Լրահոս

2022-10-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրոհներն առաջիկայում էլ ավելի կակտիվանան․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին նկատելի է, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայաստանյան ՀԿ-երի որոշ ներկայացուցիչներ իշխանությունների հանդեպ բացահայտ կոշտ կեցվածք են դրսևորում և նրանց քայլերն ու գործողությունները քննադատող ու դատապարտող հայտարարություններով հանդես գալիս։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի տարաձայնություններ ունի այս սեկտորի ներկայացուցիչների հետ, ավելին՝ մեր իշխանական աղբյուրի փոխանցմամբ, նա այդ ամենի մասին խոսել է նաև իր թիմի որոշ անդամների հետ՝ ակնարկելով, թե չի բացառվում, որ «գրանտակերների» գրոհներն առաջիկայում էլ ավելի ակտիվանան։ Մեր տեղեկություններով, առաջին հերթին տարաձայնությունների առիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում մի շարք առանցքային հարցերի շուրջ առաջացած մոտեցումները։ Ըստ թերթի աղբյուրի, Փաշինյանը բավական չոր մերժել է «սորոսականների» առաջարկները, ինչն էլ առիթ է դարձել նման քննադատության։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գծի կտրուկ փոփոխությանը և հակառուսական տրամադրություններ սերմանելու հարցերում իշխանությունների ու նշյալ «սեկտորի» ներկայացուցիչների մոտեցումները փաստացի նույնական են»:
    10:40
    29.10.22
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի անունով դասասենյակ է բացվել նրա հարազատ դպրոցում
    44-օրյա պատերազմի մասնակից Արայիկ Բաղդասարյանի 26-ամյակի առիթով այսօր նրա անունը կրող դասասենյակ է բացվել Երևանի՝ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում: Երկու տարի է Արայիկից լուր չկա: Նա անհետ կորած է համարվում:
    10:32
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ-ն կարևոր ֆրոնտ է իշխանության համար․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Խորհրդարանի առաջիկա նիստում կքննարկեն եւ, ըստ ամենայնի, Գրիգորյանին կընտրեն այդ պաշտոնում, որը թափուր է մնացել Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։ Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատել է 2018 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հուլիսը: Պաշտոնից ազատվելու օրերին էլ նա պաշտպանել էր դոկտորական ատենախոսությունը: Դրանից անցել է մեկ տարուց ավելի․ այս ընթացքում Գրիգորյանը լուռ է եղել, չի քննադատել Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին, ուստի արժանացել է երկրորդ անգամ պաշտոն ստանալու պատվին: Հոկտեմբերի 17-ին նա դիմել էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: Ընդ որում` միակ դիմողն է, սակայն, հավանաբար, ԲԴԽ-ն ավելի կարեւոր ֆրոնտ է իշխանությունների համար, իսկ Գրիգորյանն այն քչերից է, ով ե՛ւ գիտական կոչում ունի, ե՛ւ իշխանություններին ծառայելու փորձ։ Ուստի որոշվեց, որ նա հետ վերցնի դիմումը եւ գործուղվի ԲԴԽ` գիտնական-անդամի պաշտոնում աշխատելու»:
    10:24
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը՝ նոր փոփոխություններին ընդառաջ. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, ապա և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսվող հանրահավաքի առանցքային նախաձեռնողներից մեկը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն է։ Ընդհանրապես, Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանում Արցախի հարցով նոր ալեկոծությունների ֆոնին բավականին ակտիվ է Սահակյանը։ Մեր տեղեկություններով, նա այսօր էլ շարունակում է վայելել արցախահայության լայն շրջանակների աջակցությունը և, չնայած արտաքուստ պասիվությանը, իրականում մեծ ազդեցություն ունի Արցախում անցկացվող լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների պնդմամբ, Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի, որպեսզի ողջ գործընթացն անցկացվի սահուն, ինչպես նաև Արցախի հարցի շուրջ հանրային մոբիլիզացիայի պայմաններում ունի առանցքային դերակատարում. ավելին, շատ խմբերի և առանցքային գործիչների հետ անձամբ է հանդիպումներ անցկացնում: Ի դեպ, Արցախում հաճախ են շեշտում, նույնիսկ 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ Արցախում համատարած էվակուացիա էր հայտարարված, նա չէր լքել Արցախը»:
    10:16
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական մի քանի պատգամավոր տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են ունեցել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին եւ Վահագն Ալեքսանյանին տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել: Նկատենք՝ նախորդ տարին խորհրդարանում բավականին թեժ էր, եւ պարբերաբար բախումներ էին տեղի ունենում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Դրանցից մեկի ժամանակ՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին, ակտիվ էր, օրինակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, որը ոտքով հարվածեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: Մեկ այլ անգամ էլ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում այդ ամենին հետեւում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ, ահա, ընդդիմության եւ իշխանության այս եւ մյուս միջադեպերից հետո ուժային կառույցները կապ են հաստատել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ վարչապետի տիկնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի, ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ եւ հայտնել, որ նրանց պետք է ապահովեն անվտանգության աշխատակիցներով, ասել է թե՝ թիկնապահներ տրամադրեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔՊ-ական պատգամավորներին բացատրել են, որ օպերատիվ տվյալներ կան, որ միգուցե որոշ անձինք փորձեն հաշվեհարդար տեսնել իրենց հետ եւ ծեծի ենթարկեն նրանց: Այս ամենից հետո վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորները տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցների հսկողությամբ են գնացել ցանկացած վայր եւ միայն մոտ մեկ ամիս առաջ են առանց թիկնապահների շրջում»:
    10:08
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը հակված չէ Սոչիում ինչ-որ բան ստորագրելու. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է Սոչիի հանդիպմանը, որին ընդառաջ նախ խոսեց Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» ակումբում, հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թվիթերում: Ամեն ինչ գնում է նրան, որ Սոչիում ինչ-որ բան ստորագրվի, նախաստորագրվի, կամ գոնե նախնական համաձայնությունը կայանա: Բայց, մեր տեղեկություններով, Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու, եւ խնդիրը փաստաթղթի բովանդակությունը չէ, այլ այն, որ ավելի մեծ ախորժակ ունի եւ հեռուն գնացող պլաններ, որոնք կախված են նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանի` վերականգնվելու ունակությունից եւ ամենակարեւորը` Ռուսաստանի ապագայից»:
    10:08
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր և թիմակիցների կողմից փչված փուչիկը. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինին ուղղված երեկվա պատասխան-թվիթով Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված այն փուչիկը, թե «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակով Ռուսաստանը Հայաստանից ուզում է միջանցք կորզել` Ադրբեջանի համար: Այդ մասին ամենաթարմ հայտարարությունն օրերս ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր արել` ասելով, թե «Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել»։ Մինչդեռ Փաշինյանը նախօրեին, ի պատասխան ՌԴ նախագահի, հայտարարեց, թե ինքը դեռ սեպտեմբերին է ասել, որ ռուսական տարբերակն ընդունելի է մեզ համար, եւ հիմա պատրաստ են այն ստորագրել, եթե ՌԴ-ն շարունակում է պնդել իր առաջարկները: Խոսքն Արցախի հարցի՝ «խաղաղության պայմանագրում» ներառելու մասին է։ Ստացվում է, որ կա՛մ Փաշինյանը համաձայնել է միջանցք տալուն, սակայն հրապարակայնորեն հայտարարում է, թե միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կա՛մ էլ ՔՊ-ականներն ու իշխանական պրոպագանդան միտումնավոր հակառուսական տրամադրություններ են ամիսներ շարունակ գեներացնում՝ ժողովրդին տրամադրելով ռազմավարական դաշնակցի դեմ։ Սակայն իրականում իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական առաջարկն ավելի շահեկան է Հայաստանի համար, քան արեւմտյանը»:
    10:00
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված փուչիկը: «Փաստ» Արցախը՝ նոր փոփոխություններին ընդառաջ: «Հրապարակ» Ադրբեջանը հակված չէ Սոչիում ինչ-որ բան ստորագրելու. նա ավելի մեծ ախորժակ ունի: «Փաստ» Նիկոլ Փաշինյանը որոշակի տարաձայնություններ ունի արևմտյան ֆինանսավորում ունեցող հայաստանյան ՀԿ-երի հետ: «Ժողովուրդ» ՔՊ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վահագն Ալեքսանյանը տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են ունեցել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ:
    09:50
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թեհրանից Մայնի Ֆրանկֆուրտ ժամանած ինքնաթիռի շասսիի խցում տղամարդու դի են գտել
    Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ինքնաթիռում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Hessenschau-ն։ Աշխատողները մարմինը գտել են շասսիի խցում հոկտեմբերի 27-ի առավոտյան վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Հաջորդ օրը Lufthansa ավիաընկերությունը հաստատել է, որ դիակը հայտնաբերվել է ինքնաթիռում, որը ժամանել է Թեհրանից: Տեղի ունեցածի կապակցությամբ Իրանից բոլոր չվերթները մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկվել են։ Մահացածի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այդ կերպ տղամարդը ցանկացել է անօրինական կերպով մեկնել Գերմանիա։
    00:00
    29.10.22
    Ավելին
2022-10-28
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քաբուլի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել
    Քաբուլի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է Քաբուլի Շեյխ Մուհամմադ Ռուհանիի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Աֆղանստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը: Իրավապահները պաշտոնապես հաստատել են աղոթքի ժամանակ մզկիթում գտնվող յոթ մարդկանց վիրավորվելը։ Աֆղանստանի որոշ աղբյուրներ հայտարարում են տասը վիրավորների մասին։ Դեպքի հանգամանքները և պայթյունի հետևանքները պարզվում են։
    23:50
    28.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական պատերազմ. Զելենսկին իրանական խոցված ԱԹՍ է ցույց տալիս, ռուսները պատրաստվում են հակագրոհի
    Ուկրաինայի նախագահը նկարվել է խոցված իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքի հետ՝ հասկացնելով, որ Թեհրանից գնած ԱԹՍ-ները չեն փրկելու ռուսներին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը անվտանգության խորհրդի նիստում ապացույցներ է պահանջել կազմակերպությունից, թե Ռուսաստանը իրանական ԱԹՍ-ներ է օգտագործում մարտի դաշտում:
    23:40
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անտարկտիդայի սառույցի տակ 460 կմ երկարությամբ գետ է հայտնաբերվել
    Միջազգային մասնագետների թիմը Անտարկտիդայի սառույցի տակ հայտնաբերել է 460 կմ երկարությամբ գետ: Ուսումնասիրության արդյունքները նկարագրված են Nature Geoscience ամսագրում: Սառցե ծածկույթի շարժմամբ հնարավոր է եղել ֆիքսել նոր ջրային զարկերակ մայրցամաքում։ Հաշվարկելով արբանյակային պատկերների կառուցվածքը, արագությունը և ուղղությունը՝ գիտնականները կազմել են սառցե զանգվածների հոսքի քարտեզ Անտարկտիդայի արևմուտքում՝ Ուեդելի ծովից ոչ հեռու։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն շրջաններին, որտեղ սառույցի շարժման արագությունը բարձր է եղել։ Պարզվել է, որ նման տարածքների տակ գետ է, որը ջրի ծավալով համապատասխանում է ֆրանսիական Թեմզային։ Հետազոտողները նաև նկատել են, որ գետի վերևում գտնվող սառցադաշտերի հատվածներն ավելի մեծ զանգված են կորցնում, քան հարևանները: Սա խոսում է այն մասին, որ նման գետերը արագացնում են սառցադաշտերի՝ օվկիանոս «սահելու» գործընթացը, ինչը մեծացնում է դրանց հալման տեմպերը։ Հետագայում հեղինակները ցանկանում են լրացուցիչ չափումներ իրականացնել Անտարկտիդայի այլ շրջաններում։
    23:30
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից նախաձեռնվել են թվով 35 քրեական վարույթներ
    2022 թվականի 10 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և լուծելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՎԾ-ից, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ տարեսկզբից ի վեր նախաձեռնվել են թվով 35 քրեական վարույթներ, որից 15-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում տարեսկզբից ի վեր պետական բյուջե է վերականգնվել մոտ 130 միլիոն ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել՝ 13,6 միլիոն ՀՀ դրամ գումար: Ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։ Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես, ընթացքի մեջ են մոտ 80 վերահսկողական գործընթացներ. այդ թվում 20 ուսումնասիրություն և շուրջ 6 տասնյակ մշտադիտարկումներ: Այս պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։ «Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշում են ՊՎԾ-ից։
    23:20
    28.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    «Մահ Անգլիային». Թեհրանում ցուցարարները պահանջում են Լոնդոնից՝ «չտրորել առյուծի պոչը»
    Իրանցի 22-ամյա աղջկա մահից հետո Իրանում սկսված ցույցերին սրբավարի ահաբեկչությունից հետո էլի ցույցեր են հաջորդել՝ այս անգամ ոչ թե հակա այլ պրոիշխանական: Փողոց դուրս եկած իրանցները վստահ են, որ Մեծ Բրիտանիան ու բրիտանական ֆինանսավորմամբ իրանալեզու լրատվամիջոցներն են հրահրում հակակառավարական ցույցեր Թեհրանում:
    23:10
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժիշկը նշել է տեսողության հետ կապված խնդիրների կանխարգելման համար օգտակար բանջարեղենը
    Տեսողության խանգարումները կանխելու համար անհրաժեշտ է ձեր սննդակարգին ավելացնել գազար, դդում և այլ դեղին-նարնջագույն բանջարեղեն: Այս մասին ուրբաթ ՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, Ռոյթբերգի ակադեմիայի կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Նատալյա Տանանակինան ։ Նրա խոսքով՝ այդ բանջարեղենը պարունակում է բետա-կարոտին, որн օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Հենց վիտամին A-ի պակասն է հանգեցնում եղջերաթաղանթի չորացմանը և լույսի ընկալման վատթարացմանը, պարզաբանել է Տանանակինան: Հապալասը օգտակար է նաև աչքերի համար, քանի որ այն պարունակում է միկրոէլեմենտներ՝ սելեն, քրոմ, ցինկ, ինչպես նաև C, E, B խմբի հակաօքսիդանտներ և վիտամիններ: Բացի այդ, տեսողության հետ կապված խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է ընկույզ օգտագործել ՝ դրանց մեջ B2 վիտամինի բարձր պարունակության համար և յուղոտ ձկներ: Բժիշկը խորհուրդ է տվել օգտագործել կանաչ տերևավոր բանջարեղեն, հատկապես բրոկկոլի և սպանախ, որոնք պարունակում են այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են զեաքսանտինը և լուտեինը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել սննդակարգին ավելացնել ցիտրուսային մրգեր, ինչպես նաեւ ծիրան եւ սեխ ։
    23:00
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ կմնա Truth սոցցանցում և հաջողություն է մաղթել Մասկին
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ իր հիմնադրած Truth Social սոցիալական ցանցում, ինչպես նաև հաջողություն է մաղթել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին, ով ավարտեց Twitter սոցիալական ցանցի գնումը։ «Ես մնում եմ Truth-ում: Ես այն ավելի շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս դրա աշխատելու ձևը: Ինձ դուր է գալիս Իլոնը, բայց ես մնում եմ Truth-ում», - ասել է Թրամփը: Թրամփը նշել է, որ Truth Social-ում իրեն «ապահով» և «տանն» է զգում: Միևնույն ժամանակ, նախկին նախագահը կասկածել է Twitter-ի հաջողությանը, առանց այդ սոցցանցում իր ներկայության։ «Չեմ կարծում, որ Twitter-ը կարող է հաջողակ լինել առանց ինձ»,- ասել է նա։
    22:50
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եղեգնաձոր քաղաքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն
    ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող Գլաձոր հյուրանոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով: Այն ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, փրկարար ծառայության տնօրենի տեղակալները: Ուսումնավարժության ընթացքում իրականացվել են փրկարարական, հրդեհաշիջման և տուժածների դուրս բերման աշխատանքներ:
    22:40
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պարզվել է՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը մի քանի անգամ ավելի հարուստ է, քան թագավոր Չարլզ III-ը
    Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը ավելի հարուստ է, քան թագավոր Չարլզ III-ը։ CNBC-ի տվյալներով՝ կառավարության ղեկավարի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրթիի կարողությունը գնահատվում է 730 մլն ֆունտ (844 մլն դոլար)։ Համեմատության համար՝ թագավորի անձնական կարողությունը մի քանի անգամ պակաս է՝ 370 մլն ֆունտ։ Սունակը, ով հաջորդել է Լիզ Թրասին որպես Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ, նախկինում ներդրումային բանկիր է եղել Goldman Sachs-ում, այնուհետև՝ հեջ-ֆոնդի կառավարիչ, իսկ ութ տարի առաջ դարձել է քաղաքական գործիչ: Բայց իր հսկայական կարողության համար նա պարտական ​​է իր կնոջը՝ Ակշատա Մուրթիին, որը հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների Infosys ընկերության հիմնադրի ժառանգորդն է։ Նրան պատկանում է Infosys-ի բաժնետոմսերի 0,93 տոկոսը, իսկ ընկերության շուկայական կապիտալիզացիան ներկայումս կազմում է մոտ 75 միլիարդ դոլար: Զույգը նաև ունի մոտ 18,3 միլիոն ֆունտ արժողությամբ առնվազն չորս անշարժ գույք, ներառյալ բնակարանը Կալիֆորնիայում: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոկտեմբերի 25-ին հաստատել է Ռիշի Սունակին երկրի վարչապետի պաշտոնում։ Սունակը դարձավ բրիտանացի ամենաերիտասարդ վարչապետը և բրիտանական պատմության մեջ առաջին հնդիկ քաղաքական գործիչը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը:
    22:30
    28.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի իմունակայուն նոր շտամը հասել է Ավստրալիա
    COVID-19 XBB-ի նոր իմունակայուն և արագ տարածվող տարբերակը հասել է Ավստրալիա, հաղորդում է ABC հեռուստաալիքը։ Ավստրալիայի առողջապահական մարմինները հայտնել են, որ այս շաբաթ երկրում գրանցվել է COVID-19-ի 31,636 նոր դեպք, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Միևնույն ժամանակ, XBB տարբերակով վարակվածության համամասնությունը բոլոր դեպքերի մեկ երրորդն է: XBB շտամը, որը համարվում է դիմացկուն պատվաստանյութերի և նախորդ վարակների հակամարմինների նկատմամբ, հայտնվել է Սինգապուրում մի քանի շաբաթ առաջ և արդեն տարածվում է Ավստրալիայում: Ավստրալական լրատվամիջոցները XBB-ն անվանել են «մղձավանջային շտամ» այն բանից հետո, երբ Սինգապուրում մեկ օրում դեպքերի թիվը կրկնապատկվել է:
    22:20
    28.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Անվտանգությունն ապահովելու գործում Ռուսաստանը միշտ է աջակցել հայ ժողովրդին». Պուտինը՝ ՀԱՊԿ նիստում
    Դիվանագիտական հեռակա խայթոցներից հետո տեսակապով այսօր իրար տեսել են Փաշինյանն ու Պուտինը: Պաշտոնական Երևանն այսօր կայացած ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստի մասին դեռ չի տարածել ոչ հաղորդագրություն, ոչ տեսանյութ: Կրեմլի տարածած տեսանյութում Ռուսաստանի նախագահի խոսքը կա: Պուտինը պնդել է, որ միշտ է աջակցել Հայաստանին անվտանգության ապահովման գործում: Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի կողմից պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել կայուն խաղաղության։
    22:10
    28.10.22
    Ավելին