Լրահոս
Աշխարհ
17:25
29.10.22
97

Ադրբեջանցի պաշտոնյաները քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը

Img default alt hy

Ադրբեջանցի պաշտոնյաները քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը։ Այս լուրը տարածվել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, «News.am»-ի փոխանցմամբ՝ գրում է Eurasianet-ը։

Դեսպանատուն բացելու որոշումն արդեն ընդունվել է։ Այս մասին ասել է ադրբեջանցի պատգամավոր, ադրբեջանա-իսրայելական խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Արզու Նագիևը։ «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կարող է հետաձգվել միայն տեխնիկական պատճառներով»,-ասել է նա «Pravda.az»-ի հետ զրույցում։

Չնայած երկու երկրների միջև խորը և բազմակողմ կապերին՝  Ադրբեջանը երբեք դեսպանատուն չի բացել Իսրայելում։ Իսրայելը Բաքվում դեսպանատուն ունի 1992 թվականից։

«Նախ, Աբրահամյան համաձայնագրերը և Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերջին կարգավորումը դժվարացնում են այն փաստարկը, որ մահմեդական մեծամասնություն ունեցող պետությունը, որը հարաբերություններ ունի Իսրայելի հետ, արտասովոր բան է»,-ասել է Ազգային անվտանգության հետազոտությունների իսրայելական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաւոսը։

«Երկրորդ հերթին, Ադրբեջանի ակնհայտ ռազմական հաղթանակն է ԼՂ երկրորդ պատերազմում, ինչը ևս նրան կախվածության մեջ է պահում արաբական և մուսուլմանական աշխարհի կողմից քաղաքական աջակցությունից»,-ասել է նա Eurasianet.org-ին։