Լրահոս
2022-10-29
-
ԻրավականԵղեգնուտ գյուղի 27-ամյա բնակիչը բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառՀոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի 27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ: Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնատարը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:5529.10.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ է փորձագետը դուռը շրխկացնելով հեռացել նախարարությունից․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է: Այս կարծիքին է էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, որը ժամանակավրեպ է համարում ԱԷԿ-ի նոր՝ 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու մասին խոսակցությունները: «Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է, ինչի մասին գրել եմ նաև սեպտեմբերի 28-ի իմ նամակում՝ ուղղված վարչապետին: Այդ նամակն ուղարկել էին ՏԿԵ նախարարություն: Հոկտեմբերի 19-ին հանդիպել եմ փոխնախարարի հետ: 45 րոպե տևեց զրույցը, իմ բոլոր հարցադրումների, հիմնավորումների հետ չհամաձայնեցին: Այդքանից հետո ջղայնացա՝ դուռն ուժեղ հարվածելով դուրս եկա: Դրանից հետո ՏԿԵ նախարարը հարցազրույց է տալիս ու ասում, որ ռուսների հետ ոչ միայն 1200 Մվտ-ի, այլև ավելի փոքր հզորությունների մասին են քննարկում, օրինակ՝ 600 կամ 200 Մվտ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արզումանյանը: Նա սխալ է համարում նաև այն հիմնավորումն ու սպասելիքները, թե նոր էներգաբլոկը հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա: Արզումանյանը համարում է, որ երբ նոր կառուցվածը սկսի աշխատել, ապա արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը մոտակա 10-15 տարվա ընթացքում 2,5-3 անգամ ավելի բարձր կլինի, քան 15-20 տարի հետո: «Առաջին 10-15 տարվա մեջ իրականացվող բոլոր դրամական ծախսերը պետք է փոխհատուցվեն: Որպես էժան արտադրված էլեկտրաէներգիա՝ դրսում վաճառելու մասին հիմնավորումը սխալ է, անհնարին է»,-ասաց նա»:Ավելին12:4729.10.22 -
ՀասարակականՏիգրան Մեծ պողոտայում կայանված Opel-ում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն կատարելիս են եղել՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, երբ մի քանի քաղաքացիներ մոտեցել են նրանց և հայտնել, որ ճանապարհի թույլատրելի հատվածում կայնաված Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225426/Ավելին12:4029.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ռուսական տարբերակը Փաշինյանը պատրաստ է ստորագրել ՍոչիումԱվելին12:3029.10.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության եւ տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր: Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաեւ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արեւմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք եւս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ եւ այլ հարցերում եւս միայնակ որոշում երբեւէ չի կայացնի եւ ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ։ Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի եւ չի կատարում իր խոստումները, հետեւաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:Ավելին12:2929.10.22 -
ԱրցախՀանրահավաքի օրն Արցախը կոշտ հայտարարություն է անելու․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հանրահավաք: Նկատենք՝ Ստեփանակերտում տեղի ունենալիք հանրահավաքն ու ԱԽ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ եւ Վլադիմիր Պուտին հանդիպումից մեկ օր առաջ եւ իր մեջ ակնհայտ մեսսիջներ է պարունակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստից հետո կոշտ հայտարարություն է տարածվելու եւ Հայաստանի իշխանություններին հստակ մեսսիջ է ուղղվելու, որ Արցախի ժողովուրդը դեմ է հարցի կարգավորման ամերիկյան կամ, այսպես ասած, արեւմտյան տարբերակին: Նրանք հայտարարությամբ ամրագրելու են, թե կողմ են միայն ռուսական տարբերակին: Նկատենք՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ եւս նշեց. «Եթե հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի եւ նրա իշխանության ընտրությունն է»: Եվ նաեւ այս հայտարարություններն ու առկա տարբերակներն են պատճառ դարձել, որ Արցախը որոշել է կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ ներկայացնել իր տեսակետն ու հստակ ասել, որ, բացի ռուսական տարբերակից, որեւէ այլ առաջարկ իրենց համար ընդունելի չէ»:Ավելին12:2429.10.22 -
ՔաղաքականԿարեն Անդրեասյանին լրացուցիչ մեքենա և թիկնապահներ են ուղեկցում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։ Նրա ծառայողական Toyota Land Cruiser ամենագնացին, որը դեռ Գագիկ Հարությունյանի օրոք էր գնվել, ուղեկցում է 954 AN 61 պետհամարանիշի Nissan X-Trail քրոսովերը՝ թիկնապահներով լի։ Անդրեասյանից առաջ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահներին թիկնապահ եւ ուղեկցող մեքենա չէին սպասարկում՝ նրանք հրաժարվել էին այդ ավելորդ ձեւականություններից։ Հրաժարվելու հիմքը դրել էր Ռուբեն Վարդազարյանը, ով հաճախ ոտքով էր շրջում։ Մեզ ասացին, որ նույնիսկ իշխանական վայելքները սիրող Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը մեկ օգնական-թիկնապահ ուներ։ Բայց, ահա, Կարեն Անդրեասյանը, եկած-չեկած՝ իրեն շրջապատել է թիկնապահներով եւ ուղեկցող մեքենայով։ Այդ մասին մամուլում արդեն իսկ հրապարակում եղել է, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք եւ այլն։ ԲԴԽ-ից մեզ ասացին, որ նախագահի անվտանգությունը կարգավորվում է օրենքով նախատեսված կարգով, ինչի մասին արդեն իրենք հայտարարություն տարածել են եւ դրան ավելացնելու որեւէ բան չունեն։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հենց նշանակման առաջին օրն է հրաժարվել թիկնապահներից եւ ուղեկցող մեքենայից։ «Վարչապետի որոշմամբ՝ ԲԴԽ նախագահին տրամադրված էր ուղեկցող մեքենա, անվտանգության աշխատակից եւ այլն։ Ես առաջին օրը եկա ու դրանից հրաժարվեցի։ Մեքենան հանձնեցի դեպարտամենտին, անվտանգության աշխատակիցներին էլ ասացի՝ թող գնան իրենց ԱԱԾ-ում աշխատեն»,- ասաց Վարդազարյանը՝ նշելով, որ խոսքը երեք թիկնապահի մասին է, որոնցից հրաժարվել է։ Նաեւ հավելեց, որ իր հրաժարվելուց երեք ամիս անց վարչապետի այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, հիմա երեւի նոր որոշում չկա, որ Կարեն Անդրեասյանին ուղեկցող մեքենա եւ անվտանգության աշխատակիցներ տրամադրվեն։ Փաստորեն, Կարեն Անդրեասյանը, երբ արդարադատության նախարար էր, չէր մտահոգվում իր անվտանգության համար, վախեր չուներ, որ իրեն կվնասեն։ Հիմա, դառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, սկսել է մտահոգվել իր անվտանգությամբ, վախենալ, որ կհարձակվեն իր վրա, մի բան կանեն։ Դրա համար դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ իրեն թիկնապահներ հատկացնի։ Կամ առանց դիմելու՝ օրենքը շրջանցելով է դրան հասել։ Հավանաբար, մի բան արել է, որ վախենալու տեղ ունի, հակառակ պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Ռուբեն Վարդազարյանն առաջին օրն իսկ հրաժարվել է թիկնապահներից ու ոտքով անկաշկանդ շրջում էր քաղաքում, իսկ Անդրեասյանն իրեն շրջապատել է անվտանգության աշխատակիցներով»:Ավելին12:1629.10.22 -
ՄիջազգայինԻրանի հանդեպ թշնամանքը նորից մտերմացնում է Թուրքիային ու ԻսրայելինՎերջին տասնամյակում առաջին անգամ Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Հայ թուրքագետներից շատերը պնդում են, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման նպատակը Իրանին հակազդելն է: Թեհրանն արդեն չի թաքցնում հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և եթե հաջողի Ադրբեջանից պոկել այդ տարածքը՝ կկտրի թուրք-ադրբեջանական ցամաքային կապը:Ավելին12:0829.10.22 -
ՔաղաքականԱրտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերի վտանգավոր գծերը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող պետությունների համար կենսական նշանակություն ունի այնպիսի արտաքին քաղաքականություն վարելը, որը թույլ կտա արտաքին խաղացողների ներգրավվածության հետ կապված որոշակիորեն բալանս ապահովել։ Այդ բալանսի խախտումը գրեթե միշտ ծանր հետևանքներ է ունեցել։ Ու դա տեսանելի է ոչ միայն այժմյան գործընթացների մասով, այլև պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Հայաստանը հայտնվել էր Հռոմի և Պարսկաստանի «մեջտեղում»։ Եվ երկու տերություններն էլ փորձում էին Հայաստանում հաստատել իրենց գերակայությունը։ Սակայն Հայաստանին հաջողվում էր իր անկախությունը պահպանել այն ժամանակ, երբ մեր թագավորները կարողանում էին ճկուն մանևրել ու բալանս ապահովել երկու տերությունների միջև։ Եվ երբ բալանսը խախտվում էր Հռոմի կամ Պարսկաստանի կողմը, Հայաստանը նվաճվում էր կամ ծանր վիճակի մեջ էր հայտնվում։ Իսկ Կիլիկիայի հայկական թագավորությանն ուղղակի հաջողվում էր ոչ միայն բազմակողմ և ճկուն դիվանագիտություն վարել բոլոր կողմերի հետ, այլև բալանսավորել հարաբերությունները նույնիսկ շրջակա մահմեդական պետությունների հետ։ Թերևս այդպիսի խելամիտ արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ արտաքին փոթորիկների պայմաններում Կիլիկիայի հայոց թագավորությունը կարողացավ մի քանի դար շարունակ գոյատևել։ Ճիշտ է՝ ՀՀ նախկին իշխանություններին շատ հարցերում քննադատում են, բայց նրանց հաջողվում էր միջազգային հարաբերություններում ճկունություն դրսևորել, կոմպլեմենտարության շրջանակներում աշխատել բոլոր կողմերի հետ, գտնել շահերի միացման կետեր, չհայտնվել գերտերությունների բախման կիզակետում։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված, որ Հայաստանը մի կողմից՝ դարձավ ԵՏՄ անդամ, իսկ մյուս կողմից էլ՝ կարողացավ ԵՄ-ի հետ 2017 թվականին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր կնքել, ինչը կարելի է իրոք դիվանագիտական մեծ հաղթանակ համարել։ Այնինչ, նույն ժամանակահատվածում, օրինակ՝ Ուկրաինան և Վրաստանը չկարողացան նման ճկունություն դրսևորել, և ամբողջովին թեքվելով դեպի Արևմուտք՝ բարդացրեցին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի շրջադարձը պատճառ դարձավ նախ Ղրիմը կորցնելուն, իսկ ներկա փուլում այդ երկիրն ուղղակի ռազմական թատերաբեմի է վերածվել նույն Արևմուտքի պատճառով։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներկա դրությանը, ապա Փաշինյանի գլխավորած իշխանությունն անընդհատ կտրուկ շրջադարձեր է փորձում կատարել, ինչը շատ լուրջ վտանգ է ստեղծում մեր պետականության համար, քանի որ Հայաստանը հայտնվում է մեծ պետությունների շահերի բախման կիզակետում։ Նախ՝ հաշվի առնելով ՌԴ-ի պատկառելի ներկայությունը տարածաշրջանում՝ ՀՀ-ի շրջադարձը դեպի Արևմուտք ուղղակի կարող է նոր կորուստների պատճառ դառնալ, քանի որ Արևմուտքն այնպիսի ներկայություն չունի մեր տարածաշրջանում, որ Հայաստանին պաշտպանի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Մինչ Արևմուտքից դեկլարատիվ դատապարտող կոչեր կհնչեցնեն, Հայաստանը կդառնա նոր ագրեսիայի զոհ։ Առաջին Հանրապետության պատմության դասերը ևս ցույց են տվել, թե ինչպես Արևմուտքը 1920 թվականին Հայաստանին քեմալական Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց։ Մյուս կողմից էլ՝ արևմտյան արտաքին քաղաքական ուղղությունն ընդհանրապես մերժելն է վտանգավոր, քանի որ այդ դեպքում ՀՀ-ն ուղղակի կդառնա պատժամիջոցների թիրախ, որի արդյունքում մեր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը կսկսի սուզվել, Հայաստանը տեխնոլոգիական և ֆինանսական հասանելիության առումով դժվարություններ կունենա։ Իսկ ինչքան ՀՀ-ն փորձի բոլոր կողմերի հետ աշխատել ու հակակշռել դրանք միմյանց հետ, այնքան կկարողանա մի կողմից՝ ՌԴ-ի հետ զարգացնել ռազմավարական հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ փոխգործակցել Արևմուտքի հետ։ Այս տրամաբանությունը պետք է գործի նաև այլ խաղացողների հետ հարաբերությունների դեպքում։ Օրինակ՝ Հայաստանը պետք է կարողանա միաժամանակ զարգացնել իր հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և մյուս գործընկերների հետ։ Այս ամենի հետ մեկտեղ մեր խնդիրն է դասեր քաղել պատմությունից և տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ ուժերի միջոցով փորձել զսպել Թուրքիայի հեռուն գնացող հավակնությունները։ Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները, ինչքան էլ առաջնորդվեն միայն պահի թելադրանքով ու սոսկ իրենց իշխանությունը պահելու մարմաջով պայմանավորված որոշումներով, միևնույնն է, պետք է հստակ գիտակցեն, որ իրենց արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են արկածախնդրություն դառնալ ու առանց այն էլ մեր բարդ դրությունն ավելի բարդացնել։ Մի խոսքով բալանսավորված, ճկուն քաղաքականությունն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց դա պետք է անել ոչ թե կեղծ, ապաշնորհ «շուստրիության», այլ գրագետ քայլերի միջոցով, ինչը ներկա իշխանություններից ակնկալելն ուղղակի հիմարություն է»:Ավելին12:0029.10.22 -
ՔաղաքականԱԽ քարտուղարն ու ևս 2 անձ գործուղվել են ՌԴՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Համապատասխան հրամանը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։ Ըստ հրամանագրի` ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։Ավելին11:5229.10.22 -
ՔաղաքականՀայկ Կոնջորյանի արկածները՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթով․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք երկու օր առաջ հրապարակում էինք արել Փարիզ-Երեւան չվերթի օդանավով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հայաստան վերադարձի մասին։ Նշել էինք, որ նույն օդանավով Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Աննա Հակոբյանը՝ իր թիկնապահներով, օգնականներով ու վարսավիրով հանդերձ, տեղավորվել է էկոնոմ-դասում, իսկ Կոնջորյանը՝ բիզնես-դասում։ Եվ դա, ինչպես մեզ փոխանցեց օդանավի ուղեւորներից մեկը, այնքան էլ դուր չի եկել Փաշինյանի կնոջը։ Թեեւ ինքը՝ Աննա Հակոբյանը, նստած է եղել էկոնոմ-դասի առաջին շարքում, կողքի նստատեղին մարդ չի եղել` տոմսը գնած են եղել, որ տիկինը հանգիստ ճամփորդի։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակել էր մեր հրապարակումը, ներկայացրել, որ Հայկ Կոնջորյանի՝ բիզնես-կլասով երթեւեկելն անհետեւանք չի անցել` նրան նկատողություն են հայտնել, կշտամբել, փոխանցել նաեւ Նիկոլ Փաշինյանի անունից, թե ոնց ես համարձակվել բիզնեսով գալ, եթե տիկին Աննայի նման մեծությունն էկոնոմ-դասով է ճամփորդում, գոնե ֆայմեիր՝ տեղդ զիջեիր։ Կոնջորյանն էլ արդարացել է, թե բիզնես-դասի տոմսն ավելի էժան է եղել, քան էկոնոմինը։ Թեպետ մեզ պատմեցին, որ Կոնջորյանը Փարիզի օդանավակայան հասել է վերջին պահին, եւ նրան ուղեկցող դեսպանատան աշխատակիցն է միջնորդել, որ բիզնես-դասում տեղավորեն, եթե տեղ կա: Իհարկե, այս իշխանություններին չի խանգարի, որ մի քիչ իրենց զուսպ ու համեստ պահեն եւ հանրային միջոցները չվատնեն իրենց վոյաժների ու հաճույքների համար: Բայց այստեղ ոչ այնքան բիզնես-դասով ճամփորդելու շվայտությունն է աչք ծակում, որքան այն, որ այս իշխանության մեջ արդեն սուբորդինացիայի եւ աստիճանակարգության հստակ ավանդույթներ են ձեւավորվել, ինչպես գողական աշխարհում է, եւ այդ աստիճանակարգությամբ Աննա Հակոբյանը, ով ընդամենը Նիկոլ Փաշինյանի կինն է, բայց կարգավիճակով ավելի բարձր է, քան ԱԺ պատգամավորը, ով, ենթադրվում է, ժողովրդի ընտրյալն է պառլամենտական երկրում։ Կոնջորյանի թռիչքից այլ մանրամասներ էլ պատմեցին. ուղեւորներից մեկը նրա ձեռքին նկատել է լյուքս դասի թանկարժեք Zegna ապրանքանիշի պայուսակ, որի մեջ, ենթադրաբար, նույն ապրանքանիշի կոստյում կամ վերարկու է եղել: Նշենք, որ Հայաստանում այս ապրանքանիշի կոստյումների արժեքը սկսվում է նվազագույնը 1 մլն դրամից։ Փարիզ-Երեւան չվերթի օդանավի ուղեւոր մեր զրուցակիցը Հայկ Կոնջորյանին հանդիպել է նաեւ Երեւանից Փարիզ թռչող օդանավում եւ օդանավակայանում ուշագրավ խոսակցության է ականատես եղել։ Փարիզի ժամանակով առավոտյան 11։30-ին ժամանել են Փարիզ, Կոնջորյանի հետ նույն օդանավում ՔՊ-ական այլ պատգամավորներ էլ են եղել, ովքեր Փարիզից գնացքով պետք է մեկնեին Ստրասբուրգ։ Օդանավակայանում ՔՊ-ականներին դիմավորած Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, անունը՝ Ցոլակ, Կոնջորյանին ասել է, որ իրեն հանձնարարված է դիմավորել իրենց, անձնագրային ստուգումն առանց հերթի անցկացնել եւ տանել գնացքի կայարան, որ այնտեղից մեկնեն Ստրասբուրգ։ Բայց քանի որ գնացքի տոմսը վերցրած են եղել երեկոյան ժամի համար, հավանաբար, որպեսզի Փարիզում մի 5-6 ժամ զբոսնեն, Կոնջորյանն առարկել է՝ դեսպանատան աշխատակցին ասելով․ «Ոչ, մեզ հիմա տար Փարիզի կենտրոն, մեր բագաժը թող մնա քեզ մոտ, մենք մի քիչ ման կգանք քաղաքում, կճաշենք, հետո կզանգենք՝ կգաս, մեզ կտանես կայարան»։ Դեսպանատան աշխատակիցը հրաժարվել է` ասելով. «Մենք նմանատիպ հեռագիր չենք ստացել ԱԺ-ից»: Ականատեսի պատմելով` Կոնջորյանը զայրացել է, մի կողմ քաշվել, զանգել ինչ-որ տեղ ու, դառնալով իր թիմակիցներին, ասել է․ «Հեսա ինքը մեզ քաղաք կտանի»։ Դրանից հետո ՔՊ-ականները գնացել են Փարիզում զբոսնելու»:Ավելին11:4429.10.22 -
ՔաղաքականԱրկածախնդրության հետևանքն ու հեռանկարը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրությունները նոր թափ են հավաքում։ Հայաստանի իշխանություններն էլ իրենց սատելիտների ու քարոզչամեքենայի միջոցով հատուկ բորբոքում են այն։ Դե, «գրանտային» արևմտամոլների մասին խոսելն անիմաստ է, նրանք հիմա էքստազի մեջ են: Իսկ թե ինչու են Հայաստանի համար այս ծանր պահին իշխանությունները նման ծայրահեղ քայլի դիմում, թերևս պայմանավորված է Արևմուտքի առաջարկներով, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակով։ Թե ինչ է ամփոփված պայմանագրի այդ տարբերակում, արդեն հայտնի է դարձել առկա արտահոսքերից, ու եթե հաշվի առնենք, որ այդ տարբերակին անդրադարձ է կատարվում նույնիսկ Պուտինի մակարդակով, նշանակում է, որ գործ ունենք ոչ թե սոսկ «սլիվի», այլ պաշտոնական հաստատման հետ։ Փաստացի, այդ տարբերակով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, որը հանձնվում է Ադրբեջանի քմահաճույքին, այսինքն՝ կանխորոշվում է Արցախի հայաթափման հեռանկարը։ Հասկանալի է, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակով Ռուսաստանը դուրս է թողնվում հակամարտության կարգավորման գործընթացից, և Մոսկվան համապատասխան քայլեր է ձեռնարկելու իր շահերը պաշտպանելու համար։ Իրավիճակն այլ կլիներ, եթե խաղաղության պայմանագրի առաջարկությունը լիներ համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Սակայն Ռուսաստան-Արևմուտք դիմակայության խորացման պայմաններում Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական մարմին, դադարել է գործելուց։ Իսկ մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե կոնկրետ ինչ կարգավորման տարբերակ է առաջարկում հենց Ռուսաստանը։ Ռուսաստանի նախագահը նախ և առաջ փորձում է քննարկել թեման Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որից էլ կարող են կախված լինել նաև հետագա զարգացումները և ռուսական առաջարկների տրամաբանությունը։ Բայց «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինի ելույթն իր մեջ որոշակի ուղերձներ էր պարունակում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ուշագրավ է, որ Պուտինն ընդգծեց, թե Հայաստանին չի պարտադրի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, ՀՀ ղեկավարությունն ազատ է ընտրելու «վաշինգտոնյան» տարբերակը, որը նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ, և այդ դեպքում իրենք կաջակցեն այդ ընտրությանը։ Միևնույն ժամանակ «ձեռքի հետ» Պուտինը որոշակիորեն ակնարկեց նաև խաղաղության պայմանագրի հետ կապված ռուսական տարբերակի առավելությունների մասին։ Նա նշեց, որ եթե հայ ժողովուրդն ու հայկական ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունները, և ինչ-որ կերպ դա պետք է քննարկել ապագա խաղաղության պայմանագրում։ Այլ կերպ, կամ՝ ավելի պարզ ասած՝ Ռուսաստանը համաձայն է պայմանագրի իր առաջարկած տարբերակում դիտարկել Արցախի առանձնահատկության, այսինքն՝ կարգավիճակի հարցը, որը «վաշինգտոնյան» տարբերակում ընդհանրապես չի շոշափվում։ Սակայն շատ հետաքրքիր է, որ պայմանագրի պայմանների հարցը դեռ ՌԴ նախագահի հետ վերջնականապես չքննարկած՝ Հայաստանի իշխանությունները արդեն Սոչիի հանդիպման նախօրյակին այնպիսի քայլեր են ձեռնարկում, որոնք նույնիսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության տպավորություն են ստեղծում։ Ներողություն, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերջնական փուլի տպավորություն, որովհետև այդ գիծը նկատելի է եղել Փաշինյանի՝ իշխանությունը վերցնելու առաջին իսկ օրերից: Հիմա անգամ իշխանական պատգամավորներն են նախքան Սոչիի հանդիպումը դրա վերաբերյալ հոռետեսական կան խ ա տ ե սում ներ անում։ Օրի ն ա կ ՝ քպական Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, թե ոչ մի լավ սպասելիք չունի Ռուսաստանում Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպումից։ Դժվար է ասել՝ իշխանական այս դիրքորոշումը անհեռատեսությո՞ւն է, անխոհեմությո՞ւն, թե՞ «երկու քարի արանքում» մնացածների «հոգեվարքի» կամ փրփուրներից կառչելու դրսևորում։ Հնարավոր է՝ բոլորը միասին: Արդյունքում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ արդեն զգուշացնում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վտանգավորության մասին։ Օրինակ՝ տնտեսագետները ահազանգում են, որ Ռուսաստանից երես թեքելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հատկապես տնտեսության ու էներգետիկ ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ զգուշացնում են, թե Ռուսաստանից հրաժարվելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա նաև անվտանգային և քաղաքական առումով, այդ թվում՝ Արցախի մասով։ Կարճ ասած՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բոլոր առումներով կատաստրոֆիկ հետևանքներ է խոստանում Հայաստանի համար։ Դա շատ լավ գիտակցում են Ռուսաստանի հետ առնչություն ունեցող մարդիկ, այդ թվում՝ գործարարները։ Դրանով է պայմանավորված, որ մասնավորաբար Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին հայտարարությամբ՝ ընդգծելով, որ տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և «պատմական ինքնաոչնչացման» քայլին։ Կարապետյանը ահազանգում էր նաև այն մասին, որ հակառուսական քայլերը կարող են հանգեցնել Արցախի վերջնական կորստին։ Ահազանգող հայտարարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, թե հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազար արցախահայությանը։ Փաստորեն, այսօր այնպիսի ճակատագրական փուլում ենք գտնվում, երբ Հայաստանի ու Արցախի ապագան ուղղակի մազից է կախված։ Ուստի այսօր կարևոր է գործել ողջախոհությամբ, ծանրութեթև անել իրերի իրական դրությունը՝ լսելով այն մարդկանց, ովքեր պատկերացնում են անցանկալի զարգացումների հնարավոր հետևանքները։ Ու ընդհանրապես, սթափ լինել: Դե, գոնե դատողությամբ... Հ.Գ.- Այս կոնտեքստում ուշագրավ է Սոչիից առաջ ու Պուտինի վերոնշյալ ելույթից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի գրառումը: «Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին», - երեկ թվիթերյան միկրոբլոգում գրել է նա: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը լրիվ խճճվել է աշխարհաքաղաքական լաբիրինթոսում... Բարդ օրեր են սպասվում առաջիկայում:Ավելին11:3629.10.22 -
ՔաղաքականՁեր դեբիլներին հարցրեք՝ ինչու են մեզ արգելում Հայաստան մտնել․ Անդրանիկ Միհրանյան«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի մեկնաբանում իրեն անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը։ «Հրապարակի» հարցին, թե որն է, իր կարծիքով, պատճառը, որ Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, իրեն արգելում են մտնել Հայաստան, նա պատասխանեց․ «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»։ Ասաց, որ եթե ինքը երեկ եկած լիներ Հայաստան՝ Լազարյան ակումբի նիստին մասնակցելու, գուցեեւ պարզեր, թե պաշտոնական բացատրությունը որն է։ Բայց Զատուլինին չեն թողել երկիր, նա չվերթը չեղարկել է, եւ ակումբի ռուսաստանյան անդամները «Զումի» միջոցով` հեռահար են մասնակցել ակումբի նիստին։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս իմացավ, որ ինքն այլեւս «պերսոնա նոն գրատա» է Հայաստանում, ինչ-որ բացատրություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց․ «Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել։ Պարզապես հայկական տելեգրամ կանալներում է եղել այդ լուրը, ինձ մարդիկ ուղարկեցին։ Իսագուլյանն ակումբի նիստի ժամանակ այդ թեմայով խոսեց, մյուսները։ Ես չունեմ հստակ տեղեկություններ։ Գիտեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն է դիմել սահմանապահներին, մյուս ծառայություններին, նրանք էլ չունեն ինֆորմացիա: ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հարցմանն էլ պատասխանել են․ «Առանց մեկնաբանության»։ Ես հստակ չգիտեմ նույնիսկ՝ ես այդ ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց շատերը, ովքեր փորձել են պարզել, ասում են, որ՝ այո»։ Հիշեցնենք․ նախօրեին հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի եւ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, գուցե՝ նաեւ նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստան։ Նրանք, ինչպեսեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց «սեւ ցուցակում»։Ավելին11:2829.10.22 -
