Է ստորագրել, որը չեղարկում Է երկրում ռուսաստանցիների համար աշխատանքի տեղավորման դյուրացված ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 28-ին հայտնել է Մամուլի լեհական գործակալությանը: «Եթե ձեռնարկատերերը ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիներին աշխատանքի տեղավորել աշխատելու թույլտվության հիման վրա, ապա նրանք, առաջվա նման, արդեն չեն ազատվի աշխատանքի շուկայի թեստավորումից»,-պարզաբանել Է նախարարը: Ավելի վաղ թույլտվություն ստացողները կարող Էին շարունակել աշխատել մինչեւ գործողության ժամկետը վերջանալը: Մալոնգի խոսքով՝ կառավարությունը նման քայլի Է գնացել Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով, ինչպես նաեւ «Ռուսաստանից միգրացիայի աճող ռիսկի» պատճառով: Այժմ օտարերկրացիների աշխատանքի տեղավորման վերաբերյալ լեհական օրենսդրության մեջ դյուրացված ընթացակարգը գործելու Է միայն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի քաղաքացիների համար: Այն հիմնված Է մանրամասն ստուգում անցկացնելու պահանջի բացակայության վրա, որը կապված Է առաջին հերթին լեհ գործազուրկների շրջանում աշխատողներ փնտրելու անհրաժեշտության հետ: Լեհաստանում առաջին կիսամյակի վերջում դյուրացված ընթացակարգի հիման վրա աշխատել են շուրջ 13 հազար ռուսաստանցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1528.10.22 -
Քաղաքական«Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում». Պուտինը՝ ՀԱՊԿ նիստում«Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ օնլայն նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Բաքվի և Երևանի կողմից պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել կայուն խաղաղության։Ավելին16:1028.10.22 -
Հրդեհի ահազանգ՝ Մեծավան գյուղում. այրվում է մոտ 8 տոննա անասնակերՀոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 տոննա անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին։Ավելին16:0728.10.22 -
ՍպորտՀայաստանի մարմնամարզության հավաքականն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանըՀայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը արդեն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում: Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին:Ավելին16:0028.10.22 -
ՏնտեսականՀունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Անկանխիկի անցման դրույթը վերաբերում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։ Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով «ՎՏԲ Հայաստան բանկի», «Արդշինբանկի», «Հայբիզնեսբանկի» և «ԱԿԲԱ բանկի» միջոցով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։Ավելին15:5428.10.22 -
ԱշխարհՌուսաստանը շուրջ 10,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկել Ասիայի և Աֆրիկայի երկրներՌԴ-ն մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ, հիմնականում ցորեն, Է ուղարկել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ, պատրաստ Է մինչեւ տարեվերջ արտահանել եւս շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: «Մինչեւ տարեվերջ պատրաստ են արտահանել շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ, ամենից առաջ, ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ (77 տոկոս ցորեն) Է արդեն ուղարկվել Ասիայի (62 տոկոս) եւ Աֆրիկայի (33 տոկոս) երկրներ: Հակադրությունը, ինչպես ասում են, ակնհայտ Է. քանի դեռ ուկրաինական բեռները հումանիտար միջանցքով գնում են Եվրոպա եւ զարգացած երկրներ, Ռուսաստանի մատակարարումներն ուղղվում են կարիքավոր Ասիա եւ Աֆրիկա»,-ասվում Է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, պարարտանյութերի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկն Է, առանց որոնց սովի սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն պարեն սպառող երկրները, այլեւ արտադրող երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4728.10.22