Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:50
28.10.22
293

«Զուգարանը չի աշխատում, Ռուսաստանն է մեղավոր». Պուտինը անեկդոտ է պատմում և դիմում եվրոպացիներին

«Ռուսաստանը Արևմուտքի թշնամին չէ, այլ ընկերը»,- հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ եվրոպական երկրները դարձել են իրենց իսկ «վտանգավոր, արյունոտ ու կեղտոտ» խաղի զոհերը: Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով ձմռան շեմին առանց լույսի ու գազի մնացած եվրոպացիներին Պուտինը անեկդոտ է պատմել: