Լրահոս
Քաղաքական
18:00
28.10.22
117

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին

Img default alt hy

Նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները, փոխանցում է «Ermenihaber»-ը։՝

Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Նշվում է նաև, որ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։