Լրահոս
Աշխարհ
20:00
28.10.22
178

Ավստրալիայում 34-ամյա մի կին ապօրինի բնակություն է հաստատել բազմազավակ ընտանիքի տանը

Img default alt hy

Սիդնեյից մի ընտանիք արձակուրդից տուն է վերադարձել և հայտնաբերել այնտեղ ապրող մի անծանոթ կնոջ, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է News.com.au-ն:

Պորտալի տվյալներով՝ տեղի բնակիչները հանցագործին տվել են «Ոսկեծամիկ» մականունը, որը հղում է «Ոսկեծամիկն ու երեք արջը» հայտնի հեքիաթին (ռուսերեն տարբերակով՝ «Մաշան և երեք արջերը»)։

Սիդնեյի ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ մի կին կոտրել է բազմազավակ ընտանիքին պատկանող տան փականը։ Հանցագործն այնտեղ ապրել է վեց օր՝ ուտելիք է պատրաստել, նրանց հագուստը հագել և նույնիսկ վթարի է ենթարկել ընտանիքի մեքենայով։

Հաղորդվում է, որ տանտերերը կնոջը գտել են բազմոցին նստած՝ հեռուստացույց դիտելիս:

Ոստիկանները 34-ամյա կնոջը մեղադրանք են առաջադրել։