Լրահոս
Հասարակական
18:20
28.10.22
138

Երևանում մոտոցիկլը բախվել է ուղևոր իջեցնող Hyundai-ին, ապա կայանված BMW-ին

Img default alt hy

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Դավիթ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվել հոկտեմբերի 26-ի Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով։ 

Այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Կողբացի 33 հասցեի մոտ բախվել են Էդգար Խաչատրյանի վարած Hyundai, Վարդան Դավթյանի վարած BMW մակնիշի ավտոմեեքենաներն ու Աշոտ Շահինյանի վարած մոտոցիկլը։ 

Ինչպես, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ BMW-ն եղել է կայանված, և Hyundai-ը է կանգնել է ճանապարհին, և ուղևորը, երբ դուռը բացել ու իջել է, մոտոցիկլը բախվել է նրան։