Լրահոս
18:29
28.10.22
116

Մեծավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 8 տոննա անասնակեր

Img default alt hy

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Կամոյի փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։04-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 8 տոննա անասնակեր։