Լրահոս
Առողջապահական
17:55
29.10.22
283

Հոգեբանը խոսել է խաբեբայի համախտանիշի դրսևորումների մասին․ «News.am»

Img default alt hy

«Ես չեմ կարող», «Ես չեմ կարող դա անել» և այլ սահմանափակող համոզմունքները միասին կոչվում են խաբեբաների համախտանիշ: Շատ ընդունակ ու տաղանդավոր մարդիկ տուժում են դրանից՝ վերջ դնելով իրենց կարիերային։ «News.am»-ի փոխանցմամբ՝ SMM-ի և անձնական ապրանքանիշի ոլորտի փորձագետ, հոգեբան Պոլի Գահանը Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչպես փոխակերպել մտածողությունը և ազատվել այս հոգեբանական խնդրից։

«Կարևոր է հասկանալ, որ բացասական վերաբերմունքն իրականության հետ կապ չունի։ Սովորաբար դրանք ծնվում են մանկությունից կամ՝ հասարակության ազդեցության տակ։ Ճշմարտությունն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է, բավականաչափ արժանի և իրավասու է: Դա ինքնավստահության խնդիր է: Օրինակ՝ ծնողները ինչ-որ մեկին համեմատում են ուրիշների հետ, և երբ նա չափահաս է դառնում, կասկածում է իր կարողություններին։ Մեկ ուրիշին ասում են, որ փողը ամենակարևորը չէ, ինչի արդյունքում նա կորցնում է այն վաստակելու մոտիվացիան։ Երրորդն իրեն պարտավոր է համարում անել այն, ինչ իրեն դուր չի գալիս՝ չդատապարտվելու համար։ Ինչ էլ որ լինի, ուշադիր վերլուծեք ինքներդ ձեզ և ձեր մտքերը գրեք թղթի վրա», - ասել է մասնագետը:

Հաջորդ քայլը ձեր համոզմունքներն են: Յուրաքանչյուր կետի համար տվեք հարցեր. «Ինչու ես որոշեցի, որ չեմ կարող / չեմ հաջողի », «Իսկապե՞ս սա իմ կարծիքն է»։ Հաջորդը, դուք պետք է ամրապնդեք հարցերը կյանքի օրինակներով ՝ մտածելով. «Եթե նա հաջողեց, ապա ես կարող եմ, եթե նա արեց դա, ապա ես կարող եմ»:

«Դրանից հետո կարևոր է սահմանափակող դատողությունները փոխարինել հակադիր դատողություններով և դրանք ամրագրել մտքում։ Օգտագործեք հաստատումներ. Օրինակ՝ «Փողը գլխավորը չէ» վերածե՛ք «Փողը իմ կյանքի կարևոր մասն է, այն ինձ թույլ կտա հասնել իմ նպատակին»։ «Ես գիտելիքի պակաս ունեմ»-ը՝ «Ես գիտեմ ավելին, քան մյուսները, և սա բավական է սկսելու համար»: Հիշեք, որ մտածելն է, որ կերտում է մեր կյանքը: Հաջողության վրա չեն ազդում արտաքին տվյալները, IQ-ն, բախտը կամ հանգամանքները, միայն ինքնավստահությունն ու հաստատակամությունը»,- եզրափակել է Գահանը: