Լրահոս
Քաղաքական
18:05
29.10.22
91

«Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը»՝ առանց կաթողիկոսների

Երևանում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը: Չնայած այն կոչվում է «համաշխարհային», այն ամենևին էլ ներկայացուցչական չէ: Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները: Փորձագետները նկատում են, որ Երևան է ժամանել 600 մասնակից աշխարհի 45 պետությունից։ Մինչդեռ 2017 թվականին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին մասնակցել է 70 երկրի 1500 պատվիրակ: