Լրահոս
Միջազգային
19:10
29.10.22
122

ԱՄՆ կառավարությունը որոշել է գնել AK-74 ինքնաձիգներ

Img default alt hy

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է գնել AK-74 ինքնաձիգներ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով կամ դրանց պատճեններով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է SAM.gov կայքում տեղադրված պատվերի տեղեկատվական էջում։

Նշված պահանջները ցույց են տալիս, որ Նյու Ջերսիի ցամաքային զորքերի պայմանագրերով հրամանատարությունը փնտրում է AK-74 Կալաշնիկովի ինքնաձիգների և դրա համար պարագաների պոտենցիալ մատակարարներ, սակայն չի նշում, թե ինչ նպատակներով և ինչպես է օգտագործվելու զենքը։

AK-74-ը մշակվել է 1970 թվականին խորհրդային կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի կողմից և չորս տարի անց կիրառության է դրվել խորհրդային բանակում: Առաջին անգամ մարտական ​​պայմաններում այս զենքը կիրառվել է աֆղանական պատերազմում, այնուհետ կիրառվել է հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների ժամանակ։ Այժմ այն որպես զինատեսակ Արևելյան Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում է կիրառվում: