Լրահոս
Մշակույթ
19:00
29.10.22
194

Մեկնարկել են Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները

Img default alt hy

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու (7-րդ դար) մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում են ավարտին հասցնել 2024 թվականին։

Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների՝ Բադալյան եղբայրների կողմից 2021 թվականին պատվիրվել և ըստ սահմանված կարգի ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության: