Լրահոս
Աշխարհ
20:10
28.10.22
162

Աղավնիների մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների

Img default alt hy

Լա Մանշի Ջերսի կղզում աղավնիների մոտ ախտորոշվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Կենդանիների խնամքի կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ թռչունները վարակված են պարամիքսովիրուսով։ Այս վարակը վտանգավոր է աղավնիների համար, սակայն չի փոխանցվում այլ տեսակի թռչուններին։ Հիվանդության դրսևորումներից մեկը նյարդաբանական է. վարակված աղավնիների մոտ պարանոցը խիստ կորացած է, կարող են ի հայտ գալ թևերի ցնցումներ և կոորդինացիայի հետ կապված խնդիրներ։ Նկատվում է նաև թուլություն, նիհարություն և կանաչ կղանք։

Բոլոր հիվանդ աղավնիները պետք է էֆթանազիայի ենթարկվեն, քանի որ վիրուսն անբուժելի է և արագ է տարածվում։ Bird Exotics անասնաբուժական ծառայության ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն այս պնդման հետ։

«Վիրուսը բուժելի չէ, սակայն անասնաբույժի աջակցող օգնությունը կարող է նվազեցնել դրա ծանրությունը և անկումների հավանականությունը», – ասվում է կազմակերպության կայքում: