Լրահոս
Հասարակական
18:50
29.10.22
292

Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Mercedes-ն ու VAZ 2107-ը. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և Գոռ Հովհաննիսյանի (ում ամբողջական տվյալներն ու բնակության վայրը ճշտվում են) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։