Լրահոս

2022-10-29
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնագետները հայտնաբերել են 240 տարվա հնությամբ ռազմագերիների ճամբար․ «News.am»
    Ամերիկացի հնագետները Անկախության պատերազմի ժամանակաշրջանին պատկանող բրիտանացի ռազմագերիների ճամբար են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը։ Ճամբարը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում։ Ճամբարը մի քանի տասնամյակ փնտրել են, սակայն չեն կարողացել գտնել, քանի որ դրա տարածքում կապիտալ քարե շինություններ չեն եղել։ «Մենք կարողացանք գտնել հետքեր հողի վրա, որոնք թողել էին պալատի գերանները, ինչպես նաեւ խրամատի հետքեր, որը շրջապատել էր Camp Security ճամբարը», - նշել է արշավախմբի գլխավոր հնագետ Ջոն Կրոմերը: 2023 թվականի գարնանը հնագետները նախատեսում են ճամբարի ցանկապատի ճշգրիտ չափերը որոշել, ինչպես նաեւ արտեֆակտներ որոնել դրա տարածքում։ 1781 թվականին բացված ճամբարը պատերազմի ընթացքում 22 ամիս շարունակ տեղավորել է ավելի քան 1000 անգլիացի, շոտլանդացի եւ կանադացի զինվորականների եւ ենթասպաների, մինչեւ այն ավարտվեց 1783 թվականին։ 1777 թվականին Սարատոգայի ճակատամարտի ժամանակ ամերիկյան զորքերին հաջողվել է ոչնչացնել մայրցամաքի երկու բրիտանական բանակներից մեկը։ Այս հաղթանակը հանգեցրել է ռազմավարական շրջադարձի եւ Ֆրանսիայի ուղղակի պատերազմ է սկսել Բրիտանիայի դեմ:
    19:35
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հայտում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջինիս՝ ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։ Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։ Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:25
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ կառավարությունը որոշել է գնել AK-74 ինքնաձիգներ
    ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է գնել AK-74 ինքնաձիգներ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով կամ դրանց պատճեններով, ասվում է SAM.gov կայքում տեղադրված պատվերի տեղեկատվական էջում։ Նշված պահանջները ցույց են տալիս, որ Նյու Ջերսիի ցամաքային զորքերի պայմանագրերով հրամանատարությունը փնտրում է AK-74 Կալաշնիկովի ինքնաձիգների և դրա համար պարագաների պոտենցիալ մատակարարներ, սակայն չի նշում, թե ինչ նպատակներով և ինչպես է օգտագործվելու զենքը։ AK-74-ը մշակվել է 1970 թվականին խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի կողմից և չորս տարի անց կիրառության է դրվել խորհրդային բանակում: Առաջին անգամ մարտական ​​պայմաններում այս զենքը կիրառվել է աֆղանական պատերազմում, այնուհետ կիրառվել է հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների ժամանակ։ Այժմ այն որպես զինատեսակ Արևելյան Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում է կիրառվում:
    19:10
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մեկնարկել են Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները
    Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու (7-րդ դար) մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների՝ Բադալյան եղբայրների կողմից 2021 թվականին պատվիրվել և ըստ սահմանված կարգի ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:
    19:00
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր
    Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և Գոռ Հովհաննիսյանի (ում ամբողջական տվյալներն ու բնակության վայրը ճշտվում են) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225436/
    18:50
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Mercedes G500-ն ու Kia-ն, կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ գյուղամիջյան ճանապարհի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G500 և Kia մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225453/
    18:40
    29.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հրթիռային հարվածներ՝ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքին
    Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքին: Մի մարդ է վիրավորվել: Քաղաքապետ Ալեքսանդր Սիենկևիչի խոսքով՝ վարչական շենք ու հացի փուռ է փլուզվել: Նիկոլաևում վաղ առավոտից փողոցներն ու մայթերը մաքրում են բեկորներից և աղբից: Սիենկևիչն ասել է, որ քաղաքին հարվածել են S-300 զենիթահրթիռային համակարգով։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի մեկնաբանել այդ լուրը:
    18:25
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչև 2018 թվականը երկրների ճնշող մեծամասնությունը չի հայտարարել, թե ԼՂ-ն ճանաչում է «Ադրբեջանի մաս»․ Արտակ Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»։ ««Կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում, թող հայտարարի»,- այսօր այսպիսի թրքաբարո միտք է ասել հայկական խավարամտության ու դավադրությունների գերաստղ Նիկոլը: Այո, մինչև 2018 թվականը աշխարհի երկրների մեծ մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարգավորման ենթակա հարց: Երկրների ճնշող մեծամասնությունն աջակցում էր ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որի գործունեության առանցքում էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Երկրների ճնշող մեծածասնությունը` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչև 2018 թվականը չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանին անքակտելի մաս: Նիկո´լ, քո միտումնավոր պարտությունն ու մորթապաշտ տեսակն է հասցրել նրան, որ այսօր, թքած ունենալով ՀՀ իշխանությունների վրա, հայտարարում են, որ Ղարաբաղը «Ադրբեջանի մաս է»: Քեզ վռնդելուց որոշ ժամանակ հետո, համոզված եմ, որ աշխարհի շատ երկրներ նորից պատշաճ ուշադրություն են դարձնելու Արցախի ժողովրդի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների և ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Դրա համար ենք ասում՝ մի ստորագրիր որևէ թուղթ, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և օր առաջ հեռացրեք ձեր կործանարար թրքամետ ներկայությունը ՀՀ իշխանությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն այսօր էլ է հնարավոր առաջ մղել, բայց դու չես անում, որովհետև. Ա) վաղուց դավաճանել ես Արցախին ու հայկական շահերին Բ) կապիտուլյացիա ես ստորագրել և պատրաստվում ես երկրորդ կապիտուլյացիան ստորագրելուն: Հ.Գ. ՔՊ թափառախմբի այսօրվա հավաքույթում հնչած մտքերը դարձել են ադրբեջանական կայքերի ոգևորության նյութեր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:
    18:15
    29.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը»՝ առանց կաթողիկոսների
    Երևանում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը: Չնայած այն կոչվում է «համաշխարհային», այն ամենևին էլ ներկայացուցչական չէ: Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կանթողիկոսները: Փարձագետները նկատում են, որ Երևան է ժամանել 600 մասնակից աշխարհի 45 պետությունից։ Մինչդեռ 2017 թվականին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին մասնակցել է 70 երկրի 1500 պատվիրակ:
    18:05
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հոգեբանը խոսել է խաբեբայի համախտանիշի դրսևորումների մասին․ «News.am»
    «Ես չեմ կարող», «Ես չեմ կարող դա անել» եւ այլ սահմանափակող համոզմունքները միասին կոչվում են խաբեբաների համախտանիշ: Շատ ընդունակ ու տաղանդավոր մարդիկ տուժում են դրանից՝ վերջ դնելով իրենց կարիերային։ SMM-ի եւ անձնական ապրանքանիշի ոլորտի փորձագետ, հոգեբան Պոլի Գահանը Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչպես փոխակերպել մտածողությունը եւ ազատվել այս հոգեբանական խնդրից։ «Կարեւոր է հասկանալ, որ բացասական վերաբերմունքն իրականության հետ կապ չունի։ Սովորաբար դրանք ծնվում են մանկությունից կամ՝ հասարակության ազդեցության տակ։ Ճշմարտությունն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է, բավականաչափ արժանի եւ իրավասու է: Դա ինքնավստահության խնդիր է: Օրինակ՝ ծնողները ինչ-որ մեկին համեմատում են ուրիշների հետ, եւ երբ նա չափահաս է դառնում, կասկածում է իր կարողություններին։ Մեկ ուրիշին ասում են, որ փողը ամենակարեւորը չէ, ինչի արդյունքում նա կորցնում է այն վաստակելու մոտիվացիան։ Երրորդն իրեն պարտավոր է համարում անել այն, ինչ իրեն դուր չի գալիս՝ չդատապարտվելու համար։ Ինչ էլ որ լինի, ուշադիր վերլուծեք ինքներդ ձեզ եւ ձեր մտքերը գրեք թղթի վրա», - ասել է մասնագետը: Հաջորդ քայլը ձեր համոզմունքներն են: Յուրաքանչյուր կետի համար տվեք հարցեր. «Ինչու ես որոշեցի, որ չեմ կարող / չեմ հաջողի », «Իսկապե՞ս սա իմ կարծիքն է»։ Հաջորդը, դուք պետք է ամրապնդեք հարցերը կյանքի օրինակներով ՝ մտածելով. «Եթե նա հաջողեց, ապա ես կարող եմ, եթե նա արեց դա, ապա ես կարող եմ»: «Դրանից հետո կարեւոր է սահմանափակող դատողությունները փոխարինել հակադիր դատողություններով եւ դրանք ամրագրել մտքում։ Օգտագործեք հաստատումներ. Օրինակ՝ «Փողը գլխավորը չէ» վերածե՛ք «Փողը իմ կյանքի կարեւոր մասն է, այն ինձ թույլ կտա հասնել իմ նպատակին»։ «Ես գիտելիքի պակաս ունեմ»-ը՝ «Ես գիտեմ ավելին, քան մյուսները, եւ սա բավական է սկսելու համար»: Հիշեք, որ մտածելն է, որ կերտում է մեր կյանքը: Հաջողության վրա չեն ազդում արտաքին տվյալները, IQ-ն, բախտը կամ հանգամանքները, միայն ինքնավստահությունն ու հաստատակամությունը»,- եզրափակել է Գահանը:
    17:55
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լանջաղբյուր գյուղում բռնկված հրդեհը մարվել է
    Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։45-ին, մարվել՝ 16։20-ին։
    17:45
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նենսի Փելոսիի ամուսնուն ծեծել են մուրճով․ նոր մանրամասներ
    Տղամարդը ներխուժել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն, պահանջել նրա հետ հանդիպում եւ մուրճով ծեծել է նրա ամուսնուն, գրում է Reuters-ը։ 82-ամյա Փոլ Փելոսին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են գանգի կոտրվածքի եւ աջ ձեռքի վնասվածքի պատճառով։ Դեպքի վայրում ձերբակալվածի ինքնությունը պարզվել է․ նա 42-ամյա Դեւիդ Դեպապն է․ որին նույնպես հոսպիտալացրել են։ Նա մեղադրվում է սպանության փորձի, մահացու զենքով հարձակման, տարեցների նկատմամբ դաժան վերաբերմունքի, մահափորձի, բնակարանային գողության եւ այլ հանցանքների մեջ: Իշխանությունները դեռ պարզում են հարձակման դրդապատճառները։ Միջադեպը տեղի է ունեցել միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ առաջ, որոնք կորոշեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողությունը՝ խիստ բեւեռացված քաղաքական մթնոլորտի պայմաններում: CNN-ը նշում է, որ Փոլ Փելոսին զանգահարել է շտապօգնություն եւ խոսել է «կոդով»՝ ուղղակիորեն չասելով, որ իր վրա հարձակվել են՝ այլ ստիպելով դիսպետչերին եզրակացնել, որ ինչ-որ բան այն չէ։ Ըստ Politico-ի՝ Փելոսին հարձակվողին ասել է, որ պետք է զուգարան գնա, իսկ հետո գաղտնի զանգահարել է 911: Տուն ներխուժած անձը ամուսնու վրա հարձակումից հետո պահանջել է հանդիպել Նենսի Փելոսիին։ Մի քանի կայքերում վերջին հրապարակումներում «daviddepape» անունով համացանցի օգտատերը աջակցություն է հայտնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ QAnon դավադրության տեսությանը: Գրառումները պարունակում են հղումներ «սատանայական մանկապղծությանը», հակասեմական կլիշեներին եւ տրանսգենդեր կանանց քննադատությանը։ Reuters-ը չի կարողացել հաստատել, որ գրառումները ստեղծել է ուրբաթ օրը ձերբակալված տղամարդը։
    17:35
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ադրբեջանցի պաշտոնյաները քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը
    Ադրբեջանցի պաշտոնյաները քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը։ Այս լուրը տարածվել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, գրում է Eurasianet-ը։ Դեսպանատուն բացելու որոշումն արդեն ընդունվել է։ Այս մասին ասել է ադրբեջանցի պատգամավոր, ադրբեջանա-իսրայելական խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Արզու Նագիեւը։ «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կարող է հետաձգվել միայն տեխնիկական պատճառներով»,-ասել է նա «Pravda.az»-ի հետ զրույցում։ Չնայած երկու երկրների միջեւ խորը եւ բազմակողմ կապերին՝ Ադրբեջանը երբեք դեսպանատուն չի բացել Իսրայելում։ Իսրայելը Բաքվում դեսպանատուն ունի 1992 թվականից։ «Նախ, Աբրահամյան համաձայնագրերը եւ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերջին կարգավորումը դժվարացնում են այն փաստարկը, որ մահմեդական մեծամասնություն ունեցող պետությունը, որը հարաբերություններ ունի Իսրայելի հետ, արտասովոր բան է»,-ասել է Ազգային անվտանգության հետազոտությունների իսրայելական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաւոսը։ «Երկրորդ հերթին, Ադրբեջանի ակնհայտ ռազմական հաղթանակն է ԼՂ երկրորդ պատերազմում, ինչը եւս նրան կախվածության մեջ է պահում արաբական եւ մուսուլմանական աշխարհի կողմից քաղաքական աջակցությունից»,-ասել է նա Eurasianet.org-ին։
    17:25
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայի կոնսորտ թագուհի Կամիլային տեղափոխող ինքնաթիռը վնասվել է թռչունի հետ բախման հետևանքով․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Մեծ Բրիտանիայի կոնսորտ թագուհի Կամիլային տեղափոխող ինքնաթիռը թռիչքի ժամանակ վնասվել է թռչունի հետ բախման հետևանքով։ Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանից վերադառնալիս։ «Ինքնաթիտը, որում, ինչպես ենթադրվում է, գտնվել է կոնսորտ թագուհին, առջևի հատվածի լուրջ վնասվածքներ է ստացել, երբ այսօր Հնդկաստանից վերադառնալիս թռիչքի ժամանակ բախվել է թռչնին», - ասված է հրապարակման մեջ։ Պարբերականը նաև հրապարակել է օդանավի լուսանկարը, որում երևում է վնասված քթի հատվածը, որտեղ գտնվում է ինքնաթիռի օդերևութաբանական ռադարը։ Թերթի տվյալներով՝ կոնսորտ թագուհին վախենում է թռիչքներից։ Ինչպես հիշեցնում է պարբերականը, հաճախ կարելի է նկատել՝ ինչպես է նա սեղմում ամուսնու՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ձեռքը ինքնաթիռի վերելքի ժամանակ, իսկ թռիչքներից մեկից առաջ նա նույնիսկ սարսափած նստել է մասնավոր ինքնաթիռի աստիճաններին՝ հրաժարվելով բարձրանալ օդանավ։ Նշվում է, որ British Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հնդկական Բանգալոր օդանավակայանից վերադառնում էր լոնդոնյան Հիթրոու օդանավակայան։ Ենթադրվում է, որ Կամիլան վերադառնում էր առողջարանային հանգստից։ Ըստ Times of India-ի տվյալների՝ Չարլզ III-ի կինը Հնդկաստան էր ժամանել հոկտեմբերի 25-ին, որպեսզի հետազոտվի տեղի առողջարանային համալիրներից մեկում։
    17:15
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փոքրիկ տղան մահացել է՝ թունավորվելով ձմերուկից
    Վոլգոգրադի փոքրիկ բնակիչը մահացել է հիվանդանոցում՝ թունավորվելով վրանից գնված ձմերուկից, հայտնում է vesti.ru-ն: 58-ամյա տղամարդը հոկտեմբերի 26-ի երեկոյան ձմերուկ է հյուրասիրել թոռներին, իսկ հաջորդ օրը առավոտյան նրանք վատացել են։ Հինգ տարեկան տղային և նրա 11-ամյա քրոջը հիվանդանոց են տեղափոխել միայն հոկտեմբերի 28-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։ Աղջկա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել թունավոր գաստրոէնտերիտի հետևանքով։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների իրացման փաստով քրեական գործ է հարուցվել: Վրանում վաճառվող ձմերուկներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
    17:05
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. ԲԴԽ
    Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են․ ««Դատալեքս» տեղեկատվական համակարգի հարգելի՛ օգտատերեր, Տեղեկացնում ենք, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. համակարգը գործում է անխափան: Եւս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»:
    16:55
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր:
    16:45
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքական դիվանագիտության հերթական ցավալի հաղթանակը՝ մեր մեծախոսության ֆոնին. Գևորգ Դանիելյան
    Գևորգ Դանիելյանը գրում է. Թուրքական դիվանագիտության հերթական ցավալի հաղթանակը՝ մեր մեծախոսության ֆոնին. այս փուլում արդեն օրակարգից իսպառ հանվել է մեծ թուրանի խոչընդոտ՝ հենց Հայաստանով թուրքիան ադրբեջանին «անարգել» կապող ճանապարհի լինել֊չլինելու հարցը, և օրակարգային նյութ է թելադրվել թուրքի համար երրորդական մի հարց՝ ո՞ր տարբերակով դա կարվի։ Հընթացս, որպեսզի հանկարծ չփորձեն իբր վերհիշել ու «դիմակայել», տարբերակները փոխկապակցում են Արցախի ճակատագիրը կամ անհույս մոռանալու, կամ անորոշ ժամանակով ու անորոշ հեռանկարով հետաձգելու հետ։ Այս ամենի համատեքստում «խաղաղությունը» միակ եզրույթն է, որը բացարձակապես կապ չունի ներկա և ապագա զարգացումների հետ, այն կոչված է սոսկ ստեղծելու փնթի շղարժ...
    16:35
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովան կվերսկսի մարդատար գնացքների շարժը դեպի Կիև
    Մոլդովան վերսկսում է միջազգային մարդատար երկաթուղային փոխադրումները Քիշնևի և Կիևի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն։ «Ավելի քան 20 տարի անց վերսկսվում են միջազգային ուղևորափոխադրումները Քիշնևից դեպի Կիև: Գնացքի վագոնները նկարազարդել են ուկրաինացի նկարիչները, և յուրաքանչյուրը ներկայացնում է Ուկրաինայի առանձին շրջան»,- «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում գրել է Սպինուն: 2022 թվականի նոյեմբերի 6-ից գնացքը Քիշնևից կուղևորվի Ուկրաինա՝ շաբաթը երեք անգամ: Գնացքը նախատեսված է 280 ուղևորի համար և ունի յոթ վագոն:
    16:25
    29.10.22
    Ավելին