Լրահոս
Միջազգային
18:40
28.10.22
94

Ռուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումներն աճել են մինչև պարտավորագրով ծավալների 65 տոկոսը

Img default alt hy

Ռուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումները վերջին մի քանի շաբաթում աճել են մինչև պարտավորագրով նախատեսված ծավալների 65 տոկոսը՝ վերջին ամիսների 30 տոկոսի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել Է OMV-ի ղեկավար Ալֆրեդ Շտեռնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը շարունակում Է գազ մատակարարել Ավստրիա:

Նախորդ մի քանի ամիսներին մատակարարումները եղել են շուրջ 30 տոկոս, բայց վերջին մի քանի շաբաթում դրանք աճել են մինչև 65 տոկոս»,-ասել Է նա: Ավելի վաղ Ավստրիայի կլիմայի պաշտպանության, բնապահպանության, Էներգետիկայի, տրանսպորտի, ինովացիաների և տեխնոլոգիաների գործերի նախարար Լեոնորե Գևեսլերը հաղորդել Է, որ երկիրն արդեն նվազեցրել Է կախվածությունը ՌԴ-ի մատակարարումներից՝ 80 տոկոսից հասցնելով 50 տոկոսից պակաս ծավալի և լավ Է պատրաստվել առաջիկա ձմռանը: Նրա խոսքով՝ գազապահեստարանները լցված են գրեթե 90 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: