Լրահոս
2022-10-29
-
ՔաղաքականՔՊ-ի «ներքին գործերը». իշխող կուսակցության համագումարին լրագրողների մուտքն արգելվում էԻշխող քաղաքացիական պայմանագիրն իր 6-րդ կուսակցական համագումարն է անցկացնում: ՔՊ-ականներն այսօր կուսակցության նոր վարչակազմ կընտրեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Լրագրողների մուտքը Մարզահամերգային համալիր արգելվել է, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջն է ուղիղ հեռարձակում համագումարի բաց հատվածը: Արմեն Խաչատրյանի խոսքով՝ լրատվամիջոցների մուտքն արգելվել է, որպեսզի լրագրողները չմասնակցեն կուսակցության ներքին գործերին:Ավելին16:1529.10.22 -
Քաղաքական«Հայաստանի և Ադրբեջանի անկախության համար չկա ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից». Պետքարտուղարության խոսնակ«ԱՄՆ-ից ավելի մեծ աջակից չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և անկախության համար»,- ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրասյի խոսքերն են մեջբերում հայկական լրատվամիջոցները: Փրայսը ասել է, որ Մոսկվան ապատեղեկատվություն է տարածում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին։Ավելին16:0529.10.22 -
ՍպորտՌոնալդուն գնել է Պորտուգալիայի ամենաթանկ տունը«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուն է գնել Պորտուգալիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Գույքը գնահատվում է 21 միլիոն եվրո՝ այն դարձնելով ամենաթանկը երկրում։ Ռոնալդուն դարձել է 2720 ք/մ մակերեսով եռահարկ առանձնատան սեփականատեր։ Աղբյուրի համաձայն՝ գնումը հուշում է պորտուգալացու՝ Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառնալու ցանկության մասին։Ավելին15:5629.10.22 -
Հասարակական2.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելքՀոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.06⁰ և արևելյան երկայնության 44.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին15:5429.10.22 -
ԱշխարհԲայդենը ձևացրել է, թե պատրաստվում է ցատկել բեմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթից հետո «կեղծել է» բեմից իր ցատկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը մոտենում բեմի եզրին և ձևացնում, թե պատրաստվում է ցատկել։ Նրան է մոտենում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ինչ-որ բան ասում և ժպտալով փորձում նրան հեռացնել բեմի եզրից։Ավելին15:4829.10.22 -
ՀասարակականԳեղարքունիքի Լանջաղբյուր գյուղում տուն է այրվումՀոկտեմբերի 29-ին, ժամը 13:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Ավելին15:4029.10.22 -
ՔաղաքականՀիմա նորից իրերն իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն. Արամ ԱբաջյանԱրամ Աբաջյանը գրում է. Գիտե՞ք, երբ որևէ մեկը խոսում է 30 տարիների բացթողումների մասին և չի խոսում, թե ինչպես 2018-ից հետո ապականվեց ամեն ինչ: Ամեն ինչ սկսելով սեփական, զրո կետից ու՞ր հասանք: Ու՞ր հասանք, երբ նախկին հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պայմանագրերը չեղարկվեցին, փոխարենը գնեցին առանց հրթիռների ՍՈւ-երը: Ու՞ր հասանք, երբ բանակը կլուբնիկացվեց: Մի խոսքով, հիմա նորից բոլորը չթվարկեմ, թե ինչպես հետևողականորեն և ծրագրված արվեց ամեն ինչ, շատ է ասվել: Հիմա նորից իրերը իրենց անունով կոչելու փոխարեն, անցել են 30 տարվա մասին դատողություններ անելուն: Դա առնվազն Նիկոլի ջրաղացին ջուր լցնել է կոչվում, որովհետև հենց Նիկոլն է ամբոխի գլուխը լցնում նրանով, թե ինչ վատ ժառանգություն է ինքը ստացել և այլն: Այդպես խոսողներին ես անվանում եմ Նիկոլի դամ պահողներ, ուզում է Ռուբեն Վարդանյանը լինի, ով ուզում է լինի: Այսպես խոսողները թող իմանան, որ իրենք տիգրովկա ջուլիկից տարբերվում են միայն ձևակերպումներով: Ջուլիկն ասում է, սաղ նախկիններն էին արել ու գցել խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը, դրանք փաստորեն նույն բանն են ասում այլ ձևակերպմամբ:Ավելին15:2829.10.22 -
Քաղաքական«Լուկաշենկոն մոռանում է պարտավորությունները». ՔՊ-ականի արձագանքը՝ Բելառուսի նախագահի ելույթին«Լուկաշենկոն մի պահ մոռացել էր, որ ինքը ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարն է և ունի պարտավորություններ»,- անդրադառնալով Բելառուսի նախագահի ելույթին՝ ասել է ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ Լուկաշենկոն, ըստ էության, ասում է, որ կախված հարձակվողից ՀԱՊԿ-ը կարող է չգործել:Ավելին15:2029.10.22 -
ՀասարակականՕշականում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով 4-րդ վիրավորը՝ 17-ամյա տղան, մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր հոկտեմբերի 25-ին Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալուց հետո։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225440/Ավելին15:1229.10.22 -
Արտաքին քաղաքականություն«Ալիևը մեր մարդն է». Լուկաշենկոն Ադրբեջանը չի համարում ՀԱՊԿ երկրների թշնամի«Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների թշնամի՞ն է»,- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստում այս հարցը ուղիղ բարձրացրել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է շատ էմոցիոնալ ու պատասխանել է իր իսկ հարցին: Ըստ նրա՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամների բարեկամ պետություններն են ու անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»,- ասել է Լուկաշենկոն:Ավելին15:0429.10.22 -
ԻրավականՀրազենը բաժին բերած անձը հայտնել էր, որ այն պատկանել է հանգուցյալ հորը. ապօրինի զենքի կամավոր հանձնումՕրերս ոստիկանության Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ Քրեական ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն ատրճանակի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հրազենը բաժին բերած անձը հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:5629.10.22 -
ԻրավականՍևանցի 23-ամյա երիտասարդը գիշերային ակումբում դանակահարել էր 37-ամյա տղամարդուՀոկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քաղսի բնակավայրում գործող գիշերային ակումբում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչն ու երկու ընկերները վիճել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է հրազդանցի տղամարդուն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Գավառի բաժինների ու Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երեք երիտասարդները մեղայականով ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին: 23-ամյա երիտասարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և հայտնել, որ ինքն է դանակով հարվածներ հասցրել 37-ամյա տղամարդուն: Երիտասարդները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4829.10.22 -
ՀասարակականԵղանակը՝ առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝ հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:4029.10.22 -
ԻրավականԴպրոցի նկուղից համակարգիչներ էր գողացելՀոկտեմբերի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում Աշտարակ քաղաքի հիմնական դպրոցներից մեկի տնօրենը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 09.00-ից հոկտեմբերի 28-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում դպրոցի նկուղից գողացել են համակարգիչներ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը և, անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել ու բաժին է տարել 57-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ համակարգիչներն ինքն է գողացել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 57-ամյա աշտարակցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:3229.10.22 -
ԻրավականԳողացել էր տերմինալը, հանել գումարը՝ տերմինալը թողնելով դաշտամիջյան հատվածումՀոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով տեղափոխելով Գյումրիի Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված՝ հանել է տերմինալում եղած 252.000 դրամը, իսկ տերմինալը թողել է նշված վայրում: Սարակապցի երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: Նա ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:2429.10.22 -
ՀասարակականՄի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Բալահովիտ գյուղի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի, Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Րաֆֆու, Կամոյի, Բաղրամյան, Հարությունյան, Արևելյան, Մատրոսովի, Խանջյան, Տերյան, Սպարապետի, Սուրբ Նշանի, Աբովյան, Թելմանի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լեռնապատ գյուղի, Արջուտ կայարան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի (դպրոցի թաղամաս) գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի «Կենտրոնական», «Թթու ջուր-2» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին14:1929.10.22 -
Իրավական20-ամյա երիտասարդը հրաժարվել էր կատարել զինվորական ծառայության պարտականություններըՈստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 20-ամյա Մհեր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1629.10.22 -
ԻրավականՎիճաբանության վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր. դանակահարություն՝ Ուջան գյուղումՀոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Հիվանդանոց մեկնեց բաժնի օպերատիվ խումբը և շատ արագ պարզեց, որ երիտասարդը պարզապես շեղում է իրավապահներին: Երիտասարդի մոտ ապօրինի բաներ կային՝ ծալովի դանակ, մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմեր ու կաթուցիչ: Ըստ նրա` զանգվածը թմրամիջոց է, իսկ դանակը հենց այն գործիքն էր, որով մարմնական վնասվածքներ էին հասցրել իրեն: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Ձեռնարկած միջոցառումներով Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ Ուջան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել էր նրա 17-ամյա համագյուղացին: Նախնական տվյալներով` նա դանակը գցել էր դեպքի վայրում, որը վերցրել էր դանակահարված երիտասարդը: Բացատրական կարճատև աշխատանքից հետո ուջանցի երիտասարդը եկավ բաժին, ներկայացվեց նախաքննական մարմնին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց: Համագյուղացիների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0829.10.22 -
ՏնտեսականԱրտարժույթի փոխարժեքները տարադրամի փոխանակման կետերումՏարադրամի փոխանակման կետերում այսօր ԱՄՆ մեկ դոլարը գնվում է առավելագույնը 398 դրամով (նվազագույնը 393 դրամ), վաճառվում՝ 405 դրամով (նվազագույնը 402 դրամ)։ Մեկ եվրոն գնվում է առավելագույնը 390 դրամով (նվազագույնը 382 դրամ), վաճառվում՝ 410 դրամով (նվազագույնը 400 դրամ)։ Ռուսական մեկ ռուբլին գնվում է առավելագույնը 6.20 դրամով (նվազագույնը 5․46 դրամ), վաճառվում՝ 6․75 դրամով (նվազագույնը 6.50) դրամով։Ավելին14:0029.10.22 -
Քաղաքական«Չկա վաշինգտոնյան փաստաթուղթ, կան ադրբեջանական առաջարկներ». Մարուքյանը «պաշտոնապես» ասում էՓաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վաշինգտոնյան փաստաթուղթ չկա, կա ադրբեջանական և ռուսական և, ըստ Մարուքյանի, «ռուսական կողմը գիտի, որ իր առաջարկներն ընդունելի են հայկական կողմի համար»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Մարուքյանը հայտարարել է, որ հայկական կողմը հույս ունի, որ Սոչիում ռուսական կողմն իր այդ առաջարկությունը կպնդի և կհամոզի Ադրբեջանին։Ավելին13:5129.10.22