ԱշխարհՄարսի վրա հայտնաբերել են հալած հրահեղուկ զանգվածԳիտնականների միջազգային թիմը Մարսի վրա վերջերս հրաբխային ակտիվության նշաններ է հայտնաբերել: Մոլորակի մակերևույթի տակ՝ Cerberus Fossae խզվածքների շրջանում, հավանաբար կա հալված լավայի թրոմբ(մագմա), որն առաջացնում է սեյսմիկ ցնցումներ, այն գրանցվել է InSight տիեզերանավի վրա տեղադրված սեյսմաչափով: Այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում։ 2018 թվականից ի վեր, երբ ՆԱՍԱ-ի InSight առաքելությունը գործի դրեց SEIS սեյսմոմետրը, գրանցվել է ավելի քան 1300 ցնցում: Նրանց էպիկենտրոնները գտնվել են Կերբերուսի շրջանում, որտեղ կան մի շարք խզվածքներ կամ գրաբեններ, որոնք կոչվում են Cerberus Fossae (Cerberus Furrows): Զոնդի շահագործման առաջին տարվա ընթացքում մոլորակագետները գրանցել են ցածր հաճախականության սեյսմիկ ալիքներ, որոնք վկայում են խզվածքների շարունակական ընդլայնման մասին: Ենթադրվում է, որ այս մարսեյքերի աղբյուրները գտնվում են Մարսի ընդերքի ստորին հատվածում կամ թիկնոցի վերին մասում՝ 15-ից 50 կիլոմետր խորության վրա։ Այնուամենայնիվ, սեյսմիկ ակտիվության ամենատարածված տեսակը բարձր հաճախականությամբ սեյսմիկ ցնցումներ են, որոնց հիպոկենտրոնը գտնվում է համեմատաբար փոքր խորության վրա: Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցվել է 1150 ցնցում, սակայն գիտնականները չեն կարողացել դրանք կապել Մարսի կոնկրետ շրջանի հետ և բացատրել դրանց ծագումը։Ավելին11:2029.10.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:1229.10.22 -
ԱշխարհՓելոսիի ամուսինը հարձակումից հետո ուղեղի վիրահատության է ենթարկվելԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, ուղեղի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են իր տանը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։ NBC-ի տվյալներով ՝ 82-ամյա Փոլ Փելոսիի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է կայուն: Հաղորդվում է նաև, որ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակվողն արդեն ձերբակալվել է։ Պարզվել է, որ 42-ամյա Դևիդ Դեպեպին է։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տան վրա հարձակված անձին մեղադրում են սպանության փորձի և տարեց մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Սքոթը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը հարձակվել է Փելոսիի ամուսնու վրա։ Քաղաքական գործչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մանրամասներ են հաղորդվում հարձակման մասին:Ավելին11:0429.10.22 -
ՀասարակականԱնհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստիԵրեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Արարատ Մնացականյանի վարած Opel Astra մակնիշի հետնամասին և դեպքի վայրից դիմել փախուստի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225419/Ավելին10:5629.10.22 -
ԱրցախԱկնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի կենսական շահերը. Արայիկ ՀարությունյանՎերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։ Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։ Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն: Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։ Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։ «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։ Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կհաջողվի թույլ չտալ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ուժի անօրինական կիրառման հետևանքների լեգիտիմացումը՝ դրանով իսկ պայմաններ ապահովելով մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար», - Facebook-ի իր էջում գրել է Արայիկ Հարութունյանը:Ավելին10:5029.10.22 -
Հասարակական«Չմոռանաք երջանիկ լինելու մասին». վերջին հրաժեշտը՝ Գայանե ՓայտյանինԱյսօր վերջին հրաժեշտն են տվել 48 տարեկանում մահացած հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանին: 2 անչափահաս երեխա ունի Գայանեն:Ավելին10:4829.10.22