Լրահոս
Աշխարհ
17:35
29.10.22
151

Նենսի Փելոսիի ամուսնուն ծեծել են մուրճով․ նոր մանրամասներ

Img default alt hy

Տղամարդը ներխուժել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն, պահանջել նրա հետ հանդիպում և մուրճով ծեծել է նրա ամուսնուն, «News.am»-ի փոխանցմամբ՝ գրում է Reuters-ը։

82-ամյա Փոլ Փելոսին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են գանգի կոտրվածքի և աջ ձեռքի վնասվածքի պատճառով։

Դեպքի վայրում ձերբակալվածի ինքնությունը պարզվել է․ նա 42-ամյա Դևիդ Դեպապն է․ որին նույնպես հոսպիտալացրել են։

Նա մեղադրվում է սպանության փորձի, մահացու զենքով հարձակման, տարեցների նկատմամբ դաժան վերաբերմունքի, մահափորձի, բնակարանային գողության և այլ հանցանքների մեջ:

Իշխանությունները դեռ պարզում են հարձակման դրդապատճառները։

Միջադեպը տեղի է ունեցել միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ առաջ, որոնք կորոշեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը՝ խիստ բևեռացված քաղաքական մթնոլորտի պայմաններում:

CNN-ը նշում է, որ Փոլ Փելոսին զանգահարել է շտապօգնություն և խոսել է «կոդով»՝ ուղղակիորեն չասելով, որ իր վրա հարձակվել են՝ այլ ստիպելով դիսպետչերին եզրակացնել, որ ինչ-որ բան այն չէ։

Ըստ Politico-ի՝ Փելոսին հարձակվողին ասել է, որ պետք է զուգարան գնա, իսկ հետո գաղտնի զանգահարել  է 911:

Տուն ներխուժած անձը ամուսնու վրա հարձակումից հետո պահանջել է հանդիպել Նենսի Փելոսիին։

Մի քանի կայքերում վերջին հրապարակումներում «daviddepape» անունով համացանցի օգտատերը աջակցություն է հայտնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և QAnon դավադրության տեսությանը: Գրառումները պարունակում են հղումներ «սատանայական մանկապղծությանը», հակասեմական կլիշեներին և տրանսգենդեր կանանց քննադատությանը։ Reuters-ը չի կարողացել հաստատել, որ գրառումները ստեղծել է ուրբաթ օրը ձերբակալված տղամարդը։