Լրահոս

2022-10-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 7 մ սահել է և արգելափակվել փոսի մեջ
    Հոկտեմբերի 29-ին` ժամը 19։54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 7 մ) և արգելափակվել փոսի մեջ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։
    23:49
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում էլեկտրամոբիլների արտադրության գործարան է բացվել
    Թուրքիայում սկսվել է ազգային էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը, որոնք թողարկվելու են TOGG ապրանքանիշի ներքո։ Առաջին մեքենայի՝ հավաքման գծից դուրս գալու արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ TOGG ընկերությունը 6 գույներով 5 մոդել կթողարկի, որոնք խորհրդանշում են Թուրքիայի տարբեր շրջանները։ Արտադրական տարածքը երկրի արևմուտքում գտնվող Բուրսա նահանգում է։ Турция запустила серийное производство собственных электромобилей Առաջին TOGG էլեկտրական մեքենան ներկայացվել է 2019 թվականին։ Ներքին շուկայում էլեկտրական մեքենաների վաճառքը կմեկնարկի 2023 թվականի մարտին։ Նախատեսվում է, որ մեկուկես տարվա ընթացքում մեքենաները կվաճառվեն միայն Թուրքիայում: Սակայն հետագայում ընկերությունը հույս ունի վաճառել արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում։
    23:40
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Շուրջ 120 զոհ․ Հարավային Կորեայի նախագահն արտակարգ նիստ է հրավիրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Հելոուինի երեկույթին։ Ոստիկանության գնահատականներով՝ ողբերգության պահին տոնակատարության անցկացման շրջանում եղել է մոտ 100 հազար մարդ։ Երկրի առաջնորդ Յուն Սոկ Յոլն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված միջադեպի հետ։
    23:30
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սեուլում ավելի քան 50 մարդու սիրտ կանգ է առել Հելոուինի տոնակատարության ժամանակ
    Ավելի քան 50 մարդու մոտ սրտի կանգ է եղել Հարավային Կորեայի մայրաքաղաքում։ Ենթադրվում է, որ մարդիկ տուժել են Հելոուինի երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով։ Սեուլի Իթհեվոնի փողոցներից մեկում, որտեղ գտնվում են հայտնի գիշերային ակումբները, ողբերգություն է տեղի ունեցել։ «Ռենհապ» գործակալության տվյալներով ՝ փրկարար ծառայություն առնվազն 81 զանգ է ստացվել այն քաղաքացիներից, ովքեր բողոքել են շնչառության հետ կապված դժվարություններից: Տեղեկություններ են ստացվում զոհվածների մասին, նրանց ճշգրիտ թիվը չի բացահայտվում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, բժիշկները փորձում են վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ Տեղի ունեցածի կապակցությամբ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ զուգվածը հանձնարարել է օպերատիվ կերպով տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ բուժում: Սեուլի քաղաքապետ Օ Սի հունը ստիպված է եղել ընդհատել իր այցը Եվրոպա։
    23:20
    29.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    Թեժ բողոք՝ ցուրտ ձմեռից առաջ. Փարիզից՝ Քիշնև մարդիկ պահանջում են «խոսել Պուտինի հետ»
    Արդեն երկու ամիս է՝ Եվրոպայի տարբեր երկրներում հակակառավարական ցույցեր են: Բողոքում են հիմնականում գնաճից: Ցրտաշունչ ձմռանն ընդառաջ հատկապես գազի ու հոսանքի սակագների բարձրացումն է փողոց դուրս բերել եվրոպացիներին: Չեխիայում և Լեհաստանում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են, որ այդ երկրների իշխանությունները էժան գազ ստանալու համար բանակցեն Մոսկվայի հետ առանց միջնորդների:
    23:10
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չելսին խոշոր հաշվով պարտվեց արտագնա խաղում, Տոտենհեմը կամային հաղթանակ տարավ
    ԱՊԼ 14-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Լոնդոնյան թիմի միակ գոլը խփեց Կեյ Հավերցը: Այս խաղից հետո «Չելսին» 21 միավորով 5-րդն է: Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Բորնմուտին»: 0:2 հաշվով պարտվելուց հետո հյուրերի կազմում գոլ խփեցին Սեսեգնոնը, Դեվիսն ու Բենտակուրը: Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 26 միավորով 3-րդն է:
    23:00
    29.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինական պատերազմ. ԱԹՍ-ներով հարձակում նավատորմի վրա և ատոմակայանը վնասելու փորձ
    Ռուս-ուկրաինական պատերազմի 246-րդ օրը՝ լուսադեմին, ուկրաինացիներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են սևծովյան նավատորմի ու քաղաքացիական նավերի վրա: Հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նավատորմերն ապահավում էին Ուկրաինայից Թուրքիա ցորեն տեղափոխող նավերի անվտանգությունը: Մոսկվան կատարվածը ահաբեկչություն է անվանել: Ուկրաինայի արձակած օդային թիրախները ոչնչացվել են:
    22:50
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Կոտայքի մարզում
    Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/29/1225467/
    22:40
    29.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    Իրանն առաջին անգամ լազերային զենք է օգտագործել՝ ԱԹՍ-ների դեմ. Զորավարժություններ
    Աշխարհին իրանական անօդաչուներին ծանոթացնելուց հետո Թեհրանը հիմա էլ նոր լազերային զենք է հանել ցուցադրության: Առաջին անգամ հինգշաբթի Սպահանում սկսված հակաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ է փորձարկվել ԱԹՍ-ներ ոչնչացնող զենքը:
    22:30
    29.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Սփյուռքի դեմ»՝ «Սփյուռքի հետ». Համաշխարհային հայկական գագաթնաժողով կամ համախմբման թանկարժեք իմիտացիա
    Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը: Հայաստան է ժամանել 600 մասնակից 45 պետությունից: Փորձագետները նկատում են, որ սա ամենաներկայացուցչական հավաքը չէ: 2017 թվականին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին մասնակցել է 70 երկրի 1500 պատվիրակ: Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կանթողիկոսները:
    22:20
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավաճանի պիտակից ազատվել չստացվեց, հիմա անհայրենիքը փորձում է կապիտուլյանտի կոչումից ազատվել. Աննա Մկրտչյան
    Դավաճանի պիտակից ազատվել չստացվեց։ Հիմա անհայրենիքը փորձում է կապիտուլյանտի կոչումից ազատվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Դավաճանի պիտակից ազատվել չստացվեց։ Հիմա անհայրենիքը փորձում է կապիտուլյանտի կոչումից ազատվել։ Ասում է մի անգամ են ստորագրում կապիտուլյացիա։ Այ կապիտուլյանտ, քեզ մեկի տեղը երկու հայկական պետություն են թողել։ Մեկի համար կապիտուլյացիա ստորագրել ես, մյուսի ստորագրմանն ես նախապատրաստվում։ Արցախի հայանպաստ փաթեթային լուծումը մի կողմ շպրտեցիր, որովհետև փուլային վաճառքի ու կապիտուլյացիայի պիտի տանեիր։ Առաջին արարն ավարտել ես «պատվով»(հազարավոր զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, գաղթականներ ու տարածքներ), երկրորդի ետևից ես ընկել։ Հ.Գ. Սրա հետ այսօր համալիր մտած յուրաքանչյուրի ճակատին անջնջելի գրվեց դավաճան կապիտուլյանտ»,- գրել է նա։
    22:10
    29.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը՝ «օտար», Ալիևը՝ «յուրային». ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը ոչ թե օգնում, այլ «խոցում» Հայաստանին
    «Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների թշնամի՞ն է»,- ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստում այս հարցը ուղիղ բարձրացրել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է շատ էմոցիոնալ ու պատասխանել է իր իսկ հարցին: Ըստ նրա՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամների բարեկամ պետություններն են և անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»,- ասել է Լուկաշենկոն:
    22:00
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սննդաբանը պատմել է` ինչ է նախաճաշին ուտում Մեծ Բրիտանիայի թագավորը
    Մեծ Բրիտանիայի թագավորը նախաճաշին ուտում է միրգ, տնական հաց, կտավատի սերմեր, ասել է սննդաբան Սինյե Սվանֆելդը, հայտնում է Daily Express-ը։ Նա պատմել է, որ միապետը նախաճաշում է ուշ, իսկ նրա կերակուրը բաղկացած է եղել տնական հացից, կտավատի սերմերից, թարմ մրգերից և մրգահյութից։ «Ուշ նախաճաշը միանգամայն լավ է: Ավելի կարևոր է ոչ թե սննդակարգը, այլ այն, թե կոնկրետ ինչ և որքան է ուտում մարդը»,- վստահ է սննդաբանը։ Առավոտյան միապետը միշտ խմում է իր սիրելի Դարջիլինգ թեյը, որն աճում է Հնդկաստանում և Հիմալայներում, և դրան կաթ ու մեղր է ավելացնում։ Սննդաբանը նշել է նաև Չարլզ Երրորդի նախաճաշում ներառված մթերքների օգտակար հատկությունները. օրինակ, կտավատի սերմը շատ օգտակար է մարսողության համար, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և ճարպաթթուներով: Այնուամենայնիվ, Սվանֆելդը խորհուրդ է տալիս չտարվել այս մթերքով և ուտել օրական ոչ ավելի, քան մեկ-երկու ճաշի գդալ ամբողջական սերմեր: Տնական հացը, ըստ մասնագետի, սովորաբար հարուստ է սննդարար նյութերով, բջջանյութով և սպիտակուցներ պարունակող սերմերով։ Թարմ մրգերն ու հյութը օգնում են Չարլզ Երրորդին ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանրաթել, վիտամիններ: Օրվա ընթացքում թագավորը սպիտակուցներով ու բջջանյութով հարուստ սնունդ է ուտում։ Ընդ որում, բրիտանացի թագավորը չի ուտում լանչի ժամանակ՝ նախընտրելով երկրորդ կերակուրն ավելի մոտ ընթրիքի ժամին։ Սվանֆելդը նաև պնդում է, որ շաբաթը երկու օր Չարլզ Երրորդը միս և ձուկ չի ուտում և շաբաթը մեկ անգամ հրաժարվում է կաթնամթերքից։ Մասնագետն այս մոտեցումն անվանել է «լավ ռազմավարություն», քանի որ այն թույլ է տալիս ավելացնել սպառվող առողջ սննդային մանրաթելերի քանակը և նվազեցնել օրգանիզմում ածխածնի քանակը։
    21:50
    29.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պատրաստ եմ ստորագրել». Փաշինյանը համաձայն է ռուսական առաջարկներին, «եթե Պուտինը պնդի»
    Այսօր Հայաստանի վարչապետը մի քանի անգամ կրկնել է, որ պատրաստ է ստորագրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական փաստաթուղթը, որը Մոսկվան օգոստոսին ներկայացրել էր Երևանին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը բաղկացած է 15 կետից: Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ կարգավորման ռուսական տարբերակի կետերից մեկը Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելուն է վերաբերվում:
    21:40
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լռելն այլևս դավաճանություն է. Ռուբեն Հակոբյան
    Նիկոլին իշխանությունից հեռացնելով դեռևս կարելի է կասեցնել պետության փաթեթավորված գահավիժումը: Այս մասին ի ֆեյսբուքյանէջում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Լռելն այլևս դավաճանություն է Նյարդերս սղոցելով դիտում էի, թե ինչ տոնով էր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում մեր երկիրը ներկայացնող, մեր պետության արժանապատվությունը ամենօրյա ռեժիմով գլխատող ազգակործան պատուհասի հետ։ Ասես խրատում էր փողոցում շան ծեծ կերած և իրեն քաջածանոթ անհասկացող մեկին... Դե թող համարժեք պատասխան տայիր, ա՛յ... Վաղն Արցախում հանրահավաք է նախատեսված։ Այն, առանց ուշացնելու, պետք է նաև տեղայնացնել Երևանում, ողջ Հայաստանում... Պահն, իսկապես, օրհասական է։ Նիկոլին իշխանությունից հեռացնելով դեռևս կարելի է կասեցնել պետության փաթեթավորված գահավիժումը... Ինչ որ բան դեռ կարելի է փրկել... Եվ, վերջապես, եկեղեցին նույնպես պետք է հնչեցնի իր զանգերը։ Համազգային տագնապ հնչեցնելու ժամանակն է։
    21:30
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սինգապուրում մակակները մտել են լոգարան և խառնաշփոթ սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մակակների խումբը մտել է Սինգապուրի բնակչուհու լոգարան և նրանից լվացող միջոցներ գողացել՝ խառնաշփոթ սարքելով։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Ռայան անունով մի աղջիկ սպա պրոցեդուրաներ է անելիս եղել, երբ նկատել է, որ կապիկները պստուհանով մտել են իր լոգարան: Ռայանը տեսանկարահանել է տեղի ունեցածը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մակակները լոգարանում բարձրանում քիվի վրա, դարակներից վերցնում շամպունն ու ցնցուղի գելը և փախչում։ «Նրանք այնքան շատ էին, որ բոլորը պատուհանով մտնում էին և դուրս գալիս»,- ասել է աղջիկը:
    21:20
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չկա Հայաստան առանց Արցախ. Ավետիք Իշխանյան
    Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ Վաղը՝ հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք, ի պաշտպանություն Արցախի անկախության։ Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։ Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ, որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ»,- գրել է նա։ \
    21:10
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայում գազի ինն օրվա պաշար է մնացել
    Մեծ Բրիտանիայում գազի պաշարները կհերիքեն ևս ինը օր, մինչդեռ Ֆրանսիայում 103 օրվա համար պաշար կա ։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով British Gas-ի տվյալները։ «Մեծ Բրիտանիային մնացել է 9 օր և ունի գազի պահեստավորման ամենացածր մակարդակը Եվրոպայում՝ համեմատ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների»,- ասվում է հայտարարության մեջ։ Աղբյուրը նախազգուշացրել է, որ այս ձմռանը գազի դեֆիցիտի դեպքում բրիտանացիներին կարող են սպառնալ էլեկտրաէներգիայի պլանավորված երեքժամյա անջատումներ։ Նշվում է նաև, որ էներգետիկ ընկերությունը վերաբացում է իր Rough ստորգետնյա գազի պահեստարանը, որը 50%-ով կավելացնի գազի պահեստավորման հզորությունը Միացյալ Թագավորությունում և ձմռանը կդառնա սպառման հիմանական աղբյուրը երկրում։ Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներկրումը։
    21:00
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի հարցով վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ. Վարդան Օսկանյան
    Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։ Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։ Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։ Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։ Հաջող և արդյուանվետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․ – Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։ – Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։ – Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։ Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։ Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։ Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։ Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։ Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին»։
    20:50
    29.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    33-ամյա տղամարդը, կնոջ հետ վեճից հետո, վրան բենզին է լցրել և ինքնահրկիզվել. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Վերջինիս՝ «ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք» ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։ Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։ Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:40
    29.10.22
    Ավելին