Լրահոս
Աշխարհ
19:00
28.10.22
126

Մոտոցիկլետի սաղավարտների մասին օրենքի չեղարկմանը հասած փաստաբանը մահացել է առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու ժամանակ

Img default alt hy

Ամերիկացի փաստաբանը, ով ավելի քան մեկ տասնամյակ դեմ էր մոտոցիկլետների սաղավարտների պարտադիր կրման մասին օրենքին և կարողացավ հասնել դրա չեղարկմանը, մահացել է առանց սաղավարտ մոտոցիկլետ վարելիս վթարի ենթարկվելու հետևանքով: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ, 66-ամյա Ռոն Սմիթը 62-ամյա ընկերուհու՝ Բրենդա Ջինան Վոլպի հետ մեկ այլ բայքերի հուղարկավորությանն էր գնում: Նա չի հասցրել դանդաղեցնել արագությունը և բախվել է տրակտորին կցված կցասայլին: Տղամարդն ու նրա ուղևորը զոհվել են։ Դիահերձումը հաստատել է, որ և՛ տղամարդը, և՛ կինը մահացել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի հետևանքով։

«Հնարավոր է, որ եթե սաղավարտ կրեին, ողջ մնային, դա կմեծացներ նրանց ողջ մնալու հավանականությունը»,- ասել է մոտոցիկլետների անվտանգության մասնագետ Էրիկ Թեոն:

Սմիթը եղել է American Bikers for Education-ի անդամ, որը լոբբինգ է իրականացրել սաղավարտի պահանջը հանելու համար: Նա փորձառու իրավաբան էր և ցանկանում էր, որ մարդիկ իրենք որոշեն, թե արդյոք սաղավարտի կարիք ունեն։

Սաղավարտ կրելը նվազեցնում է մոտոցիկլավարի մահվան հավանականությունը 37 տոկոսով, իսկ ուղևորինը՝ 41 տոկոսով, ասվում է Ճանապարհների երթևեկության ազգային վարչության ուսումնասիրության մեջ։ Այն նահանգներում, որտեղ օրենքը չի պահանջում մոտոցիկլավարներին սաղավարտ կրել, 2020 թվականին նրանց մահվան դեպքերի թիվը զգալի մեծ է եղել:

Ֆլորիդայում օրենքը փոխվեց 2000 թվականին: Նոր պահանջների համաձայն՝ 21 տարեկանից բարձր մոտոցիկլավարները արդեն պարտավոր չեն սաղավարտ կրել, եթե նրանց դժբախտ պատահարից ապահովագրությունը գերազանցում է $10,000-ը: